воскресенье, 30 ноября 2014 г.

Ընդհանուր գիտելիքներ հայոց լեզվի մասին 2

Շտեմարան 2012-2013. Մաս 4
1.Ո՞ր լեզվաընտանիքին էպատկանում հայերենը:1)Չին-տիբեթական
2)Հնդեվրոպական
3)Իբերո-կովկասյան
4)Ուգրո-ֆիննական
2)Տրված լեզուներից քանի՞սն ենիրար ցեղակից:հունարեն, անգլերեն, իսպաներեն, հայերեն, պարսկերեն, հնդկերեն, գերմաներեն, չեխերեն, ռուսերեն, ալբաներեն
1)չորսը
2)հինգը
3)յոթը
4)բոլորը
3)Ո՞ր լեզվին է ցեղակից հայերենը:
1)վրացերենին
2)քրդերենին
3)արաբերենին
4)ղազախերենին
4)Տրված լեզուներից քանի՞սն են ցեղակից հայերենին:
աբխազերեն, ռումիներեն, սերբերեն, ուկրաիներեն, աֆզաներեն, պորտուգալերեն, շոտլանդերեն, գերմաներեն, լատիշերեն
1)վեցը
2)ութը
3) բոլորը
4)յոթը
5.Ո՞րը հայերենի զարգացման փուլերից չէ։1)գրաբար
2)նախագրային հայերեն
3)աշխարհաբար
4)բարբառ

6.
Տրված հատվածը ո՞ր հայերենով է շարադրված:
Սրտիս դառնահեծ հառաչանքների
Վայն ու ողբաձայն աղաղակները
Վերընծայում եմ քեզ, ո՜վ գաղտնատես.
Եվ իմ սասանված մտքի ճենճերող
Իղձերի պտուղ նվերն այս դրած
Անձս տոչորող թախծի կրակին՝
Կամքիս բուրվարով առաքում եմ քեզ:
1)գրաբարով
2)արևմտահայերենով
3)արևելահայերենով
4)միջին հայերենով
7. Տրված հատվածը ո՞ր հայերենով է շարադրված:
Կսկիծ կա սրտիս մեջը վիրավոր՝
Զոր արևին լու՜յսն անգամ չի բուժեր.
Խորունկ ու ցավոտ մորմոքում մը որ՝
Ա՜հ, պտի լայննա՜, երբ իջնե գիշեր:
1)գրաբարով
2)արևմտահայերենով
3)արևելահայերենով
4)միջին հայերենով
8. Տրված հատվածը ո՞ր հայերենով է շարադրված:Ամենակուլ աստուած բարերար, ստեղծիչ բոլորից.
Լու՛ր հառաչանաց ձայնիս վտանգի
Եւ երկիւղէ տագնապի ապագայիցն կարծեաց
Փրկեա՛ կարող զաւրութեամբ՝ զեր-ալ ի պարտեաց…
1)գրաբարով
2)արևմտահայերենով
3)արևեմահայերենով
4)միջին հայերենով
9.Տրված հատվածը ո՞ր հայերենով է շարադրված:
Ֆրիկն հանց պարզ է խօսել,
Որ ամենայն մարդ իմանայ։
1)գրաբարով
2)արևմտահայերենով
3)արևելահայերենով
4)միջին հայերենով
10.Տրված հատվածը ո՞ր հայերենով է շարադրված:Նայե՜ց-նայեց Սայաթ-Նովեն, ամպի նման տխուր մնաց…
Ասավ՝ Չարե՜նց, էս գոզալից սրտիս մի հին մրմուռ մնաց…
1)գրաբարով
2)արևմտահայերենով
3)արևելահայերենով
4)միջին հայերենով

Комментариев нет:

Отправить комментарий