четверг, 18 декабря 2014 г.

Համբերանքի չիբուխը

«Համբերանքի չիբուխը»

Երկաթուղին ոլորվում էր Շիրակի ծաղկած դաշտերում: Վագոնի լուսամատից նայում էի այնքան սիրելի հողի կտորին, ուր խաղաց ու անցավ իմ բախտավար մանկությունը։

Ահա՛ և Օհան-ամու ջաղացը։ Այստեղ էր մի ժամանակ չխկչխկում Օհան-ամու ջաղացը։ Առուն չորացել է հիմա, ջաղացը ավերվել է վաղուց, միայն երեք ուռի և մի բարդի է մնացել այն փոքր ծաոուտից, որ տնկել էր Օհան-ամին ջաղացի շուրջը։

Ինչքա՜ն անգամ ենք նստել այս ծառերի տակ Օհան-ամու հետ և զրույց արել։

Այն օրվանից շատ բան է կուլ գնացել ժամանակի անհունության մեջ՝ անկրկնելի և անվերադարձ.— և Օհան-ամին էլ չկա, վաղուց մեռել է նա և թաղված է այս ծառերի տակ իր սրտի ուզածի համաձայն։

Լիլիթ



Աստված՝ երկինք ու երկիր և բոլոր կենդանիներն ու բույսերը իր արարչական մի սոսկ խոսքով ստեղծելուց հետո՝ առավ անասունների ոտքի տակ ընկած հողից մի կտոր և նրանից ստեղծեց մարդուն։

Ստեղծեց նրան, որ սա սքանչանա իր վեհ գործերի վրա և փառավորե աստվածային անունը։

Եվ բնակավայր տվեց նրան Եդեմի դրախտը։

Նորաստեղծ Ադամը հիացավ աստծու հրաշալիքների վրա։ Մեկ-մեկ նայեց անասուններին, թռչուններին և զանազան բույսերին, զարմացավ և փառաբանեց մեծ վարպետի անունը։

Եվ իրեն զգալով մենակ ու անընկեր՝ սկսեց ձանձրանալ, սաստիկ ձանձրանալ։

Աստված տեսնելով Ադամի մենակությունը՝ խոսեց ինքն իր հետ.

воскресенье, 14 декабря 2014 г.

Պոեմ



Պոեմ (հունարեն՝ póiema - ստեղծել), Չափածո մեծածավալ ստեղծագործություն, որի տարբեր մասերը միավորվում են սյուժեի կամ կերպարիընդհանրությամբ։ Պոեմը չափածո բոլոր գրական ժանրերիցամենամեծն է իր ծավալով և ընդգրկումներով։ Նրան հատուկ են թե՛ վիպերգական,թե՛ քնարական հատկանիշներ։
Պոեմի վիպերգական հատկանիշներից են սյուժետային տարրերի և կերպարների առկայությունը, պատմողական շարադրանքը,նկարագրությունները։
Սակայն պոեմին հատուկ են նաև հուզական ուժեղ երանգը, հեղինակային բազմազան շեղումները։
Հին աշխարհում պոեմները պատմել են ժողովրդի կյանքի բախտորոշ դեպքերի, լեգենդար հերոսների կյանքի ու սխրանքների մասին (օր.՝Հոմերոսի «Իլիականը» և «Ոդիսականը»)։ Միջնադարում պոեմներ գրվեցին բազմազան ձևերով Գրիգոր Նարեկացու «Ողբերգության մատյանը»,Դանթեի «Աստվածային կատակերգությունը», Շոթա Ռուսթավելու «Վագրենավորը»։
Նոր ժամանակներում պոեմներում պատկերվել են ժողովրդի կյանքի և ճակատագրի էական հարցեր։ Ժանրի զարգացման մեջ հատկապես մեծդեր են խաղացել Ջորջ Բայրոնը («Չայլդ Հարոլդ»), Ալեքսանդր Պուշկինը («Պղնձե հեծյալ»), Միխայիլ Լերմոնտովը («Մծիրի»), ՀովհաննեսԹումանյանը («Անուշ») և այլք։

Իսահակյան: Ծրագրային

ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂԸ

Եղել է հնում, պերճ արևելքում
Մի քաջ զորավար` հայրենապաշտպան,
Առանց ընկճելու երկրի թշնամուն`
Նըրա սուրը երբեք չի մտել պատյան:

Նըրա արձակած տեգը խոլական
Թշնամու հողում ցըցվել է ահեղ,
Նըրա սարսափը օրհասի նման
Թշնամու գլխին կախվել ամեն տեղ:

Եվ ժողովրդի քնարը ազնիվ
Փառաբանել է անունը նըրա,
Հաղթանակները փայլուն ու անթիվ`
Սուրբ հայրենիքի ոսոխի վըրա:

Բայց թագավորը` նենգ ու փոքրոգի,
Նախանձում էր խիստ նրա հռչակին.
Վառ լույսերի մեջ նըրա մեծ փառքի
Զգում էր իրեն նվաստ ու չնչին:

Անհուն նախանձի կրքով տոչորուն`
Մի օր խնջույքում արքայական տան,
Մի զորականի` անհայտ, անանուն,
Ժպտաց սիրալիր, դրվատեց նըրան:

Եվ նա փոխարեն զորավարին մեծ`
Տեղ տվեց նըրան առընթեր գահի,
Հյուրերին բոլոր` զարմանք պատճառեց
Այնքան ապերախտ վարմունքն արքայի:

Մյուս օրը շըքով այն զորականին
Սպարապետի սուր տվեց արքան,
Եվ հրամանատար կարգեց բանակին,
Իսկ զորավարին` թիկնապահ նըրան:

Զայրացավ հոգին քաջ զորավարի,
Համհարզները իր սաստիկ զայրացան,
Առավ ընկերներն հին կռիվների,
Եվ հողն հայրենի թողին, հեռացան:

Գնացին նըրա սուրի հետևից,-
Ճակատագիրը սուրն է քաջերի,-
Հողեր գրավեց բռնակալներից
Եվ դառավ իշխան տիրած հողերի:

Եվ երբ հրճվանքով լսեց թշնամին,
Թե անպարտելի զորավարը քաջ
Լըքել է անդարձ երկիրն հայրենի,
Եվ բաց են դռներն արշավի առաջ,-

Մոռացան իսկույն և՛ փորձ, և՛ սարսափ,
Հնչեց շեփորը գոռ պատերազմի,
Հին թշնամու դեմ խոյացան շտապ`
Լուծելու անմոռ վրեժն արյունի:

Սահմաններն անցան և խուժեցին խոր,
Հըրի մատնեցին գյուղեր ու ավան,
Սպարապետը փախավ գլխիկոր,
Զորք ու ժողովուրդ խուճապի ընկան:

Խուռըն խռնվեց հրապարակներում
Ժողովուրդը ողջ, հեղեղանման.
-Ո՜ւր է, գոչեցին, զորավարը մեր`
Սուրբ հայրենիքի փրկիչ ու պաշտպան:

Նախարարներին ու թագավորին
Կարդացին բուռըն, խիստ սպառնալիք,
Որ խնդրեն իրենց քաջ զորավարին,
Պատվով ու փառքով բերեն հայրենիք:

Եվ ավագանին նստեց խորհրդի,
Երեք փորձաշատ ծերեր ընտրեցին,
Որ թագավորի և ծերակույտի
Խնդիրը տանեն քաջ զորավարին:

Պատվիրակները հասան հոգնաբեկ,
Իշխանի առաջ կանգնեցին ոտի,
Ողջույններ տվին զորավարին սեգ
Եվ աղերսները մեծ ծերակույտի:

Զրույց էր անում զորավարը մեծ
Ընկերների հետ իր հավատարիմ,
Եվ պատմում էին հին արկածներից,
Հիշում մարտերը` վարած միասին:

Տարածեց ձեռքը իշխանը փութով,
Լռեց դահլիճը պերճ ապարանքի.
Պատվիրակները պատմեցին վշտով
Թշվառ վիճակը մայր հայրենիքի:

Լսում էր տխուր պատգամը նրանց,
Վարանմունքի մեջ վշտակոծ հոգին,
Վաղեմի քենը բռնկվեց հանկարծ
Եվ ձեռքը ժխտող տարածեց ուժգին:

Ոսոխն օրեցօր մխրճվում է խոր,
Ուր ոտք է դնում` ավեր ու ավար,
Եվ ժողովուրդը վհատ ու մոլոր
Հնար է փնտրում, չի գտնում հնար:

-Մայրենի տաղով, հայրենի հողով
Կերթանք նրա մոտ մեր գուսանն ու ես,-
Ձայնում է ուժով մի ծեր շինական,-
Կբերենք նրան, նա չի լքի մեզ:

Եվ ժողովուրդը ուղի է դնում
Իր հին գուսանին և ծեր գեղջուկին.
-Ողջույններ տարեք, մեր սերը անհուն,
Նա չի մոռանա իր ժողովրդին:

Գնացին նրանք, սահմանը չանցած`
Շինականն արտից առավ մի բուռ հող,
Լցրեց քսակը, և արագընթաց`
Հասան իշխանի ապարանքը ճոխ:

Երեկո էր ուշ. կանթեղները լուռ
Նշույլում էին պերճ ձեղուններից,
Զորավարը հին` նստել էր տխուր,
Ընկերների հետ` մռայլ, թախծալից:

Տավիղն հինավուրց հանելով ուսից`
Գուսանը կանգնեց դահլիճում մարմար,
Զարկեց լարերին թափով, խանդալից,
Եվ լեզու առավ տավիղն ոսկելար:

Հին հայրենիքի մեղեդիներն հին
Մեղմ կարկաչեցին առվակների պես.
Գուսանը վառման` երգեց սրտագին
Ճերմակ լեռների կատարները վես:

Արծըվի կանչը` ժայռի գագաթին,
Ծըփուն արտերի զմրուխտը պայծառ,
Վիթերի վազքը` կիրճերում մթին,
Հոտերը բարի` դաշտերում դալար:

Երգեց ձիերի խրխինջը խրոխտ
Հայրենի փոշոտ ճանապարհներում,
Խաղողը ոսկի, հնձանները հորդ,
Եվ խրճիթների ծուխը ոլորուն:

Երգեց սիրազեղ վարդ-աղջիկներին,
Որոնք կարոտով կանչում են նրան,
Երգում են նըրա փառքը սխրագին,
Որ շողշողում է արևի նման:

Մռայլ ճակատը դողդոջուն ձեռքին
Եվ աչքերը գոց` երազով տարված,
Լսում էր քաջը գուսանի երգին,
Լսում էր` սրտին ականջը դըրած:

Ինչպե՜ս մայրենի խոսքերով անուշ
Կանչում են նրան, կանչում կարոտած.
Եվ վաղուց մեռած մոր ձայնը քնքուշ
Անհուն քաղցրությամբ լսում է հանկարծ:

Եվ թաց աչքերը սրբում է ափով.
Սակայն ծերունին քայլերով ամուր
Մոտեցավ, դրեց քսակը հողով
Իշխանի առաջ և կանգնեց անդորր:

Իշխանը սուզված նայում է անթարթ,
Անհագ հայացքով նայում է հողին,
Հողը խոսում է նըրա սրտի հետ,
Եվ սիրտը նըրա խոսում է հողին:

Հայրենի հողը քաշում է իրան,
Ինչքա՜ն ուժով է, ի՜նչ անպարտելի.
Եվ ինչպե՜ս քաղցըր հուշում է նրան
Վառ մանկությունը` երազներով լի:

Այդ հողն է նրան ծընել ու սընել,
Իր մայրն ու հայրը այդ հողն են դառել,
Եվ հայրենիքն է, ժողովուրդն անմեռ,
Եվ նախնիքները, որ հող են դառել:

Լսում է խորհին այդ անհուն ձայնին,
Մայր ժողովրդի կոչին դարավոր,
Օ՜, ինչքա՜ն ուժով քաշում է նըրան
Հայրենի հողի խորհուրդը հըզոր:

Եվ կարկառում է ձեռները դողդոջ,
Քսակը փոքրիկ վերցնում երկյուղաց,
Զգում է այնպես` թե աշխարհի ողջ
Գանձերը ունի ափի մեջ բռնած:

Աչքերը լցված սրտի արցունքով`
Խոնարհում է հեզ գլուխն արքենի,
Եվ երեք անգամ անհուն կարոտով
Համբուրում է նա հողը հայրենի:

Եվ ապա ընդոստ կանգնում է ոտի,
Հեծնում հըրաբաշ նժույգը ռազմի,
Ընկերների հետ փառքի և վշտի
Սլանում է սուրբ հողը հայրենի:

Մեր պատմիչները եւ մեր գուսանները

Մեր հոյակամ հին վանքերի մութ խուցերում, մենության մեջ,
Պատմիչները մեր վշտահար, մեղմ կանթեղի լույսով անշեջ,
Մի նշխարով, մի կում ջրով և ճգնությամբ գիշերն անքուն,
Պատմությունը մեր գրեցին մագաղաթի վրա դժգույն _
Եղեռներնը, նախճիրները հորդաների արյունըռուշտ:
Փլուզումը հայրենիքի և ոսոխի սուրը անկուշտ:
Եվ ողբացին լայնահառաչ դժխեմ բախտը Հայաստանի
Եվ հուսացին արդարություն մի խուլ աստծու դատաստանի:

***

Մեր գեղջուկի պարզ խրճիթում, սուրբ օջախի շուրջը նստած՝
Գուսանները մեր խանդավառ, առջևները գինի ու հաց,
Վիպերգեցին հաղթանակը դյուցազների մեր մեծազոր
Եվ ծաղրեցին պարտությունը ոսոխների մեր բյուրավոր:
Եվ հյուսեցին պատմությունը հավերժացող ժողովրդի,
Վառ հավատով փառքերը մեր ավանդեցին որդոց որդի.
Տեսան շքեղ մեր ապագան, անընկճելի ազատ ոգին,
Հայրենիքի սիրո համար միշտ բարձրացած Թոր -Կեծակին:

ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՍԵՐԸ

I
Լուսակերտ է ապարանքը Թադմորի,
Անապատում, որպես երազ ոսկեհյուս.
Յոթն հարյուր սյունի վրա մարմարի
Սլանում է աշտարակը երկնասույզ:

Շուրջը նազուկ արմավենու պուրակներ,
Ուր երգում են հրաշք-հավքեր կարոտով,
Շատրվաններն հուրհրում են կրակներ,
Ծաղիկները պճնազարդում արծաթով:

Գահի վրա երիտասարդ Էլ-Սաման
Մեղմ գրկել է հրաշագեղ բամբիշին.
Կրծքի վըրա հյուսքը նրա – ծփծփան,
Հանց նունուֆար լույս-աղբյուրի երեսին:

Փերուզ ծովը, որ փարում է մշտաթոր
Սեպ ժայռերը Լիբանանի փեշերի`
Չունի այնպե՛ս, այնպե՛ս փրփուր ձյունաթույր
Ինչպես կուրծքը լուսապայծառ բամբիշի:

Արքայական գահի շուրջը զվարթուն
Մանկլավիկներ և նաժիշտներ ոսկեհեր
Նվագում են, կաքավում են ու երգում
Գիշերները, առավոտուց մինչ գիշեր:

II
Երբ հանգչում են ապարանքի ջահերը,
Եվ արծաթյա կարապի պես լուսնկան
Փայփայում է ավազանի ջրերը,
Շշնջում է սյուգի նման Էլ-Սաման:

Շշնջում է լուսաթաթախ բամբիշի
Ականջն ի վար այնպես քնքուշ, հեզասահ,
Ինչպես լուսնի շողակաթը թավիշի
Այն հոյակապ սյուներն ի վար մարմարյա:

-Բարձր են երկրի ձեղունները, նազելի՛ս,
Բայց իմ սերը բարձրաբարձր է նրանցից.
Խոր են երկրի հիմունքները, նազելի՛ս,
Բայց իմ սերը խորախոր է նրանցից:

Արուսեկը, որ ներկում է ծիրանի
Շրթունքները գառնուկների Տյուրոսի,
Այնքա՛ն կարմիր, այնքա՛ն կարմիր բոց չունի,
Ինչքան որ քո համբույրները սնդուսի:

Կխորտակվի ապարանքըս գեղանի,
Եվ կծածկվի ապարանքի շնչի տակ,
Կբարձրանա անհուն ծովը Սիդոնի
Եվ կգերե անապատը ծագե ծագ,-

Ժամանակը իր վախճանին կհասնի
Եվ արևը մի բուռ մոխիր կդառնա,
Բայց իմ սերը վախճան չունի, հուն չունի,
Նա հավերժ է, նա անշեջ է, նա անմահ…

Չէացնող համբույրներում դյութական,
Հանց հինավուրց հեքիաթական գինու մեջ,
Թալկանում է և հալչում է Էլ-Սաման…
Ժամանակը դառնում` վայրկյան ու հավերժ…

Ապարանքի եբենոսյան դռներից
Երազանուշ մուշկ ու կնդրուկ է բուրում.
Մանկլավիկներ ու նաժիշտներ ցնծալից
Նվագում են, ու երգում են, ու պարում…

III
Լռությունը մահվան թևով ծվարած`
Առկայծում է կանթեղն աղոտ, մենավոր,
Եվ մեռնում է հեզ բամբիշը դալկացած
Էլ-Սամանի կրծքի վրա սգավոր:

Նա մեռնում է ինչպես ցողը բողբոջում,
Մանկիկն ինչպես սուրբ գրկի մեջ մայրական.
Եվ հըծծում է, աղոթքի պես շշնջում
Հեգ բամբիշի ականջն ի վար Էլ-Սաման:

-Կըխորտակեմ կամարները երկնային,
Ես չեմ թողնի, ես չեմ թողնի` դու մեռնիս.
Ե՛վ կվանեմ, և՛ կհաղթեմ չար մահին,
Ես չեմ թողնի, ես չեմ թողնի` դու մեռնիս:

Եվ գրկել է դժգունացող բամբիշին,
Մահվան հանդեպ սուր ու վահան է շարժում.
Եվ բամբիշի սառած-մեռած շրթներին
Իր հրեղեն սերն ու շունչը ներարկում:

IV
Լուսիններ են եկել-անցել, ու կրկին
Մեռած բամբշին ամուր գրկած Էլ-Սաման
Շշնջում է ականջն ի վար մեղմագին,
Ինչպես դեղին սյուներն ի վար լուսնկան:

Եվ լքել են ապարանքը սարսափից
Մանկլավիկներն ու նաժիշտներ ոսկեհեր.
Արմավներն են լուռ սոսավում թախծալից,
Եվ մարել են վառ ծաղիկներն ու ջահեր:

Շատրվաններն հեծկլտում են ու լալիս,
Եվ սյունից սյուն սարդը ոստայն է հյուսում.
Անապատի հողն է միայն այց գալիս
Եվ գահի շուրջ կաղկանձում ու փսփսում:

Օձն է սրբում սառն ու փայլուն կողերով
Էլ-Սամանի ոսկորների լուռ փոշին,
Բայց Էլ-Սաման կմախքային ձեռներով
Պիրկ գրկել է նորից հյուծված բամբիշին:

Եվ քայքայուն ականջն ի վար լռելյայն
Մեռած, սառած շրթունքներով Էլ-Սաման
Շշնջում է հավերժաբար ու անձայն,
Ինչպես խարխուլ սյուներն ի վար լուսնկան:

Պուրակները չորացել են, չքացել,
Եվ շիջել է լույս երազը սյուների.
Անապատը դեղին քղանցքն է փռել
Եվ ծածկել է ապարանքը Թադմորի…

Եվ ավազուտ շիրմի վրա մենավոր
Աշտարակն է մնում կանգուն ու վկա,
Որ իմանան վառ աստղերը հեռավոր
Էլ-Սամանի սերը հզո՛ր ու անմա՛հ:

Որ աշխարհին պատմեն սերը հաղթապանծ.
Էլ-Սամանի սերը` անա՛նց, հավերժո՛ղ,
Քարավաններն ու ճամփորդներն երկյուղած
Հեռուներից հեռուն եկող-գնացող…


Ավետիք Իսահակյան խոհեր

Կյանքն իր ծնած պահից գրավ է դրված մահի մոտ:

Զարմանալի հրաշք է հողը, հողի ուժը անսպառելի է․․․Բնության մեջ մարդ իրեն բազմապատկված կզգա․․․

Վրեժը քաղցր բան է: Թող բարոյախոսներն ինչ ուզում են՝ ասեն:

Մարդը ձգտում է նրան, ինչն անհնար է: Հետո սկսում է ողբալ, թե ինչո՞ւ է անհնարը՝ անհնար:

Ճշմարտությունը ոտքով է գնում, սուտը՝ թևերով:

Ժողովրդի սրտի մեջ շատ բան կա, որոնեցեք և կգտնեք:

Միտքը մեռցնում է զգացմունքը: Զգացմունքը մեռցնում է միտքը, բայց երբեմն երկուսն եղբայրացած իրար հետ տիեզերքն են գրկում:

Հայտնագործությունները երազանքների 9-րդ ալիքն են:

Հոգեբանություն չունեցող ուսուցիչը անզեն որսորդի նման է:

Պետք է միայն սիրել, խորանալ, տեսնել, զգալ և նյութը արվեստ վերածել:

Գնահատանքի խոսքեր Ավետիք Իսահակյանին



Քո երգերն իրենց ինքնուրույն ու պատկերավոր գեղեցկությամբ անզուգական տեղ են բռնում:
Վ. ՏԵՐՅԱՆ
***
Ավետիք Իսահակյանը խորացրեց և ծավալեց ժողովրդական երգի կուլտուրան` թե իբրև արտաքին ձև, և թե իբրև, մանավանդ, բովանդակություն:
Դ. ԴԵՄԻՐՃՅԱՆ
***
Իսահակյանը մեծ է և սիրելի նրանով, որ ոչ միայն կարեկցաբար լացել է և մարգարեաբար անիծել, այլև հնչեցրել է եղբայրության և ազատության զանգը, տառապյալ մարդկությանը կոչ է արել դուրս գալ բռնակալների դեմ:
Ե. ՉԱՐԵՆՑ
***
Իսահակյանն առաջնակարգ բանաստեղծ է, թերևս հիմա չկա այդպիսի առաջնակարգ ու պայծառ տաղանդ ամբողջ Եվրոպայում:
ԱԼ. ԲԼՈԿ

четверг, 11 декабря 2014 г.

Աբու Լալա Մահարի

Աբու – Լալա Մահարին,
Հռչակավոր բանաստեղծը Բաղդադի,
Տասնյակ տարիներ ապրեց
Խալիֆաների հոյակապ քաղաքում,
Ապրեց փառքի և վայելքի մեջ,
Հզորների և մեծատուների հետ սեղան նստեց,
Գիտունների և իմաստունների հետ վեճի մտավ,
Սիրեց և փորձեց ընկերներին,
Եղավ ուրիշ – ուրիշ ազգերի հայրենիքներում,
Տեսավ և դիտեց մարդկանց և օրենքները:
Եվ նրա խորաթափանց ոգին ճանաչեց մարդուն,
Ճանաչեց և խորագին ատեց մարդուն
Եվ նրա օրենքները:

Ավետիք Իսահակյան

Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թվականի հոկտեմբերի 30-ին Ալեքսանդրապոլի գավառի Ղազարապատ գյուղում, որն այժմ կրում է բանստեղծի անունը՝ Իսահակյան։

Քաղաքական գործունեությանը զուգընթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև գրականությամբ։ 1895 թվականին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՅԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, 1896թվականին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում։

Բանտից դուրս գալուց հետո տպագրել է «Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը։ 1897 թվականին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկնդրել գրականության և փիլիսոփայության պատմություն։ 1902 թվականին վերադարձել է հայրենիք, ապա հաստատվել Թիֆլիսում։ 1899 - 1906 թվականին ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը, որը դարձավ հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ։ 1908 թվականի դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո ինչպես և Հովհաննես Թումանյանը, խոշոր գրավով ազատվել է կալանքից։Կովկասում մնալը այլևս անհնար էր, և 1911 թվականին Իսահակյանը տարագրվել է արտասահմանում։

воскресенье, 30 ноября 2014 г.

Ընդհանուր գիտելիքներ հայոց լեզվի մասին 2

Շտեմարան 2012-2013. Մաս 4
1.Ո՞ր լեզվաընտանիքին էպատկանում հայերենը:1)Չին-տիբեթական
2)Հնդեվրոպական
3)Իբերո-կովկասյան
4)Ուգրո-ֆիննական
2)Տրված լեզուներից քանի՞սն ենիրար ցեղակից:հունարեն, անգլերեն, իսպաներեն, հայերեն, պարսկերեն, հնդկերեն, գերմաներեն, չեխերեն, ռուսերեն, ալբաներեն
1)չորսը
2)հինգը
3)յոթը
4)բոլորը
3)Ո՞ր լեզվին է ցեղակից հայերենը:
1)վրացերենին
2)քրդերենին
3)արաբերենին
4)ղազախերենին

четверг, 27 ноября 2014 г.

Այինկա

Յոքարը Մահալլեին մեջ, բլուրի մը վրա մանառիկ և անձուկ փողոցներով շինված թաղ մը, կռիվը կը սկսեր խուլ շշուկով մը, խուզարկության եկող դետերուն դեմ:Կիներու բազմությունը կավելանար շարունակ. անկյուններե, ծակերե, խորշերե կելլեր հետզհետե ու կը լեցվեր հին, փայտաշեն տան մը առջին, ուռուցիկ շալվարների կոհակներով խափանելով անցուդարձը. հոծ, գրեթե միակտուր զանգված մը ահա, որուն մեջ Ռեժիի համազգեստին կարմիր երիզները կխառնվեին նուրբ արյունոտ ջիղերու սողոսկումներով:Եվ այս կանացի խուժանին բողոքը կելլեր դուրս, զսպված հառաչանքի մը պես բարձրանալով օդին՝ ամառ ցերեկվան մը հեղձուցիչ մթնոլորտին մեջ, ժխոր մը նախ, հետո ճշտվելով քիչ-քիչ, որուն մեջ բառ մը հստակ ու որոշ, ականջի կը զարներ, անծանոթ լեզվի մը բառը, զոր այս բազմության մեջ ամեն ոք կը հասկնար, իրարու երեսին կը նետեր և զոր երկարող փողոցին անձկությունը վիթխարի փողի մը պես կը տաներ և զոր երկարող փողոցին անձկությունը վիթխարի փողի մը պես կը տաներ, կը հասցներ հեռուն, մինչև քաղաքը.- Այինկա՜, այինկա՜:Ռեժիի պաշտոնյաները կը խորհրդակցեին բռնության դիմելե առաջ, չափելով այս տկարությամբ կազմված զորությունը զոր ահա պեղել, անցնիլ հարկ կըլլար մինչև սա տունին մուտքը, ուր ծխախոտի մեծաքանակ մթերք մը կար պատրաստ, ինչպես որ իրենց իմացուցած էին կանխավ. և իրենց վարձատրության հաշիվով շահամոլի ջիղերնին կը պրկվեր, ու վրնին կը փայլեր ու նոր ջանք մը կընեին, ուսովնին ճամփա մը բանալու, քայլ մը ավելի մոտենալու համար այդ դեմի դրան, ուրկե հազիվ տասը քայլ կը բաժաներ զիրենք:

Զաբուղոն

Զաբուղոն,Մարդ մը որուն երեսը երբեք չէինք տեսած, խավարի մեջ ապրող դիվային էակ մը. գոյություն ունե՞ր իրոք, թե առասպել մըն էր, որ բերնե բերան կրկնվելով, տարածվելով՝ վերջնական ձեւ ու վավերացում կստանա, իրողության կարգ կ’անցնի:Գող մըն էր Զաբուղոն մեր գեղին մեջ. ո՛չ այն ռամիկ գողը որ կբռնվի շարունակ, կծաղրվի ու բանտերու մեջ կփճանա. ոչ այն ահարկու ավազակը որուն գողոնին արյուն կխառնվի ատեն-ատեն:Իր մեծ արժանիքը ճարպիկության մեջ էր. օդի պես անորս, ոգիի մը պես աներեւույթ, տեղ մը չէ ու ամեն տեղ է միանգամայն:Ամենեն ավելի ամուր փակված դուռը, ամենեն բարձր պատը՝ մտնելե չեն արգիլեր զինքը. բանալիին ծակեն, տախտակներուն ճեղքերեն ներս կսպրդի կարծես, անշշուկ ստվերի մը պես:Ամեն բան գիտե, ամեն խոսք կլսե ու դռնփակ նիստերը իրեն համար չեն. իրեն համար պատրաստված ծուղակնրուն մեջեն հաջողությամբ դուրս կ’ելլե միշտ, վարպետ ձեռնածուի մը պես զարմանքի մեջ թողլով զինքը բռնելու պատրաստվող միամիտները:Երեսը շիտակ տեսնող չկար. բայց կպատմվեր ո՞վ, կամ ինչպե՞ս, չեմ գիտեր թե երիտասարդ մըն էր այս տղան,նկնահասակ, թխադեմ ու վատույժ տղա մը. երկաթագործի քով աշակերտութենե եկած էր ու կղպանքներու արվեստը պետք եղածեն ավելի սորված էր:

Գրիգոր Զոհրապ

Գրիգոր Զոհրապը ծնվել է 1861 թվականին Կ. Պոլսի Պեշիկթաշ թաղամասում։ Հայրը` Խաչիկ էֆենդին, սարաֆ էր, բնիկ ակնեցի, մայրը` Էֆթիկ հանըմը, Մալաթիայից էր։Զոհրապը նախնական կրթությունը ստացել է Պեշիկթաշի Մաքրուհյան վարժարանում։ 1870- ին մահանում է Խաչիկ էֆենդին։ Մայրը ամուսնանում է նշանավոր փաստաբան Ավետիս Յորտումյանի հետ և երկու որդիների` Միհրանի ու Գրիգորի հետ տեղափոխվում է Օրթագյուղ։ Եղբայրները ուսումը շարունակում են տեղի նշանավոր Թարգմանչաց վարժարանում։ Այստեղ սովորելու տարիներին են վերաբերում Զոհրապի առաջին գրական նախափորձերը` ոտանավորներ, հաջող շարադրություններ։1876 թվականին Զոհրապն ընդունվում է այդ ժամանակ Թուրքիայի միակ բարձրագույն հաստատությունը` Կալաթասարայի վարժարանը, որը բացվել էր 1868 թվականին ֆրանսիականկառավարության հովանովորությամբ և Կ. Պոլսի ֆրանսիական դեսպանի անմիջական հսկողությամբ։ Ուսանում է երկրաչափական գործը։ Բաժինն ավարտում է փայլուն գիտելիքներով։ 1880 թվականին աշխատանքի է անցնում խորթ հոր իրավաբանական գրասենյակում, իբրև գրագիր և միաժամանակ սկսում է հաճախել Կալաթասարայի իրավագիտության բաժինը։ Սակայն շուտով վարժարանը, որն ուներ 45 հայ, 2 իսլամ, 2 հրեա և 3 հույն ուսանող, փակվում է իսլամ աշակերտներ չունենալու պատճառով։1881-ին բացվում է «Հուգուգի» վարժարանը։ Մեկ տարի անց Զոհրապը տեղափոխվում է «Հուգուգ», որտեղ երկու տարի սովորելուց հետո հեռանում է` վկայական չստանալով։ 1884-ին Էդիրնե քաղաքում քննություն է հանձնում և ստանում փաստաբան-իրավաբանի վկայական։Զոհրապը գրական ասպարեզ է մտնում, երբ 1878-ին հանդիպում է Նիկողայոս Թյուլպենճյանին և դառնում նրա հրատարակած «Լրագիր» օրաթերթի աշխատակիցը։ Ընդամենը 17 տարեկան էր նա, սակայն դրսևորեց իրեն իբրև ազգի ճակատագրով մտահոգ անհատ։1880-ական թվականների սկզբներին մուտք գործելով հրապարարակախոսական ասպարեզ՝ Զոհրապը դարձավ ժամանակի գրական շարժման մասնակիցներից և արդյունավետ գործիչներից մեկը։1883թ. նա հրատարակում է Ասիական ընկերության «Երկրագունտ» հանդեսը, Հակոբ Պարոնյանիխմբագրությամբ։ 1885թ. հանդեսում սկսում է տպագրել իր անդրանիկ վեպը` «Անհետացած սերունդ մը» վերնագրով։ 1887-ին վեպը տպագրում է առանձին գրքով։1888թ. Զոհրապն ամուսնանում է Կլարա Յազըչյանի հետ։1889թ. ծնվում է Զոհրապի անդրանիկ որդին՝ Լևոնը, 1891-ին՝ ավագ դուստրը՝ Դոլորեսը, 1892-ին՝ կրտսեր որդին՝ Արամը և 1896-ին՝ կրտսեր դուստրը՝ Հերմինեն։1891թ. Զոհրապն ընտրվում է Ազգային ժողովի երեսփոխան, սակայն Ժողովի նիստում նրա ընտրությունը չի վավերացվում, 30 տարեկանը լրացած չլինելու պատճառով։1892թ. Զոհրապի խմբագրությամբ հրատարակվում է «Մասիս» ազգային, գրական, քաղաքական հանդեսը։ Նրա գրիչն այս շրջանում հատկապես բեղուն էր։ 1893-ին հանդեսը դադարում է լույս տեսնել։Զոհրապի գրական գործունեությունը բուռն վերելք է ապրում 1880-ական թվականների վերջերին և 1890-ականների սկզբներին։ «Արևելք» օրաթերում, ապա «Մասիս»-ում տպագրվում են նրա առաջին նորավեպերը։ Իր գրական ստեղծագործության հիմնական մասը նա ստեղծել է 1887-1893 թթ.։ Այս շրջանում Զոհրապը գրել է երկրորդ անավարտ վեպը` «Նարդիկ», նորավեպերի մեծ մասը, բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ` ճանաչվելով իբրև գրող և հրապարակախոս։Հետագայում, երկար լռությունից հետո՝ սկսած 1898 թվականից, Զոհրապը նորից է երևում գրական ասպարեզում, այս անգամ որպես ճանաչված ու վաստակած գրող և հասարակական գործիչ։ 1894-95 թվականները զարհուրելի էին արևմտահայերի համար։ Սկիզբ առան ու մինչև 1896 թվականը շարունակվեցին զանգվածային կոտորածները։ Հայ առաջադեմ մտավորականների մեծ մասը ստիպված էր հեռանալ Կ. Պոլսից և հաստատվել Եվրոպայում, Եգիպտոսում։Հուսահատության ու ազգային կորովի անկման այս շրջանում Զոհրապը հեռացել էր գրական ասպարեզից։ Նա ավելի զբաղված էր փաստաբանական գործերով, կարևոր դատավարություններով։Պոլսում Զոհրապը որպես իրավաբան-փաստաբան հայտնի էր հատկապես օտարահպատակներին, քանի որ տիրապետելով ֆրանսերենին՝ շատ հաճախ պաշտպանում էր նրանց գործերը Թուրքիայի առևտրական առաջին դատարանում։ Զոհրապը Պոլսի ռուսական դեսպանատան թարգմանիչն էր ու իրավագետ-խորհրդականը։ Օգտվելով այդ հանգամանքից՝ ռուս օտարահպատակների դատեր էր վարում և ուներ Եվրոպա ազատորեն երթևեկելու իրավունք։1898-ին օրաթերթի վերածված «Մասիսը» լույս տեսավ դարձյալ Զոհրապի խմբագրությամբ։ Նա կրկին վարեց բուռն ստեղծագործական կյանք, միաժամանակ զբաղվելով փաստաբանությամբ։Սակայն 1906 թվականին Արդարադատության նախարարի կարգադրությամբ Զոհրապին արգելվեց թուրքական դատարաններում դատեր պաշտպանել։ Պատճառը մի բուլղար հեղափոխականի դատական պաշտպանությունն էր։ 1908 թվականին Թուրքիայում վերահաստատվեցՍահմանադրությունը։ Կայսրության բոլոր անկյուններում անցկացվեցին միտինգներ, ցույցեր՝ հավասարության, եղբայրության, համագործակցության կարգախոսներով։ Զոհրապն այդ ժամանակՓարիզում էր։ Այնտեղ նա հաջողել էր հրատարակել իր ֆրանսերեն իրավագիտական աշխատությունը, մասնագիտությամբ աշխատանք գտնելու երաշխիքներ ուներ և հետագայի համար նախատեսում էր ընտանիքով բնակության հաստատվել Եգիպտոսում։Տեղեկանալով Թուրքիայում Սահմանադրական կարգեր հաստատվելու մասին՝ նա հույսերով և լավատեսությամբ Փարիզից շտապեց Պոլիս։1908 թվականին Զոհրապն ընտրվեց թուրքական Պառլամենտի պատգամավոր։ Նա ակտիվ մասնակցություն էր ունենում խորհրդարանական գրեթե բոլոր քննարկումներում, ամեն ջանք գործադրում էր Խորհրդարանի կողմից արդարացի օրենքներ ընդունելու համար։ Իր մասին նա ասում էր. «Ես Սահմանադրության փաստաբանն եմ»։Զոհրապը հարգված և երևելի անձնավորություն էր երկրի թե՛ ազգային, և՛ թե համընդհանուր հասարակական-քաղաքական, մշակութային կյանքում։Զոհրապը նաև երեսփոխան էր Ազգային ժողովի, որը 1914 թվականին բարձրացրեց Թուրքիայում հայկական բարեփոխումների հարցը և այս կապակցությամբ դիմեց եվրոպական տերություների միջամտությանը։Հունվարին Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրվեց հայկական բարեփոխումների վերաբերյալ համաձայնագիրը, որը արևմտահայերի՝ Թուրքիայում ապահով կյանքի երաշխիքն էր։ Այդ գործում Զոհրապի մասնակցությունը վճռական էր։ Սակայն սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը , և համաձայնագրիրը մնաց թղթի վրա։ Թուրքիայի համար ստեղվեցին նպաստավոր պայմաններ հայերի ցեղասպանությունն իրականացնելու համար։ Մեկ գիշերվա ընթացքում, ապրիլի 24-ին, ձերբակալվեց և աքսորվեց Պոլսի հայ մտավորականությունը։ Զոհրապը ամեն ջանք գործադրեց՝ ազատելու անմեղ ազգակիցներին։ Նա դիմեց պետական բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնցից շատերի հետ մտերիմ հարաբերություների մեջ էր, այդ թվում՝ ներքին գործոց նախարար Թալեաթ փաշային, Խորհրդարանի նախագահ Սայիդ Հալիմ փաշային։ Նրանք բոլորն էլ տալիս էին դրական, հուսադրող պատասխաններ։Սակայն շուտով Զոհրապին ևս ձերբակալեցին։ Նրան էլ սպասվում էր նույն դաժան ճակատագիրը, ինչպես իր միլիոնավոր տարաբախտ հայրենակիցներին։1915 թվականի հուլիսին աքսորի ճանապարհին դաժանորեն սպանվեց Գրիգոր Զոհրապը:

Մեր թաղը

Մեր թաղը
Ինչպես բժշկեցինՀերոսներՄարթա՝ գլխավոր հերոսուհիԹորոս՝ Մարթայի հայրըԳրիգոր՝ գրբացՕսան՝ Թորոսի հարևանուհինԴարչո՝ Թորոսի հեռու-մոտիկ ազգականըՅական՝ Օսանի որդինՍյուժենՄեծ և փարթամ ծայրամասերից մեկի թաղը: Այդ թաղում ապրում էր ջուլհակ Թորոսը, որ մի ժամանակ շատ ժիր արհեստավոր էր: Նրա կինըմահացել էր, թողնելով իր մի քանի զավակներից միայն մի աղջիկ՝ Մարթային: Մարթան էր ծերունուն կերակրողը և նրա միակ ապավենը:Ամբողջ օրը աշխատում էր, աշխատում առանց դադար առնելու: Նրան միշտ կարելի էր տեսնել տան պատի տակ վիլալարը փեռքին հինածհինելիս, կամ թել կծկելիս, կամ գուլուփայի վրա թել ետ տալիս և կամ թե տանը հինած գործելիս: Գարնան վերջին օրերից մեկում մահանում էԹորոսենց հեռու-մոտիկ ազգականը՝ Դարչոն: Մարթային գալիս և տանում են, որպեսզի նա սևեր կարի սգավորների համար: Հայրը նրանիցշուտ էր տուն վերադարձել: Հանկարծ հայրը լսում է Մարթայի ձայնը: Զրույցից հետո պարզ է դառնում, որ թախտի տակ Մարթայի աչքիներևացել են շուն և կատու, որոնք գզում էին այն մոզու միսը, որը մատաղ էին արել Դարչոյի ազգականները: Հայրը հանգստացնում էՄարթային, բայց մի օր էլ տեսնում է թե ինչպես է Մարթան փորում գետինը, որպեսզի գտնի մոզու միսը: Այդ մասին իմանում են Թորոսի բոլորազգականներն ու հարևանները: Նրանք հավաքվում են Թորոսենց տան մոտ և սկսում խորհրդակցել: Խորհրդակցությունը նախագահում էրՊետոյի այրի կինը՝ Օսանը, որն էլ կանչում է գրբաց Գրիգորին, որպեսզի բժշկի խենթ Մարթային: Սկզբում գրբացը սկսում է կարդալ«Սողոմոնի գրքից» աղոթքներ, որից հետո հրամայում է կապել Մարթայի ձեռքերը և հայտնում, որ նրա մեջ սատանա է մտել: Ապա կանչում էմի երեխայի և նրանից ջուր ուզում, որպեսզի սատանաները ընկնեն ջրի մեջ: Տեսնելով, որ ոչինչ չի օգնում, նա բոլորին դուրս է հանումտանից, և սկսում է մաթրախով ծեծել Մարթային: Ճիշտ ժամանակին է հասնում Օսանի տղան՝ Յականը, ով խայտառակելով դուրս է հանումսուտասան գրբացին և նրանից ետ վերցնում Թորոսից կորզած գումարը: Մարթան թեև շուտով լավանում է մաթրախի խարաններից, բայց միքանի ամսից մահանում է: Նրան շուտով հետևում է նաև հայրը: Իսկ գրբաց Գրիգորը մինչև օրս էլ շարունակում է իր արհեստը՝ առաջվա պեսժպտուն աչքերով և կարմիր այտերով:
Սաքուլն ուխտ գնացՀերոսներՍաքուլ՝ գլխավոր հերոսՆատո՝ Սաքուլի կինըԱզի՝ Սաքուլի մայրըՍերգեյ Ստեփանիչ՝ Սաքուլի ծանոթըՍյուժենԴուրգար Սաքուլը կամաց բաց է անում դուռը և ներս մտնում: Նրա կինը՝ Նատոն լվացք էր անում: Սաքուլը գնում և պառկում է թախտի վրա,կնոջը խնդրում է երկու վերմակով ծածկել իրեն, որտեղից կինը հասկանում է, որ ամուսինը կրկին իրեն լավ չի զգում: Սաքուլը երկարժամանակ հիվանդ էր և իր ունեցվածքը վաճառել էր դեղ գնելու համար, բայց անօգուտ: Այժմ գնացել էր բժշկի, իսկ հիվանդանոցում տասըչայի գումար էին ուզել և գումար չունենալու պատճառով ետ էր վերադարձել տուն: Դուռը բացվում է և ներս է մտնում Սաքուլի մայրը: ՆատոնՍաքուլին և Ազիին պատմում է իր տեսած երազի մասին, որից հետո Ազին գնում է գրբացի մոտ: Տուն վերադառնալուն պես Ազին հայտնում է,որ գրբացն ասել է, թե Սաքուլը պետք է գնա Թելեթի ուխտի և երեք գիշեր պառկի եկեղեցու դռան մոտ: Երեկոյան Սաքուլը գնում է ՍերգեյՍտեփանիչի մոտ և նրանից պարտքով գումար խնդրում, իսկ առավոտյան ճանապարհ են ընկնում: Երկու օր արևոտ եղանակ է անում, իսկերրորդ օրը ուժեղ քամի է բարձրանում և անձրևում է: Նատոն հարկադրված Սաքուլին տանում է տուն: Ճանապարհին Սաքուլը գանգատվումէ ցավերից, իսկ տուն գալուն պես մահանում:
Հոգուն վրա հասավՀերոսներԴավիթ՝ գլխավոր հերոսըՄայի՝ Դավթի կինըԱկոբ՝ Դավթի և Մայիի տղանՍյուժենՁմեռնամուտ օրերից մեկն էր: Նաղշքար Դավիթը գնում էր տուն: Այդ օրը Դավիթը մի գրամ անգամ չէր խմել, այդ պատճառով շատվրդովված էր: Նույնիսկ գինետանը նրան պարտքով գինի չէին տվել: Տուն հասնելուն պես սկսում է հայհոյել կնոջը, ով նստած կար էր անում,ապա ծեծում է աղջկան: Տուն է մտնում Ակոբը և հայտնում մորը, որ մի քիչ գումար է վաստակել: Գումարի անունը լսելուն պես Դավիթը թռչումէ տեղից, վերցնում գումարը, իսկ ընդդիմացող կնոջը ծեծում:
ՀոպոպՀերոսներԱսատուր՝ գլխավոր հերոսըԲագրատ՝ Ասատուրի հարևանըՍյուժենԶինագործ Ասատուրը երեկոյան խանութը փակելուն պես տուն էր վերադառնում: Հանկարծ երեխաներից մեկը նրա հետևից գոռում էՀոպոպ: Մեկ րոպե հետո ամբողջ փողոցը նրա հետևից գոռում էր Հոպոպ: Երբ տուն է հասնում, տղայից իմանում է, որ կինը գնացել էհարևան Բագրատի տուն: Երբ կինը վերադառնում է, Հոպոպը սկսում է վիճել: Ասատուրը մի գավաթ ուներ և գտնում էր, որ այդ գավաթի մեջէ իր երջանկությունը: Վեճի ժամանակ կինը վերցնում է գավաթը և վազում դուրս: Երբ կինը զգում է, որ ամուսինը իրեն է հասնում, բաժակըգցում է գետնին և կոտրում: Այդ տեսնելով Ասատուրը մի քար է վերցնում և շպրտում է կնոջ վրա, որն էլ վերջինիս մահվան պատճառ էդառնում:
Թե ինչ եղավ հետո, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակասեցՀերոսներԱնան՝ գլխավոր հերոսուհինՅագոր՝ Անանի ամուսինըՀոռոմսիմ՝ Յագորի մայրըՀեղնար՝ Անանի տատըՍյուժենԱմառվա մութ երեկո էր: Անանը տանը գործ էր անում: Հանկարծ տուն է մտնում Անանի սկեսուրը՝ գիժ-Հոռոմսիմը: Սկզբում սկսում է անիծել,ապա գնում է և սկսում հաշվել շաքարամանի մեջ եղած շաքարները: Հաշվելուց հետո նկատում է, որ շաքարամանից երկու կտոր շաքար էպակասում: Մոտենում է Անանին և սկում իր սուր եղունգներով բռնել նրա մարմնի տարբեր մասերից: Անանը ցավից ճչում է և ընկնում: Որոշժամանակ անց գնում է իր տատի՝ Հեղնարի տուն, ով նստած ձմերուկ էր կերակրում իր մյուս թոռներին: Իմանալով կատարվածի մասին,Հեղնարը թոռանը չի թողնում գնալ տուն: Ներս է մտնում Յագորը և սպառնում կնոջը: Բայց կինը ընդդիմանում է: Յագորը բռունցքովհարվածում է կնոջը, որն էլ վերջինիս մահվան պատճառ է դառնում:
Սև փողերի տոկոսըՀերոսներՄարան՝ գլխավոր հերոսուհինԱրտեմ՝ Մարանի որդինՍյուժենՆոր էր մթնել, երբ պառավ Մարանը պառկում է քնելու: Ամեն անգամ քնելուց առաջ նա մտնում էր խրճիթ և ստուգում, արդյոք այդտեղեն իր երկու հավերը, որոնք իր ապրելու միակ միջոցն էին: Տղան՝ Արտեմը վաղուց էր հեռացել տանից: Հանկարծ մի օր էլ վերադառնում է նաև մորը մի քանի սև փող տալիս: Մայրը շատ է ուրախանում տեսնելով որդուն: Մի քանի օր հետո կրկին անհետանում է: Հանկարծ մի գիշերկրկին վերադառնում է: Մայրը նրա համար անկողին է պատրաստում և իմանում, որ որդին կրկին պարտվել է խաղատանը: Գիշերը Արտեմըվերցնում է հավերին և տանից հեռանում: Երբ Մարանը նկատում է, որ որդին տարել է հավերին, արդեն շատ ուշ է լինում:
ԱդամամութինՀերոսներՇուշան՝ գլխավոր հերոսուհինԿարապետ՝ Շուշանի ամուսինըՍոնե՝ Շուշանի դուստրըՍեդրակ՝ Շուշանի որդինՍյուժենԱշնան մի երեկո էր: Շուշանը ամբողջ մարմնով կուչ էր եկել հնամաշ լաթերի վրա: Նա երկունքի մեջ էր: Նրա որդին՝ Սեդրակը, վաղուց էրհեռացել տանից, իսկ ամուսինը երկար ժամանակ տուն չէր վերադառնում աշխատանքից: Աշնան քամին ոռնում էր դրսում: Տանը Շուշանիկողքին պառկած էին երկու փոքրիկները: Հանկարծ տուն է գալիս Սոնեն, իր հետ բերելով հաց և պանրի փշրանքներ: Երեխաները տեսնելովնրան ուրախանում են: Սոնեն մի կտոր հաց ու պանիր է տալիս նրանց, իսկ ինքը վերցնում է հացի ամենամեծ կտորը և պանրի հետ ուտում:Կուշտ ուտելուց հետո երեխաները քնում են: Այնինչ մայրը տանջվում էր երկունքի ցավերի մեջ: Ադամամութին Սոնեն մոր ոտքերի արանքըտեսնում է մի փոքրիկ մանուկ: Մայրը ձեռքերով բռնել էր մանկան կոկորդից և փորձում էր խեղդել նրան: Սոնեն հանկարծ ճչաց, չիմանալովուրախությունից, թե սարսափած այն բանից , ինչ որ անում էր մայրը իր նորածին մանկան հետ: 

вторник, 25 ноября 2014 г.

Advertising


Nowadays it's almost impossible to imagine our life without advertising. It has become something common for us. Producers often advertise their goods in newspapers, magazines, on the radio, on TV, on posters etc. Sellers use a variety of tactics to attract buyers to purchase from them at a price that gives them some profit. We are surrounded by advertisements everywhere. Sometimes we are tired and sick of them. It has a great influence on us. Sometimes we don't feel its influence. 

   It is difficult to say if it is good or bad for us. It’s clear that advertisements generally advertising has advantages and disadvantages. Methods of advertising may vary too.   Sometimes we buy things, which we do not need, but just we have seen it advertised. And sometimes advertisements help us to get acquainted with products, which are new to us.  

Friendship

                                                            
For me it is very important to be surrounded by the friends. I can't live without my friends. I have classmates, friends and close friends.
       Friend is a person, whom you can trust everything.  I don't like people who are boring and who never make the slightest effort to be pleasant or useful to you. I have a close friend I love my best friend very much. She is a sunny soul by nature and always takes the slightest excuse to be amused, and  I should do the same to keep my friendship.
   If you want to keep your friendship, you should be attentive towards your friends, try to listen to them and their problems. I am always ready to help my friends, when they are in need.
   The English proverb says:
 "A friend in need, is a friend indeed.
 In my opinion, both my friends and I consider about friendship this way

четверг, 20 ноября 2014 г.

Նար-Դոս

Նար-Դոս (Հովհաննիսյան Միքայել Զաքարի, 1 մարտի1867Թիֆլիս13 հուլիսի1933Թիֆլիս), հայ գրող։ Նար-Դոսի ստեղծագործության մեջ հիմնականը մարդն է՝ իր մարդկայնական ու բարոյական հատկություններով։ Նրան բնորոշ է արդիականության սուր զգացողությունը, գեղարվեստական վարպետությունը։ Նրա լեզուն ժամանակի հայերենիբարձրակետն է, ստեղծագործությունը, ամբողջությամբ վերցրած, հայ արձակի մի նոր աստիճանը։

Կենսագրություն

Ծնվել է բրդավաճառի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է Սուրբ Կարապետ եկեղեցու ծխական դպրոցում։ Ուսումը շարունակել է քաղաքային Նիկոլաևյան երկդասյան դպրոցում։ Այնուհետև ընդունվել է Քութայիս նահանգի Խոնի ուսուցչական սեմինարիան, սակայն, ապրուստի միջոցներ չունենալու պատճառով չի ավարտել, վերադարձել է Թիֆլիս։ Փականագործի մասնագիտություն է սովորել Միքայելյան արհեստագործական դպրոցում, որտեղ մտերմացել է ապագա բանաստեղծ Ալեքսանդր Ծատուրյանի հետ։
Մեկ տարի հետո, թողնելով Միքայելյան դպրոցը, նվիրվել է լրագրական գործին։ 1890-1906 թվականին եղել է «Նոր դար»-ի պատասխանատու քարտուղարը։ 1904 թվականին որպես քարտուղար և սրբագրիչ է աշխատել «Աղբյուր-Տարազ» պարբերականում, 1913-1918 թվականին՝ «Սուրհանդակ» թերթում։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո որոշ ժամանակ շարունակել է սրբագրիչի աշխատանքը։
1931 թվականի հունիսի 14-ին տոնվել է գրողի գրական գործունեության 45-ամյակը, նրան շնորհվել է Վրաստանիժողովրդական գրողի կոչում։
Նար-Դոսի ստեղծագործական կյանքը սկսվել է 19-րդ դարի 1980-ական թվականներին։ Սկզբում գրել է բանաստեղծություններ, որոնցից մի քանիսը 1883-1888 թվականին լույս են տեսել «Արաքս» հանդեսում և «Սոխակ Հայաստան»ի ժողովածուում, ապա պատմվածքներ (Նեղ օրերից մեկըԵս և նա), ֆելիետոններ։ Ուժերը փորձել է նաև դրամատիկական ժանրում՝ «Մայինի գանգատը» (չի պահպանվել), «Մեղր և ճանճեր» (1886), «Եղբայր» (1887պիեսները։1886 թվականից գրել է վեպերվիպակներ։ Միխո-Օհան ստորագրությամբ «Նոր դար» թերթում հրատարակվել է նրա «Ճշմարիտ բարեկամը», որին հաջորդել են «Նունե» (1886), «Բարերար և որդեգիր» (1888) վիպակները, «Քնքուշ լարեր» (1887), «Զազունյան» (1890) վեպերը։ Սրանց մեջ Նար-Դոսը առաջադրել է իր բարոյական տեսակետը, ներկայացրել է մարդկանց, որոնք հասարակական պարտքը կատարելու գիտակցությամբ զոհում են իրենց անձնականը։ Այստեղ գրողի նախասիրությունը քաղաքային կյանքն է։ Խավարի ու թշնամության միջավայրում մեծ չարիք են գործում սնահավատությունը, տգիտությունը («Սաքուլն ուխտ գնաց», 1889, «Ինչպես բժշկեցին», 1889), վայրագությունն ու կոպտությունը, հարբեցողությունը։ Հեղինակը պատկերում է երեխաների, որոնք մանկություն չունեն, կանանց, որոնց բաժին են ընկել հանապազօրյա հացի հոգսը, ծանր աշխատանքը։ Յուրաքանչյուր պատմվածք մի իսկական դրամա է։ Այդ շրջանի գործերից է «Աննա Սարոյան» վիպակը։ Երկում պատկերված է ընտանիք, որի անդամները տան գլխավորի՝ հոր, սնանկանալուց ու մահից հետո չեն դիմանում կյանքի փորձություններին և, ի վերջո, կործանվում են։ Վիպակի հերոսուհին՝ Աննան, արտահայտում է սոցիալական մի ամբողջ խավի ողբերգությունը։
1891 թվականից սկսվում է Նար-Դոսի ստեղծագործության մի նոր շրջան, որին բնորոշ է հոգեբանական վերլուծության խորությունը։ Այս շրջանի գործերի էությունը մարդու և մարդկայինի հարցն է՝ բարոյական և սոցիալական տեսանկյուններից։ Մարդու մասին իր բարձր ըմբռնումը գրողը հակադրում է սեփականատիրական աշխարհի դաժան օրենքներին։ «Սպանված աղավնի» (1898) վիպակում Նար-Դոսը պատկերել է հայ կնոջ ողբերգությունը։ Սառան (գլխավոր հերոսուհին), սակայն, կործանվում է ոչ թե համակերպվելով, ինչպես հեղինակի մյուս հերոսուհիները, այլ իր մարդկային արժանապատվության բարձր գիտակցությամբ բողոքելով բոլոր նրանց անունից, ովքեր դատապարտված են այդ հասարակության մեջ։
Նար-Դոսի լավագույն ստեղծագործություններից է «Պայքար» (1911) վեպը։ Գրողը շոշափել է սոցիալական խնդիրներ, պատկերել կյանքի մանր ու մեծ դրամաները, մարդկային հոգու անտեսանելի ծալքերն ու նրա օրհասական պայքարը։ Նար-Դոսը այս վեպում հակադրվում է մինչ այդ եղած գրական սխեմաներին և առաջադրում միանգամայն տարբեր ու նոր սխեմաներ։ Այստեղ միահյուսված են հոգեբանական ու երգիծական սկզբունքները, առկա է ժամանակակից կյանքի խիստ քննադատություն։
1880-ական թվականներին հայ մտավորականության կենցաղն ու հասարակական պատկերը շատ ավելի լայն ու խորն է տրված «Մահը» վեպում (1912)։ Գրողը ժողովրդի գործին կյանքը նվիրաբերելու իդեալական ձգտումները հակադրում է եսամոլությանը և շահամոլությանը։ «Մահը» բազմասյուժե ստեղծագործություն է՝ լի կոնֆլիկտային բարդ իրադարձություններով։ Վեպը ոչ միայն հեղինակի, այլ հայ քննադատական ռեալիզմի բարձրագույն նվաճումներից է։

Ստեղծագործությունները

  • Մեր թաղը, 1926
  • Աննա Սարոյան, պատմվածք, Թիֆլիս, 1890
  • Իմ տիրուհու աղջիկը, պատմություն, Թիֆլիս, 1902
  • Նոր ծնված երեխան, Վաղարշապատ, 1904
  • Նեղ օրերից մեկը, պատմություն, Թւֆլիս, 1904
  • Պայքար, վեպ, Թիֆլիս, 1911
  • Մահ, վեպ, Թիֆլիս, 1912
  • Անհետ կորած, պատմություն, թերթ «Աշխատավոր», Թիֆլիս, 1919
  • Սպանված աղավնի, վիպակ, 1898
  • Աննա Սարոյան, վիպակ, Թիֆլիս, 1902
  • Վերջին մոհիկանը, 1930

воскресенье, 16 ноября 2014 г.

Վերլուծություններ

<<Ես և նա>>

Վերլուծություն
Պատմվածքի առաջին գլխի  հերոսներից մեկը՝Անտոնիոն, կարողանում է բարձրանալ կյանքի հատակից և բարոյական հազթանակ տանել իրեն արհամարհողների նկատմամբ:  Դժբախտ սերը հերոսներից մեկին իջեցնում է կյանքի հատակը, իսկ երկրերդ պատմության հերոսին՝ Անտոնիային, մղում է նվաճելու փառքի բարձրունքները:
<<Նա>> գլխի հերոսը՝ իտալացի երաժիջտ պատանին՝Անտոնիոն, մերժվում է սիրած աղջկանից, սակայն դա նրան չի ստիպում հուսալքվել և մաքառվել կյանքի դժվարությունների դեմ:  Նա դառնում է նջանավոր երաժիջտ և վրեժ լուծում իր առաջ ծնկի եկած նախկին սիրաժ էակից՝ Ջուլիետայից: Ազնվական ընտանիքի այդ աղջիկը մերժում է պատանի աղքատ երաժջտին՝ պատճառաբանելով. <<Հայրս ասաց, որ իմ ու քո միջև անանց անդունդ կա: Մենք վերևն ենք, դու ներքևը: Էլ մի գա: Մոռացիր ինձ:



Սպանված աղավնին

Վերլուծություն
Սպանված աղավնի վիպակը սիրո մասին է: Մի գեղեցիկ աղջիկ, որի անունը Սառա էր և մի տղա՝ Գարեգին անունով: Տեսնելով իրար, սիրահարվում են, սակայն ընթերցելով վիպակը , հասկացա, որ այդ ամենը երկար չի տևում:Գարեգինի ընկերը՝ Միքայելը, իմանալով, որ Գարեգինը սիրահարվել է, ցանկություն է հայտնում տեսնելու Սառային:  Միքայելը Գարեգինին զգուշացնում է , որ, իր տպավորությամբ  Սառան չի սիրում նրան, ավելին՝ արհամարհում է և ուստի նրանց  ամուսնությունը չի կարոց երջանիկ լինել: Այնուամենայնիվ Սառան և Գարեգինը ամուսնանում են :  Սկզբում ամեն ինչ լավ էր , սակայն որոշ ժամանակ անց, Միքայելի դասընկեր՝ Ռուբեն Թուսյանի հայտնվելը փոխում է ամեն ինչ:Թուսյանը կյանքից միայն հաճույքներ քաղող, անպատասխանատու, ուրիջների հաշվին ապրող, ցինիկությա ասիճանի անկեղծանձնավորություն էր: Այդ ժամանակ նա Պետերբուրգից գնացել էր Թիֆլիս: Նա Միքայելին պատմում է իր սիրո պամությունը: Պատմում է, թե ինչ ազդեցություն է թողել իր սպանած սպիտակ աղավնին աղջկա վրա, և թե ինչպես, մեկնելով մայրաքաղաք, մոռացել էր և իրենց սերը, և աղավնուն: Պարզվում է,որ այդ 

понедельник, 27 октября 2014 г.

Being a celebrity

________________________________________


Beeing a celebrity
What is being a  celebrity ? It's quite a difficult  question. But I have though over it for a long time.
I used to dream of becoming  popular singer, or actress. I liked to be famous. But in  order to be famous one should be gifted, that means I must be very talanted. Besides I sholud have an ambition. But if it wouldl be possible for me to be celebrity I think I would like that idea. Everybody will know me in the street, in cafes and in shops. I'll try to keep in touch with my fans. I could make much money and I could also help the poor  and orphaned children. But fame doesn't always make people happy.
 What can I tell about the adventages and disadvantages of celebrities ?
 If  we talk about advantages,we can mention having many fans being recognized everywhere, you can make much money buy good and fashionable clothes.
 What are the disadvanges?  I think you'll not be able to use your time as you want. You should keep yourself fit, you can't eat much sweets. You have little privicy, you can't do whatever you want.

понедельник, 6 октября 2014 г.

Իմ մասնագիտությունը

Ունեմ բազմաթիվ նախասիրություններ, սակայն ցանկություն ունեմ ուսումս շարունակելու ԵՊՀ-ի Ռոմանոգերմանական ֆակուլտետում, որտեղ ավելի խորը կուսումնասիրեմ այն լեզուները. որոնք միշտ հետաքրքրություններ են առաջացրել իմ մեջ: Ուսումնասիրեցի և ծանոթացա ֆակուլտետի պայմաններին:
Բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական բաժնի հենքի վրա 1991 թ-ին կազմավորվել է ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը:

Գիտության, տնտեսության և մշակույթի ասպարեզում առկա պահանջները բավարա-րելու համար` լեզվի ուսուցման արդիական ու արդյունավետ մեթոդների կիրառմամբ կազմվեցին նոր ուսումնական պլաններ, ուսուցման նոր ծրագրեր:

Նորաստեղծ ֆակուլտետը կարճ ժամանակահատվածում կարողացավ ստեղծել և այսօր ունի անհրաժեշտ բոլոր պայմանները կրթության բարձր մակարդակ ապահովելու համար:

Ներկայումս ֆակուլտետում սովորում են ավելի քան 1548 ուսանողներ: Անգլիական, ֆրանսիական և գերմանական բաժինների կողքին ֆակուլտետում գործում են նաև իսպանական, իտալական, թարգմանչական, լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցության բաժինները, որտեղ, հիմնական օտար լեզվին զուգահեռ, ուսումնասիրվում են նաև տարբեր եվրոպական լեզուներ որպես մասնագիտական երկրորդ օտար լեզու:

Ֆակուլտետի 8 ամբիոններում դասախոսում են շուրջ 260 դասախոսներ, որոնցից 4-ը գիտությունների դոկտորներ են, ավելի քան 77-ը` թեկնածուներ:

Ամբիոնների գիտական ուսումնասիրությունների հիմնական ուղղություններն են` հնչյունաբանության հանգուցային հարցեր, բառագիտական և իմաստաբանական խնդիրներ, ոճագիտության հիմնահարցեր, գործառական ոճագիտություն, անհատական ոճի խնդիրներ, ձևաբանության և շարահյուսության խնդիրներ, գործաբանական ոճագիտություն, լեզվական խնդիրների հոգլեզվաբանական լուսաբանում, թարգմանության տեսության հարցեր, լեզուների ներքին վերականգնմանը և լեզվական ընդհանրույթներին վերաբերող հարցեր:

Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի շրջանավարտներն այսօր հաջողությամբ աշխատում են հանրապետության ամենատարբեր հիմարկ-ձեռնարկություններում, մեր երկրում գործող արտասահմանյան երկրների դեսպանատներում և միջազգային կազմակերպություններում, պետական և կառավարման բարձրագույն օղակներում:

четверг, 25 сентября 2014 г.

«Ալպիական մանուշակը»:Մակդիր-համեմատություններ












Learning foreign languages

Learning foreign languages isn't an easy thing.Some people learn languages, because they need them for their work. Everyone,who knows foreign language can speak to people from other countries. English is very popular now. It's the language of computer, business, sport and politics. English language is a wonderful language. I think that to know English today absolutely necessary for every educated man. Some people learn languages because they need them for their work, others travel abroad, for the third studying foreign languages is a hobby.   Speaking a foreign language you can read papers, magazines and original books by great writers, watch satellite TV programs. If you like traveling you can go anywhere without being afraid that other people will not understand you.
  So it is very useful to learn foreign languages. Knowledge of foreign languages helps us to develop friendship and understanding among people.

понедельник, 22 сентября 2014 г.

իմ առաջին ճամփորդությունը

Տիկին Ելենայի գլխավորությամբ, <<Արշավականներ>> ակումբի հետ սեպտեմբերի քսանին ուղևորվեցինք դեպի Գեղարոտի ջրվեժ: Ջրվեժ տանող ճանապարհը չափազանց քարքարոտ էր և դրա կեսը անցանք բեռնատարի խցիկում իսկ հետո ճանապարհը շարունակեցինք քայլարշավով: Ձեռք բերեցի նոր ընկերներ, ավելի մոտիկից ծանոթացա համադասարանցիներիս հետ: Մեծ հաճույքով կրկին կմասնակցեմ Տիկին Ելենայի կազմակերպած ճամփորդություններին: 

среда, 17 сентября 2014 г.

Ինչու են մարդիկ խախտում օրենքները

Ինչու՞ են մարդիկ խախտում օրենքները

Հաճախ մարդիկ խախտում են օրենքը` չմտածելով դրա հետևանքների մասին: Ոմանք խախտում են օրենքը սոցիալական ծանր վիճակից դրդված, ոմանք ուղղակի հաճույքի, ոմանք էլ ցույց տալու համար, որ իրենք կարող են անել այն, ինչ ցանկանում են: Յուրաքանչյուրս ունենք ազատ խոսքի և գործի իրավունք, սակայն ինչ որ բան անելուց առաջ պետք է հասկանալ, որ օրենքը բոլորի համար է, և այն խախտելու դեպքում մենք կենթարկվենք պատասխանատվության:
Օրինակի համար մեկը իր սոցիալական ծանր վիճակից դրդված կատարում է գողություն, որպեսզի կարողանա բավարարել իր և իր ընտանիքի կենսական գոնե ամենաչնչին պայմանները: Այդ դեպքում՝ գողությունը կանխելու համար անհրաժեշտ է բարելավվել տվյալ մարդու կյանքի մակարդակը, որպեսզի նա կարողանա ապրել նորմալ կյանքով` առանց գողություն կատարելու: Երկրի բոլոր քաղաքացիները պետք է հավասար լինեն օրենքի առաջ, և կապ չունի, թե տվյալ անձնավորությունը պաշտոնյա է, թե հասարակ բանվոր: Եկեք չխախտենք օրենքը:

Ադամանդը-վերլուծություն

Քասսիմը հիվանդոտ մարդ էր, մասնագիտությամբ` ոսկերիչ, թեև կրպակ չուներՄասնագիտացած էր թանկարժեք քարեր տեղադրելու մեջ և անվանի տների համար էր աշխատում: Նրա ձեռքերի նման նուրբ միացումներ անող շատ քիչ ձեռքեր կան: Ավելի վճռական լինելու և առևտրական ջիղ ունենալու դեպքում նա հարուստ կլիներ: Սակայն երեսուհինգ տարեկանում դեռ շարունակում էր պատուհանի տակ արհեստանոցի կցակառույց բնակարանում ապրել:
Վտիտ մարմնով, սև մորուքով ստվերված անարյուն դեմքով Քասսիմը շատ գեղեցիկ և խիստ դյուրաբորբոք կին ուներ: Փողոցային ծագում ունեցող երիտասարդ կինն իր գեղեցկությամբ ավելի բարձր կապի նկրտումներ էր ունեցել: Սպասել էր մինչև քսան տարեկան դառնալը, իր մարմնով գաղթակղելով օտար տղամարդկանց և դրկիցներին: Ի վերջո վտանգներից զգուշանալով` նյարդայնացած համաձայնություն էր տվել Քասսիմին:
Շքեղության ոչ մի երազանք այլևս, համենայն դեպս: Նրա ամուսինը, հմուտ լինելով (նույնիսկ վիրտուոզ), ամենևին բնավորություն չուներ կարողություն ստեղծելու համար: Այդ պատճառով էլ մինչ ոսկերիչն իր ունելիների վրա կորացած աշխատում էր, կինը, ձեռքերը կոնքերին դրած, ամուսնու վրա դանդաղկոտ գամում էր ծանր հայացքը, որպեսզի տեղից պոկվեր հանկարծ և ապակու ետևից հայացքով հետևեր որևէ ունևոր անցորդի, որ կարող էր իր ամուսինը լինել:
Սակայն ինչ որ վաստակում էր Քասսիմը, նրա համար էր: Կիրակի օրերը նույնպես աշխատում էր, որպեսզի հավելյալ գումար տար նրան: Երբ Մարիան որևէ զարդ էր ցանկանում (և ի՜նչ կրքոտությամբ էր նա ցանկանում), գիշերն էլ էր աշխատում: Հետո հազում էր և ծակոցներ ունենում կողերում, բայց Մարիան ստանում էր իր շողշողուն ադամանդը:
Թանկարժեք քարերի հետ ամենօրյա շփումը հետզհետե հանգեցրեց նրան, որ նա սիրեց ոսկերչի գործը, և կրքոտությամբ էր հետևում քարերն ագուցելու մեկուսի, նուրբ աշխատանքին: Սակայն երբ զարդը պատրաստ էր լինում (պետք է հանձնվեր, իր համար չէր), ավելի շատ էր ճնշվում իր ամուսնությունից: Փորձում էր թանկարժեք իրը` հայելու դիմաց կանգնած: Վարջում այն թողնում էր այդտեղ և իր սենյակը քաշվում: Քասսիմը վեր էր կենում, նրա հեծկլտոցները լսելով, և նրան անկողնում գտնում, իսկ նա ոչինչ լսել չէր ուզում:
Կսարքեմ, համենայն դեպս, երբ կարողանամ, քեզ համար էլ կսարքեմ, – վերջում տխուր-տրտում ասում էր նա:
Հեծկլտոցը սաստկանում էր այս խոսքերի հետ, և ոսկերիչը կրկին դանդաղ տեղավորվում էր իր աթոռին:
Այս տեսարաններն այնքան կրկնվեցին, որ Քասսիմն արդեն չէր բարձրանում նրան հանգստացնելու: Հանգստացնե՜լ նրան, ինչի՞ց: Սակայն դա չէր խանգարում, որ Քասսիմը երկարացներ իր անքուն գիշերները, որպեսզի ավելի շատ հավելյալ գումար տար նրան:
Նա վարանոտ, անվճռական, սուսիկ-փուսիկ մարդ էր: Կնոջ հայացքներն այժմ ավելի ծանր էին գամվում այդ մունջ հանգստության վրա:
Բա դու տղամա՞րդ ես, – քթի տակ ասում էր նա:
Քասսիմը, իր համակցումների վրա հակված, չէր դադարում մատները շարժել:
Երջանիկ չես ինձ հետ, Մարիա, – արտահայտվում էր քիչ անց:
Երջանի՜կ: Եվ դեռ համարձակություն ունես այդ բանն ասելու՞: Ո՞վ կարող է երջանիկ լինել քեզ հետ: Ամենավերջին կի՛նն անգամ չի կարողԱ՛յ ողորմելի սատանա, – եզրափակում էր ջղագրգիռ հռհռոցով և հեռանում:
Այդ գիշեր Քասսիմը մինչև երեքն էր աշխատում, իսկ կինը հետո նոր ցոլքեր էր ունենում, որոնք գնահատում էր մի պահ շուրթերն ամուր սեղմած:
Հա՜զարմանահրաշ ակնազարդե՞րբ ես սարքել:
Երեքշաբթի օրվանից, – նրան էր նայում ուրույն քնքշանքով, – դու քնած էիր լինում գիշերը
Օ՜, կարող էիր պառկելԽոշո՜ր են ադամանդները:
Նրա կիրքը Քասսիմի տեղադրած խոշոր քարերն էին: Հետևում էր աշխատանքին խելահեղ անհագությամբ, որ նա անհապաղ ավարտի, և քարը հազիվ հարմարեցրած` զարդը վերցրած վազում էր հայելու մոտ: Այնուհետև լացի նոպան էր սկսվում:
Բոլոր ամուսիններն էլ, ով ուզում է լինի, ամենվերջի՛նն էլ, զոհաբերության կգնար կնոջը սիրաշահելու համար: Իսկ դու՛դու՛մի քրջոտ շոր էլ չունեմ հագնելու:
Երբ կինն անցնում է այր մարդուն հարգելու որոշ սահմանը, կարող է արդեն աներևակայելի բաներ ասել ամուսնուն:
Քասսիմի կինն անցավ այդ սահմանը առնվազը նույն կրքոտությամբ, որքան որ ուներ ադամանդների հանդեպ: Մի օր զարդերը պահելիս Քասսիմը նկատեց, որ մի կրծքազարդ է պակասում. հինգ հազար պեսո արժողությամբ երկու խոշոր ադամանդ: Նորից փնտրեց դարակներում:
Կրծքազարդը չե՞ս տեսել, Մարիա: Այստեղ էի թողել:
Հա, տեսել եմ:
Որտե՞ղ է, – զարմացած ետ շրջվեց Քասսիմը:
Ահա՛:
Կինը հրավառ հայացքով և հեգնական ժպիտով կանգնած էր` կրծքազարդը լանջին:
Շատ է սազում, – ասաց Քասսիմը քիչ անց: – Արի տեղը դնենք:
Մարիան քրքջաց:
Օ՜, ոչ, իմն է:
Կատա՞կ ես անում
Հա՛, կատակ է, կատակ է, հա՛: Ինչպե՞ս կարող է մտքովդ անցնել, որ կարող է իմը լինելՎաղը կտամ: Այսօր սրանով թատրոն եմ գնում:
Քասսիմը կարկամեց:
Լավ չես անումկարող են տեսնել քեզ: Վստահությունը կկորցնեն իմ հանդեպ:
Օ՜, – փակեց խոսակցությունը` կատաղի զզվանքով դուռն իր ետևից ուժգին շրխկացնելով:
Թատրոնից վերադառնալով` զարդը պահարանիկի վրա դրեց: Քասսիմը վեր կացավ և այն արհեստանոցում փակի տակ դրեց: Երբ ետ եկավ, կինը նստած էր անկողնում:
Այսինքն` վախենում ես գողանամ: Ինչ է, ես գո՞ղ եմ:
Այդպես մի նայիրԴու անզգույշ գտնվեցիր, ուրիշ ոչինչ:
Ահա՜ թե ինչ: Իսկ քեզ վստահում են, հա՞: Քե՛զ, քե՛զ: Իսկ երբ կինդ է խնդրում մի փոքրիկ հաճույք պատճառել իրեն և ուզում էինձ գող ես անվանում, հա՞: Անամո՛թ:
Ի վերջո քնեց: Սակայն Քասսիմը չքնեց:
Իսկ հետո Քասսիմին մի խոշոր ադամանդ հանձնեցին տեղադրելու, ամենահիասքանչ ադամանդը, որ երբևէ ձեռքն էր ընկել:
Հապա տես, Մարիա, ինչ քար է: Նմանը չեմ տեսել:
Կինը ոչինչ չասաց, սակայն Քասսիմը զգաց, թե ինչ խորն էր շնչում նա` ադամանդի վրա հակված:
Սքանչելի մաքրություն…, – շարունակեց նա, – մի ինը-տասը հազար պեսո կարժենա:
Մատանի, – վերջապես շշնջաց Մարիան:
Չէ, տղամարդու էգնդասեղ է:
Ադամանդը համակցելու ողջ ընթացքում Քասսիմն իր աշխատող թիկունքի վրա զգաց, թե որքան է չարությունից այրվում կինը և հիասթափված կուլ տալիս թուքը: Օրը տասն անգամ ընդհատում էր ամուսնուն, որ ադամանդը վերցրած հայելու մոտ գնար: Ապա փորձում էր այն տարբեր զգեստների հետ:
Կլինի՞ հետո փորձես …, – մի օր համարձակվեց ասել Քասսիմը, – Շատ շտապ գործ է:
Զուր էր պատասխանի սպասում. կինը բաց էր անում պատշգամբի դուռը:
Մարի՛ա, կարող են տեսնել քեզ:
Վերցրու՛, քեզ լինի քո քարը:
Հատու շարժումով պոկված ադամանդը հատակին գլորվեց:
Քասսիմը գույնը գցած զննելով վերցրեց այն, ապա հայացքը հատակից կնոջ վրա բարձրացրեց:
Հա լա՜վ, ի՞նչ ես էդպես վրաս նայում: Բա՞ն է եղել քարիդ:
Չէ, – ասաց Քասսիմն ու իսկույն վերսկսեց աշխատանքը, թեև ձեռքերը դողում էին խղճահարվելու աստիճանի:
Ի վերջո ստիպված էր ելնել տեղից, որ ննջարան գնար` նյարդային նոպայի մեջ ընկած կնոջը տեսնելու: Մազերը ցաքուցրիվ էին, աչքերը դուրս էին գալիս ակնակապիճներից:
Ի՛նձ տուր ադամանդը, – բղավեց կինը, – Ի՛նձ տուր: Կփախչենք: Ի՛նձ համար: Ի՛նձ տուր:
Մարիա…, – կակազեց Քասսիմը` փորձելով մերժել:
Ա՜խ, – մռնչաց կինը խելքը թռցրած, – Դու գո՛ղ ես, ա՛յ ողորմելի: Իմ կյանքն ես գողացել, գո՛ղ, գո՛ղ: Կարծում էիր, թե քթերիցդ չե՞մ հանելուայ կոտոշավոր: Հա, բա՜: Ինձ նայիրմտքովդ երբեք չի անցել, հա՞: Ա՜խ, – և երկու ձեռքերը շնչահեղձ լինող կոկորդին տարավ: Իսկ երբ Քասսիմը հեռանում էր, ցատկեց անկողնուց և ընկավ` հասցնելով նրա մի կոշիկից կառչել:
Հա, ոչի՛նչ: Ադամա՛նդը, ի՛նձ տուր: Ես միայն դա՛ եմ ուզում: Ի՛մն է, ողորմելի Քասսիմ:
Քասսիմը գունատված օգնեց, որ նա վեր կենա:
Դու հիվանդ ես, Մարիա: Հետո կխոսենքպառկիր:
Իմ ադամա՛նդը:
Շատ լավ, տեսնենք, եթե հնարավոր էպառկիր:
Ի՛նձ տուր:
Կոկորդում կրկին գունդ առաջացավ:
Քասսիմը վերստին սկսեց աշխատել ադամանդի վրա: Քանի որ ձեռքերը մաթեմատիկական ինքնվստահություն ունեին, քիչ էր մնացել, որ ավարտեր:
Մարիան վեր կացավ ընթրիքի ժամին, Քասսիմն ինչպես միշտ հոգատար էր նրա նկատմամբ: Ընթրիքի վերջում կինն ուղիղ նրա դեմքին նայեց:
Դա սուտ է, Քասսիմ, – ասաց:
Օ՜, – առարկեց Քասիմը ժպիտով, – բան չկա:
Երդվում եմ, որ սուտ է, – պնդեց կինը:
Քասսիմը դարձյալ ժպտաց և անճարակ գորովանքով հպվեց նրա ձեռքին:
Խենթուկ: Ասում եմ` ոչինչ չեմ հիշում:
Եվ ելավ տեղից` իր գործը շարունակելու: Կինը, դեմքն ափերի մեջ առած, հայացքով հետևեց նրան:
Ու միայն դա էր ասածը …, – քրթմնջաց: Եվ խորին գարշանքով լցված այդ տաղտկալի, թորշոմած ու անտարբեր մարդու հանդեպ, որ իր ամուսինն էր, իր սենյակ գնաց:
Լավ չքնեց: Արթնացավ գիշերվա կեսին և լույս տեսավ արհեստանոցում. ամուսինն աշխատում էր դեռ: Մեկ ժամ անց վերջինս ճիչ լսեց:
Ի՛նձ տուր:
Հա, քեզ համար է, քիչ է մնացել, Մարիա, – շտապ-շտապ վրա տվեց նա` տեղից վեր կենալով: Սակայն կինը մղձավանջային այդ աղաղակից հետո նորից քուն էր մտել: Գիշերվա երկուսին Քասսիմն աշխատանքն ավարտված համարեց, ադամանդը շողշողում էր` ամուր ու պինդ ագուցված: Անաղմուկ քայլերով Քասսիմը ննջարան մտավ և լուսամփոփը միացրեց: Մարիան քնած էր մեջքի վրա, գիշերաշապիկի և սավանի պաղ ճերմակության մեջ:
Արհեստանոց գնաց և նորից ետ եկավ: Մի պահ նայեց գրեթե մերկացած կրծքին և դժգույն ժպիտով մի փոքր ավելի ետ քաշեց արձակված գիշերաշապիկը:
Կինը չզգաց:
Շատ լույս չկար: Քասսիմի դեմքը հանկարծ ծանր-ծանր քարացավ, և մի ակնթարթ զարդը մերկ կրծքի վրա պահելով, մեխի նման պինդ ու ուղղահայաց` գնդասեղը մինչև վերջ կնոջ սիրտը խրեց:
Կինը կտրուկ բաց արեց աչքերը, ապա կոպերը դանդաղ փակվեցին: Մատները կորացան, և ուրիշ ոչինչ:
Զարդը, խոցված նյարդային հանգույցների ջղակծկումից ցնցվելով, մի պահ անկանոն թրթռաց: Քասսիմը սպասեց մի փոքր, և երբ ադամանդը վերջապես լրիվ անշարժացավ, կարողացավ դուրս քաշել այն և իր ետևից անաղմուկ փակեց դուռը:

Պատմվածքը արտատպված է Օրասիո Կիրոգայի  «Պատմություններ սիրո խենթության ու մահվան մասին» հայերեն թարգմանությամբ նոր լույս տեսած ժողովածուից




Տվյալ պատմության մեջ մեղքը երկուսինն էր: Քասիմի մեղքը կայանում էր նրանում, որ նա միշտ հանդուրժել է կնոջ վիրավորանքները: Մարիան անշուշտ եւ ոչնչով չբավարարվող մեկն էր, որին չէր բավարարում այն ինչ նա ուներ: Կնոջ ագահությունը հանգեցրեց նրան, որ ամուսինը կործանում է եւ՛ իր, եւ՛ կնոջ կյանքը: