пятница, 27 ноября 2015 г.

2014-2015 2-րդ կիսամյակ. մաթեմատիկայի առաջադրանք

Առաջադրանք:   GeoGebra ծրագրով գծեք միավոր շրջանագիծ: Օգտվելով գծագրից հինգ տարբեր անկյունների համար գտեք դրանց սինուսը և կոսինուսը: Գտած անկյունների համար ստուգեք եռանկյունաչափական հիմնական նույնությունը:



















































четверг, 26 ноября 2015 г.

Եռանկյունաչափություն

Առաջադրանք:   GeoGebra ծրագրով գծեք միավոր շրջանագիծ: Օգտվելով գծագրից հինգ տարբեր անկյունների համար գտեք դրանց սինուսը և կոսինուսը: Գտած անկյունների համար ստուգեք եռանկյունաչափական հիմնական նույնությունը:



среда, 25 ноября 2015 г.

Մուշեղ Գալշոյան -կենսագրություն

Մուշեղ Գալշոյան (1933 – 1980) ծնվել է ու մեծացել Հայաստանի Թալինի շրջանում, բայց նրա մեջ մինչև կյանքի վերջը շատ ուժեղ մնաց սասունցի լինելու գիտակցությունը։ Նրա ծնողները սասունցի փախստականներ էին, որոնք Արևելյան Հայաստան հասնելով՝ բնակության վայր ընտրեցին Թալինը։ Հայրը կորցրել էր առաջին ընտանիքը կոտորածների ժամանակ։
Գալշոյանը կարծես ներծծել էր իր մեջ Սասնա երկրին վերաբերող բոլոր հուշերն ու տեղեկությունները, և հետագայում, երբ սկսեց գրել ջարդից վերապրած սասունցիների մասին, թվում էր, թե նա ինքը եղել էր նրանց հետ Սասնա լեռներում, ապրել նրանց խաղաղ կյանքը, ջարդի ու տեղահանության մղձավանջը։
Սովորել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում, աշխատել մասնագիտությամբ, ապա դարձել լրագրող։«Ավանգարդ» թերթում և «Գարուն» ամսագրում աշխատած տարիներին, լրագրական հոդվածներին զուգընթաց, գրեց իր առաջին վիպակը՝ «Ձորի Միրոն», որը նրան բերեց հասուն գրողի համարում։ Ձորի Միրոն սասունցի փախստական է, ով կորցրել է ընտանիքը, բոլորի հետ հասել Թալին և տուն կառուցել։ Բայց նրա կառուցած տունը նայում է գյուղի հակառակ կողմը։ Միրոն խռոված է աշխարհից այն ամենի համար, որ կատարվեց իրենց հետ։ Աշխարհը չուզեց նրանց պաշտպանել, իսկ իրենք չկարողացան պաշտպանվել։ Եվ արժանապատվություն ունեցող, նահապետական բարձր ավանդույթներով դաստիարակված մարդն այլևս չի ներում իրեն և ուրիշներին իրենց հետ պատահածի համար։ Փախստականի կերպարի այսպիսի մեկնաբանությունը նորություն էր մեր արձակում։ Դրանից առաջ Հրաչյա Քոչարը գրել էր իր «Նահապետը»հայտնի վիպակը. նրա գլխավոր հերոսի ճակատագիրը շատ բանով է նման Միրոյի ճակատագրին, բայց նրա կերպարի մեջ ուրիշ բան է ընդգծում՝ կյանքը շարունակելու կարողությունը նույնիսկ եղեռնից հետո։ Իսկ Գալշոյանի հերոսի մեջ անցյալը շարունակում էր մնալ և ծնել դառնագույն հարցեր։ Միրոյի խռովելը նշանակում էր չհաշտվել իր ճակատագրի հետ։
Առհասարակ, այս անհաշտությունը դարձավ Գալշոյանի հերոսների ամենաբնորոշ գիծը։ Նրա ստեղծած կերպարները իսկական «Սասնա ծռեր» են, որոնք չեն համակերպվում մարդկային պայմանականությունների հետ, միշտ ձգտում են դեպի ակունքները, դեպի բնականը, մարդկային անխաթար, բնական հարաբերությունները և միշտ մտածում են այն մասին, թե ինչու չկարողացան պահել իրենց հայրենիքը, իրենց դրախտայինՍասունը։
Գալշոյանը լավ պատմող էր, հետպատերազմյան հայ արձակի լավագույն պատմողներից մեկը։ Սուր դիտողականությամբ, չափի նուրբ զգացումով, նա պատմում էր իր հերոսների մասին, առանց պաթոսի, առանց մանրամասն նկարագրությունների, բայց ստեղծում էր գունեղ, տեսանելի կերպարներ։ Նրա պատմվածքները կարդացողներն անմիջապես պատկերացնում էին այդ համառ, «կող ունեցող» գեղջուկներին, որոնք, օրինակ, կարող էին «հերսոտել» ու քանդել նոր խփված փայտե հատակը, որովհետև սովոր էին ապրել հողի հետ անընդհատ ու անմիջական շփման մեջ, իսկ տախտակը կտրում էր նրանց հողից։ Մեկ ուրիշը կարող էր գիշերվա կեսին, քեֆից հետո, հետ գնալ հրավիրողի տունը և իր կենացը, որ ասել էր գինովցած վիճակում, ետ առնել, որովհետև մարդը արժանի չէր այդ կենացին։ Եվ այլն։ Բոլորն իրենց մեջ պահել են սասունցիական այս գծերը, որոնք փոխված, բնականությունից հեռացած աշխարհում նաև ծիծաղելի ու անտեղի են թվում։ Բայց նրա հերոսներին այդ չի շփոթեցնում։ Նրանք երբեք ծնկի չեն գալիս։ Իրենց կյանքի ցանկացած պահին նրաք կարող են ընդվզել կյանքի ու նրա այն օրենքների դեմ, որոնք աղավաղում են մարդու կյանքն ու կերպարը։ Նրա հերոսներից մեկը, արդեն ծերության հասած մարդ, բոլորովին պատահաբար գտնում է մանկական տարիների իր ընկերուհուն, որը ևս մեծ ընտանիքի, որդիների ու թոռների տեր է։ Երկրում Ավեն սիրահարված է եղել իր ընկերուհուն։ Եվ հիմա նա ուզում է ի կատար ածել իր մանկական երազանքը, որ ավերվեց ջարդով ու գաղթով, և… ծեր կնոջը առաջարկում է բաժանվել ամուսնուց ու ամուսնանալ իր հետ։ Այսպիսի արարքները կարող էին անբնական ու ծիծաղելի թվալ, բայց Գալշոյանը շատ լավ գիտի իր հերոսների հոգեբանությունը, նրանց խոսքն ու կենցաղը, և նրա պատմվածքներում նման արարքները ձեռք են բերում իմաստ և գեղեցկություն, երբեմն և էպիկական վեհություն։ Այն կրակը, որ վառվում էր Գալշոյանի հերոսների մեջ, վառվում էր իր՝ Գալշոյանի մեջ, և այս ներքին հոգեհարազատությունը շատ էր օգնում նրան իր կերպարներն ստեղծելիս։
Հիշատակված պատմվածքները մտնում են «Մարութա սարի ամպերը» շարքի մեջ, որը Գալշոյանի լավագույն գործը եղավ։ Եվ դրանց մեջ լավագույններից մեկը, թերևս լավագույնը, «Դավոն» պատմվածքն է։ Դավոն ևս սասունցի փախստական է։ Եղել է զորավար Անդրանիկի բանակում, նրա լավագույն զինվորներից մեկը։ Բայց երբեմն չի հնազանդվել նաև Զորավարին։ Ու մի անգամ Անդրանիկը նրան նույնիսկ մահվան է դատապարտել, բայց Դավոն մնացել է նույն համառ, իր սկզբունքներին հավատարիմ սասունցին։ Ու մեռնելու պահին նա հիշում է իր ամբողջ կյանքը, իր ընկերներին, և շարունակում է իր վեճը աշխարհի ու մարդկանց հետ։
Այս պատմվածքում Գալշոյանի խոսքը ճշգրիտ է, բայց հագեցած ներքին քնարականությամբ, հուզականությամբ։ Պատմվածքին յուրահատուկ գրավչություն է տալիս սասունցիների բարբառը, որ Գալշոյանը հրաշալի գիտեր և վարպետորեն վերստեղծում է այս պատմվածքում։
Մուշեղ Գալշոյանը մահացավ 1980-ին, Կաթնաղբյուր գյուղում, հրացանի պատահական կրակոցից, հայրենի դաշտում։ Այդ կրակոցը շատ նման էր այն կրակոցին, որից սպանվեց իր հերոսներից մեկը՝ հովիվ Առաքելը։ Ինչպես Առաքելին, այնպես էլ Գալշոյանին հանգիստ չէր տալիս ֆիդայիների՝ իր այնքան սիրած ազատամարտիկների հիշատակը, և հրացանի այդ պատահական կրակոցների մեջ անպայման կյանքն ինքը խորհրդանշական իմաստ է դնում՝ ընդգծելով Գալշոյանի ու հերոսի հավատարմությունը, կապը ֆիդայական ավանդներին:

Պարույր Սևակ - Ինքնակենսագրություն

Ինքնակենսագրություն գրել նշանակում է վերհիշել անցյալը: Իսկ անցյալի վերհիշումը ոչ այլ ինչ է, քան անցյալին ներկայիս հայացքով նայել, այսինքն ոչ թե տեղափոխվել անցյալ, այլ անցյալը տեղափոխել ներկա. անցյալը ներկայացնել:
Սա անխուսափելի է մանավանդ նրանց համար, ովքեր արվեստագետ կոչվելու պատիվն ու պարտականությունն ունեն, և որոնց համար երեկը դառն ու քաղցր հուշերի օթևան չէ, այլ մտորումների օրրան:
Ուստի և իմ ինքնակենսագրության փորձը պիտի դաոնա ոչ թե հուշերի երեկո, այլ փորձարկման ստուգում:
Ինքնակենսագրություն գրել նաև նշանակում է գաղտնիքներ ասել: Բայց ասված գաղտնիքը ոչինչ չարժի, եթե չի գալիս բացահայտելու գաղտնիքների գաղտնիքը խորհուրդը:
Ուստի և իմ հուշերը պիտի դառնան առիթ խորհրդածությունների, և իմ ինքնակենսագրությունը` փորձ ինքնաթարգմանության:
Բարեբախտություն ունեմ այս էջերը գրելու հենց իմ ծննդավայրում` Հայկական ՍՍՀ Վեդու շրջանի Սովետաշեն (նախկին Չանախչի) գյուղում: Բնությունը` այդ մեծագույն փորձարարը, այսօր տվեց այլակերպության իր հերթական դասը. տեղաց աոաջին ձյունը, որ կարողացավ իր բարությամբ փոքրիշատե մեղմել այս լեռնաշխարհի դիմանկարի խստությունը: Իմ համագյուղացիք իրենց գյուղի մասին առածանման խոսք ունեն. Քառասուն ձոր, ամեն ձորում էլ` քառասուն ձոր: Իսկ որտեղ ձոր, այնտեղ էլ սար: Եվ ահա առաջին ձյունը եկավ այդ քառասուն անգամ քառասուն ձոր ու սարի վայրիվերումները փոքր-ինչ հարթելու: Հողն ու քարը (դժվար է ասել, թե այստեղ սրանցից որն է շատ) հանձնվել են սպիտակի մեղսագործությանը: Միայն տերևաթափ ծառերն են համառաբար ընդգծում իրենց սևը` վանականների պես իրենց հավատարմությունը վկայելով երկնքին…
Բայց միայն ձյունից չէ և միայն այսօր չէ փոխվել իմ ծննդավայրը: Քառասուն տարի առաջ այստեղ հարթ ու հողածածկ տանիք չուներ միայն եկեղեցին: Գարնանը թզաչափ խոտ էր ծփում տանիքների վրա և նրանց մեջ եկեղեցին, իր թիթեղե դեղինով, հիշեցնում էր կանաչի մեջ ծնրած ուղտ: Չլիներ նա` կարելի էր կարծել, թե գյուղն ունի մի ընդհանուր տափակ տանիք. տները մեջք մեջքի էին տվել, հպվել իրար, ինչպես բուքից հալածված անասունները, իսկ եղած ծուռտիկ-մուռտիկ փողոցներն էլ (ամոթ է փողոց ասելը) այնքան էին նեղլիկ, որ Տեառնընդառաջի տոնին չափահաս երեխաները, խարույկների վրայից թռչկոտելով, կրակ էին տանում գյուղի մի ծայրից մյուսը ոչ թե փողոցներով, այլ տանիքների վրայով…
Պատմության կամեցողությամբ հորս կրթությունը վերջացել է գրաճանաչությամբ: Մայրս այդ բախտին էլ չի արժանացել: Հայոց այբուբենի ամենահեշտ գրվող տառը ս-ն է: Եվ փոքրիկ քույրս հաճախ էր մորս հոգին հանում. Բաս գրել էլ չգիտես: Չգիտեր ու չգիտի…
Այդ պատճառով չէր արդյոք, որ ապրածս կյանքի կեսից ավելին (ամբողջ 23 տարի) անցավ ուսման վրա:
Դպրոց գնացի շատ վաղ` 6 տարեկան հասակում, ըստ որում արդեն գրաճանաչ և թվաբանական 4 գործողությանը տեղյակ: Միջնակարգն ավարտեցի գյուղում: Սիրում էի բոլոր առարկաները, այդ թվում նաև ֆիզիկա — մաթեմատիկականները: Դժվարանում եմ ասել, թե ինչն էր ավելի մեծ հաճույք պատճառում. երազած վեպի ընթերցանությունը, թե երկրաչափական խնդիրների լուծումը:
Զարթոնքի տարիներ էին, բայց և դժվարին տարիներ: Չկար թուղթ ու մատիտ: Չկար դասագիրք: Հաճախ ամբողջ դասարանը սովորում էր մեկ հատիկ դասագրքով: Պակասում էին ուսուցիչները, եղածներն էլ`միջնակարգ և նույնիսկ թերի միջնակարգ կրթության տեր: 9-րդ դասարանում, օրինակ, մեր ֆիզկուլտուրայի դասատուն էր որքան հաղթանդամ, նույնքան համակրելի մի երիտասարդ: Նույն այդ երիտասարդը 1Օ-րդ դասարանում ստիպված էր մեզ գրականություն ավանդել: Երեկ` ֆիզկուլտուրա, այսօր` գրականություն: Եվ դասավանդեց. գիշերները ես գրում էի հաջորդ օրվա մեր անցնելիք գրողի կյանքն ու գրական գործունեությունը, և առավոտյան նա թելադրում էր մեզ իմ գրածը, ըստ որում բոլորի հետ մեկտեղ նրա թելադրածը գրում էի նաև ես: Եվ այդպես` կլոր տարին…
Դեռ չէի ածիլվում, երբ ընդունվեցի Երևանի պետական համալսարանի բանասիրական բաժանմունքը` հիասթափեցնելով իմ բոլոր դասատուներին, բացի գրականության ուսուցչից և … մորիցս, եթե սա իմանար, թե ինչ բան է բանասիրականը և ինչու եմ ընդունվել այդ բաժանմունքը: Ուսուցիչներիցս յուրաքանչյուրը համոզված էր, որ պիտի ուսումս շարունակեմ իր առարկայի խորացմամբ: Գաղտնապահ երեխա էի: Ոչ թե ծածկամիտ, այլ գաղտնապահ: Այն ժամանակ ես չգիտեի, իհարկե, ինքնասիրություն, առավել ևս արժանապատվություն բառերը: Բայց հիմա գիտեմ, որ գաղտնապահությունը պայմանավորվում է այդ հատկանիշներով: Եվ գիտեմ նաև, որ գաղտնապահ երեխաները հետագայում դառնում են շատ անկեղծ և ուղղամիտ մարդիկ…
Եվ գաղտնապահ էի հատկապես մի բանում:
Տասնմեկ տարեկան էի, երբ գրեցի աոաջին ոտանավորս: Եվ ինչի մասին չէր, այլ ում: Զինաիդայի մասին: Այս Զինաիդան էլ դասընկերուհիս չէր, այլ… Տուրգենևի հերոսուհին: Գիրք չկար: Գյուղից գյուղ էինք գնում` գիրք խնդրելու: Կյանքումս մեծ գողություն էլ եմ արել. 3-4 հոգով կտրեցինք շրջակա 3-4 գյուղի դպրոցական գրադարանները` կեսգիշերին, գողության բոլոր կանոնների համաձայն: Գողություն` կարդալու ծարավից: Գլխավորը ես էի: Ու գրքերի մեծագույն մասն էլ ինձ էր հասնում: Ու կարդում էի ամեն ինչ. արգելված Րաֆֆու բզկտված վեպը (կեսն արտագրեցի), Դարվինի Տեսակների ծագումը (կոնսպեկտավորեցի), մենագրություն Դավիդ Ռիկարդոյի և Ադամ Սմիթի մասին (ինչպես հասկանայի) և նույնիսկ… Ռազմական արվեստ (ինչ հասկանայի): Եվ որովհետև այդ օրերին լույս էր տեսել Տուրգենևի Երկեր–ի առաջին հատորը, ուրեմն` նաև Առաջին սեր-ը: Տասնմեկամյա մանուկն ինչ էր հասկացել այդ սքանչելի վիպակից, — դժվարանում է ասել իր 41-ամյա աճորդը: Բայց որ նա իր աոաջին ոտանավորը գրել է ոչ թե տոնածառի, մայիսի 1-ի, կամ մեկ այլ տոնի մասին, այլ տուրգենևյան Զինաիդայի, — սրտաշարժ փաստ չէ:
Կարդում էի…
Ու մերոնք երկյուղում էին, թե… կգժվեմ: Գյուղացիք համոզված էին, որ շատ կարդալուց մարդկանց աչքերին կամ սև ջուր է իջնում, կամ խելքներն են թռցնում: Ծնողներիս վախը կրկնապատիկ էր, որովհետև մեր գյուղացիք համոզված են եղել, որ իմ հայրական պապը… շատ կարդալուց գժվել է: Եվ անհիմն էլ չի եղել նրանց կարծիքը: Պատմում էին, որ նա` եզները լծած, սերմացուն ջորուն բարձած, գնում է վար անելու և ինչ-որ գիրք բացելով` մոռանում է ոչ միայն լծված եզների գոյությունը, այլև այն, որ սերմացուի 8 փթանոց պարկերը չի իջեցրել ջորուց:
Պապիս գժվածության մասին այսօրինակ տասնյակ այլ ապացույցներ էլ էին պտտվում: Բայց հետագայում, 30-ական թվականների վերջերին, նրա հատուկենտ ժամանակակիցները սկսեցին հիշել նույնքան և ավելի ապացույցներ` այս անգամ էլ այն մասին, որ պապս ոչ թե խելագար էր, այլ… համարյա թե մարգարե, որովհետև… օղորմածիկը ինչ որ ասում էր` կատարվեց…
Եվ, հավանաբար, պապեկան այդ արյունն էր շրջում մեջս` ստիպելով գիշերներ լուսացնել ձեռքս ընկած գրքի վրա և վախ ներշնչելով ծնողներիս, թե ես էլ շատ կարդալուց կգժվեմ: Եվ որովհետև նրանց խրատ-հորդորանքը արդյունք չէր տալիս (ես շարունակում էի գժվելու ճանապարհը), ապա անգրագետ մայրս հաճախ էր տեղիք տալիս հետևյալ երկխոսությանը.
— էսքան որ կարդում ես, աչքերիդ մեռնեմ, ինչ պիտի դաոնաս. վարժապետ:
— Բա ինչ, — պատասխանում էի ես:
— Ոնց որ էս բոլոր վարժապետները:
— Բա ո¯նց:
— Էհ, կուրանամ ես, չելավ…
— Բա ինչ կուզեիր, որ լինեի:
Մայրս, ինչպես ասացի, անգրագետ է: Նա, բնական է, չգիտեր ոչ գրող, ոչ էլ բանաստեղծ բառերը: Բայց նա ակամա լսում էր իմ ու քրոջս բարձրաձայն ընթերցանությունը, ուստի և գիտեր, օրինակ, Գիքորի տխուր պատմությունը: Այն ժամանակ նա տակավին միտը չէր պահել նույնիսկ Հովհաննես Թումանյանի անունը: Ուստի և իմ Բա ինչ կուզեիր, որ լինեմ հարցին պատասխանում էր.
— Էսքան որ կարդում ես, գոնե դառնայիր էն Գիքոր–ը գրողի պես մարդ:
Ես` գաղտնիքս մեծ — ինքս փոքրիկ, արդեն վաղուց համոզված էի (ոչ թե երազում էի, այլ համոզված էի), որ դառնալու եմ Էն Գիքոր–ը գրողի պես մարդ, այսինքն` գրող կամ բանաստեղծ: Բայց այդ մասին գիտեի լոկ ես ու մեկ էլ… Աստված: Եվ կյանքիս աոաջին մեծ զարմանքն էր, թե որտեղից մայրս իմացավ այն, ինչ հայտնի է միայն Աստծուն: Այն ժամանակ ես չգիտեի, որ եթե բանաստեղծները Աստծու հետ ունեն միջնորդված առնչություն, ապա նրանց մայրերը Աստծուն հաղորդակից են անմիջապես…
Էն Գիքոր–ը գրողի պես մարդ դառնալու անկասկած համոզվածությամբ էլ ես համալսարան գնացի: Այն ժամանակ լրագրերում տպված ամեն մի ոտանավոր ինձ թվում էր գլուխգործոց և ոտանավորի գլխին կամ տակը տպված ամեն մի ազգանուն` հանճար: Բայց համալսարանական կյանքիս աոաջին իսկ ամիսը իմ հափշտակության և համոզվածության վրա ոչ միայն պաղ ջուր լցրեց, այլև մտրակեց ինձ կրակե այն խարազանով, որի շաչյունի բառացի թարգմանությունն է ուշքի գալ–ը:
Ամենից առաջ` իսկույն հասկացա, որ բան չգիտեմ, այսինքն` գիտեմ լոկ այն, ինչ գրված է եղել մեր քրեստոմատիայում. հատված մի վիթխարի վեպից (բայց ոչ վեպը), երկու ոտանավոր` մի մեծ բանաստեղծից (բայց ոչ բանաստեղծին), երկու սուտ ու կես ճիշտ (բայց ոչ խեղաթյուրված ճշմարտությունը), ոչ թե գրական քիչ թե շատ նկատելի ընթացք, այլ մի քանի տուփերի ոխերիմ հարևանություն` խոշոր բուրժուազիայի գաղափարախոս, մանր բուրժուազիայի ներկայացուցիչ, պրոլետարական գրականության վետերան, թթու նացիոնալիստ, կղերական մտածողության քարոզիչ… Նույնիսկ հայոց գրականությունից իմացածս ավելին չէր, քան Գերագույն սովետի պատգամավորների ցուցակը. անուն-ազգանուններ` համառոտ կենսագրությամբ, և գործունեության առավել քան աչառու շարադրանք, բայց ոչ բուն գործունեություն:
Նաև չուշացա հասկանալ, որ անգրագետ եմ: Այն ժամանակ դեռ ականջիս չէր հասել Մաքսիմ Գորկու ահռելի ճիչը. Ինչ երջանկություն է գրագետ լինելը: Բայց ինձ այդ ճիչը չհամակեց միայն, այլև սարսափի մատնեց, երբ ոչ թե իմացա ի լրո, այլ զգացի սեփական ուղն ու ծուծովս, որ եթե գրագետ լինելը դժվար է ընդհանրապես, ապա քառակի դժվար է գրագետ լինելը հայերենից, որովհետև հայոց լեզուն լավ իմանալ նշանակում է տիրապետել… չորս գրական լեզվի (գրաբար, միջին հայերեն, արևմտահայերեն, արևելահայերեն): Իսկ եթե սրան էլ ավելացնենք, որ հայերենն ունի նաև 60 բարբառ, որոնցից շատերն իրարից ավելի են հեռու, քան ռուսերենը ուկրաիներենից, և որ իմ մայրենի բարբառը գրական հայերենին մոտիկ է նույնքան, որքան չեխերենը ռուսերենին, — ապա կուրվագծվեն հայերենը տիրապետելու դժվարության մոտավոր սահմանները:
Բայց իմ ահավոր հիասթափությունը չէր վերջանում միայն այսքանով` այս երկկողմանիությամբ: Իմ հիասթափությունը խորանարդվեց` ստանալով նաև երրորդ նիստ. հասկացա, որ ես… բանաստեղծ չեմ:
Դա ինձ հասկացրեց, ամենից և ամենքից առաջ, Եղիշե Չարենցը:
Ես այդպես էլ բախտ չունեցա նրան տեսնելու. Երևան գալուցս երեք տարի առաջ նրան սպանել էին բանտում: Նրա գրքերն այրված էին. նրա անունը տվողին սպառնում էր բանտ ու աքսոր. ում երեկ պաշտոնապես կոչում էին սովետահայ գրականության ողնաշար, այսօր դարձել էր ժողովրդի թշնամի : Բայց դեռ մնացել էին մարդիկ, որոնք պահել էին նրա այս կամ այն գիրքը` իրենց և իրենց ընտանիքը կործանելու վտանգը կոխելով: Ու նրանց միջոցով էլ Չարենցը նստեց հանրակացարանային իմ չոր մահճակալին, մինչև վերջ բացվեց իմ առջև, և հենց այն է ուզում էր ասել, երբ ես կանխեցի նրան և ինքս ասացի.
— Հասկացա, որ բանաստեղծ չեմ:
Հասկացա, որովհետև մինչև այդ կարծում էի, թե բանաստեղծությունը ոտանավոր գրելն է` օրացուցային այս կամ այն թվականի առթիվ, գովքն է` հանճարեղ առաջնորդի կամ նրա մարտական զինակցի, խառնուրդն է երկու բաժին ծաղկի և մի բաժին առվի ջրի, երբ պետք է` վերամբարձ-ճոռոմ ոճով (որ անում էին մարտիկ–պոետներ–ը), եթե հարկավոր է` աշուղական հանգով (որ բնագավառն էր հուզական լիրիկա–յի): Ես տակավին չէի նկատել, որ այսօրինակ գրականությունը, վերջին հաշվով, զբաղված է ոչ այլ ինչով, քան չակերտներ դնելով, իսկ հիմա սկսում էի հասկանալ, որ գրողի առաջնահերթ պարտականությունը փակագծեր բացելն է և ոչ թե չակերտներ դնելը: Ես դեռ չգիտեի, որ քաղաքականությունը միջնորդ է բանաստեղծի և ժամանակի միջև, բայց սկսում էի կռահել, որ այդ միջնորդը, տվյալ պայմաններում, ոչ այնքան գործ է սարքում, որքան փչացնում:
Ես սկսում էի փրփուրի ու քափի ոչ բարով պոեզիան զանազանել ճշմարիտ բանաստեղծությունից և հասկանալ,
որ այս վերջինիս մասին է մեր 20-ամյա մեռած հանճարը ասել. Ոհ, հատակն են իմ փրփուրներս (Պ. Դուրյան).
որ… բանաստեղծությունը շղթայել օրացույցին` նույնն է թե Բախի խորալը նվագել ստադիոնում կամ Խորհրդավոր ընթրիքը փակցնել բաղնիքում.
որ… ճշմարիտ բանաստեղծությունը գործ չունի ալելուիա–ի և ամեն–ի հետ. ամենաշատը` նա կարող է մարդկանց տոն պարգևել կամ մեղմել սգի կսկիծը.
որ… ճշմարիտ բանաստեղծություն գրելը պիտի լինի ինքնազատագրության պես բան և ոչ թե թամադայություն.
որ… բանաստեղծը ներքին այրման շարժիչ է և ոչ թե ջրաղացի անիվ` օտար մի ուժով պտտվող.
որ… բանաստեղծ կոչումը կրծքանշան չէ` առնես ու ամրացնես կրծքիդ կամ գլխարկիդ. բանաստեղծը նա է, ով ունի իր ստորերկրյա ջուրը, իր արտեզյան երակը.
որ, վերջապես, գրելու և գրելացավի միջև ընկած է մի անտեսանելի անդունդ, մի երևակայելի, բայց անժխտելի ջրբաժան գիծ, մի, եթե կուզեք, փոքրիկ… առվակ, որի մեջ, սակայն, հազարավորներն են խեղդվում:
Չարենցն ինձ օգնեց տեսնելու այդ անդունդը, այդ ջրբաժան գիծը և այն փոքրիկ առվակը, որի մեջ ես չուզեցի խեղդվել: Միայն Չարենցը հազիվ թե օգներ, եթե նրան չաջակցեր իմ սեփականությունը` ինքնասիրության և արժանապատվության զգացումը
Լավ է լինել լավ ընթերցող, քան վատ գրող:
Ու ես երդվեցի` այլևս ոտանավոր չգրել: Եվ իսկապես էլ չգրեցի: Ես ինձ տվեցի ուսման և, աոաջին հերթին, հին հայերենի իմացությանը: Հայ բազմադարյան գրականությունը կամաց — կամաց դադարեց լինելուց: Ես ինձ լրջորեն նախապատրաստում էի գրականագիտության և բանասիրության: Այսպես անցավ համալսարանական երկու տարիս: Չմոռանամ ասելու (մոռանալու բան է), որ համալսարանական ուսումնառությունս համընկավ պատերազմին. պատերազմն սկսվեց, երբ ես ավարտում էի աոաջին տարվա դասընթացը, և ավարտվեց, երբ ես ավարտում էի համալսարանը: Պատերազմին չմասնակցելուս պատճառը տարիքս էր (միայն երկրորդ կուրսի վերջում զինվորական գրքույկ ստացա), և որովհետև երրորդ կուրսը փաստորեն վերջին կուրս էր (4—5 կուրսերին միանգամից ավարտեցրին ու բանակ տարան), ապա, ըստ գործող օրենքի, մեր կուրսեցիք ի տակ եղան մինչև պատերազմի վերջը: Իմ փոխարեն 50-ամյա հայրս էր բանակում…
Ինչ տարիներ էին: Հիշելն անգամ սարսուռ է պատճառում: Սով: Ցուրտ: Փայտոջիլների արշավանք: Էլեկտրական լամպի այրվելն անգամ հավասար էր հացի գրքույկ կորցնելուն, որովհետև նոր լամպ ճարելը համարյա թե անհնարին էր (տղաներից մեկին, որ շուտով գիտությունների դոկտոր է դառնալու, համալսարանից հեռացրեցին` արտաքնոցից մի լամպ գողանալու համար: Արտառոց է թվում, թե մենք ինչպես չմեռանք սովից կամ թոքախտից: Բայց չմեռանք: Ավելին. լցվեցինք նոր հյութերով, նոր ըմբռնողությամբ, նոր սիրով ու ատելությամբ…
Ես սիրում եմ լավ ձեռագիրը, ինչպես այլոք սիրում են լավ հագուստ կամ գեղեցիկ իրեր: Ու եթե շատերն են կոլեկցիոներություն անում, ապա իմ կոլեկցիոներությունն էլ դրսևորվում է գեղեցիկ գրեր ընդօրինակելու մեջ: Ու մի դասընկեր ունեի, որի ե–ն շատ հավանում էի և ջանում ընդօրինակելով յուրացնել: Հանրակացարանային սեղանի սփռոցը (այն էլ պատերազմի տարիներին) չէր կարող լինել այլ բան, քան լրագիրը: Հիշում եմ, որ այդ սփռոց–ի վրա ես անվերջ վարժվում էի ե գրելուն: Հետո չեմ հիշում ոչինչ. կարծես քունս տարած լիներ: Իսկ երբ արթնացա բանից պարզվեց, որ լրագրի ամբողջ էջով մեկ գրվել է մի — տեր Աստված — բանաստեղծություն: Այսպես ես, ակամա, երդմնազանց եղա (չէ որ երդվել էի ոտանավոր չգրել), բայց գործածս մեծ մեղքը ինքս ինձ ներեցի, երբ կարդալով գրածս` տեսա, որ ե-ով սկսվող այդ ոտանավորը այլևս ոտանավոր չէ, այլ բանաստեղծություն:
Նշանավոր 1942-ին էր դա, այն թվականին, երբ բեկում սկսվեց պատերազմի մեջ: Իմ սեփական բեկումն էլ կատարվեց նույն թվականին:
Առաջին լուրջ բանաստեղծությունս, որ անտիպ է, ինչպես այդ տարիներին գրած իմ համարյա բոլոր բանաստեղծությունները, հենց այդպես էլ կոչվում է` Լինել թե չլինել: Ես գիտակցաբար որոշել էի չլինել: Իմ ես–ի տակ գտնվող ես–ը վճռել էր լինել…
Նույն թվականին էլ գրական ամսագրում խմբագիրը հանդգնեց տպել իմ առաջին բանաստեղծությունները: Ասում եմ հանդգնեց, որովհետև կյանքը չուշացավ ապացուցելու, որ դա իսկապես հանդգնություն էր այդ օրերին: Խմբագիրը հեռացվեց (նաև այդ պատճառով) Իսկ ինձ դարձրեցին մի… քայլող կախարան, որ զրնգացնում էր իր վրայից կախ տրված բազմաթիվ իզմ–երի զանգուլակները: Հիմա, մտովի վերադառնալով այդ օրերը, առավել պարզ եմ տեսնում իմ մեղքը, որ մոտենում էր հանցագործության. ես բաց դռներ չէի ծեծել, ուստի և իմ ճակատին շրխկացին բոլոր բաց դռները, և բանը վերջացավ այնպես, ինչպես ավարտվում է հիշածս Լինել թե չլինել բանաստեղծությունը. Դեռ սկիզբ չունեցած` ունեցա վերջ: Այլևս տպագիր ոչ մի տող` մինչև 1948 թվականը:
Հին Եգիպտոսում մի սովորույթ է եղել. սանդալի ներբանին նկարում էին թշնամուն, այսպիսով ամեն օր կոխկրտում էին նրա արժանապատվությունը: Սանդալ ամեն ոք կարող է ունենալ, բայց ամեն մի արժանապատվություն գետնին չի փռվում, որ կոխկրտվի: Արժանապատվությանս կողքին էլ դեռ այնքան շատ բան կար անելու, որ տպագրվելու կամ իզմ–երից ազատագրվելու մասին` մտածելու ժամանակ չկար: Ավարտեցի համալսարանը: Ընդունվեցի ասպիրանտուրա հայոց հին և միջնադարյան գրականություն մասնագիտությամբ: Վերջացել էր արյունոտ պատերազմը, բայց միայն պատերազմական վերքերը չէին, որ մխում էին. բացվում էին նորանոր վերքեր: Հայրենիքի հայրը Հայրենիք ասելով սեփական կալվածք էր հասկանում:Բոլոր ժամանակների հանճարը, երդվելով պատմության անվամբ, չէր հասկանում, որ անհնարին է կռվել պատմության հետ: Եվ բոլոր ժողովուրդների հայրը չէր ուզում հասկանալ, որ պետք չէ բոլոր ժողովուրդների հերն ու մերը անիծել` ժողովուրդ բառը դարձնելով դիմակ աբսոլյուտիզմի համար: Ասում էր` Կադրերն են որոշում ամեն ինչ, բայց այդ կադրերի ֆիզիկական կամ բարոյական ոչնչացումը իր հաճույքներից մեծագույնն էր: Մարդուն կոչում էր ամենաթանկ կապիտալ, բայց այդ կապիտալը ծախսում էր այնպես, կարծես թշնամական երկրի ավար լիներ: Մի անգամ անկեղծ եղավ մարդուն կոչեց բունմուկ: Բայց դա էլ կիսատ անկեղծություն էր, որովհետև նա մարդուն ոչ միայն բունմուկ էր համարում, այլև կեղտոտ բուրդ կամ փալաս, որոնք լվացվում-մաքրվում են, ինչպես գիտենք, ծեծելով: Բայց մարդը, նույնպես գիտենք, որքան բունմուկ չէ, առավել ևս կեղտոտ բուրդ կամ փալաս չէ…
Գեղեցիկը միշտ չէ, որ առողջ է, մինչդեռ առողջը միշտ գեղեցիկ է: Գեղեցիկ էր մեր երազանքը, գեղեցիկ էր մեր նպատակը, գեղեցիկ էին մեր խոսքերն ու կոչերը:
Բայց անառողջ էր կյանքն ու իրականությունը: 37 թվանշանը ողջ աշխարհի համար ունի միայն մեկ նշանակություն. 37-ը մարդու նորմալ ջերմաստիճանն է: Իսկ մեզ համար դա (37 թվականը) ջերմաստիճանի մի այնպիսի աննորմալ բարձրացում էր, որ միլիոնավոր մարդկանց սառցահարեց մենախցերում, Սիբիրում, բևեռամերձ գոտում, իսկ մնացածներին էլ` իրենց տանը, իրենց սրտի մեջ: Շքահանդեսներ և հոբելյաններ սիրող ՙՀայրենիքի հայրը՚ չկարողացավ չկատարել 1937-ի 10-ամյա հոբելյանը` 1946 — 48 թվականները դարձնելով 1937-ի վերահրատարակություն: Այս ամենը առավել սուր էր զգացվում արվեստի ու գիտության աշխարհում, որտեղ գործողներին նա կոչում էր օգնական վսեմ բառով, բայց փաստորեն դա նվաստացուցիչ պոչ–ի իմաստն ուներ: Մեր կյանքն այլ բան չէր, քան պարտքի վեհ գիտակցություն, և միթե արժեր, որ մեր կյանքն անցներ պարտքի այդ վեհ գիտակցության և մահալից տագնապի արանքում: Մեր կյանքն այլ բան չէր, քան անմնացորդ ծառայություն երկրին ու ժողովրդին: Եվ արժեր այդ վսեմ ծառայությունը հանգեցնել լեզվազուրկ և մտազուրկ ծառայի դերին: Այդ տարիներին ամեն ազնիվ մարդ եթե պիտի ծիծաղեր, ապա արցունքների միջից, այնինչ ստիպված ծիծաղում էին արցունքոտվելու չափ: Բոլոր թվերից երջանկագույնը դարձել էր 3-ը, որովհետև դա էր խորհրդանիշը Նորին Մեծություն Միջակության: Լավագույն անտառի նմուշը… գազոնն էր: Արվեստագետի ստեղծագործությունը նմանվել էր թվաբանական խնդիր լուծող աշակերտի գործի. խնդրագրքի վերջում տրված էր խնդրի պատասխանը. արվեստագետի գործն էր ամեն ինչ անել, որպեսզի ստացվի նախապես տրված պատասխանը: Մինչդեռ արվեստագետը աշակերտ չէ, այլ մաթեմատիկոս, որ ինքն է նորանոր խնդիրներ կազմում: Ամեն ինչ արվում էր, որ բանաստեղծությունը դառնա պատրաստի պատասխան նախապես տրված հարցի, ինչպես, օրինակ, պիոներների Միշտ պատրաստ պատասխանը: Մինչդեռ բանաստեղծության աշխարհում կարող է տեղ ունենալ ամեն արարած, բացի… թութակից: Իսկ մեր այն ժամանակվա վեպերի ճնշող մեծամասնությունը. դրանք անպատճառ պիտի վերջանային այնպես, ինչպես Սուրբ գիրքը` Հայտնությամբ և Ահեղ դատաստանով. չարերը պիտի պատժվեին, բարիները… պարգևատրվեին…
Հայերս առած ունենք. Մեռածի ետևից` կամ լավը, կամ ոչ մի բան: Բայց խոսքը Ստալինի մասին չէ, այլ Ստալինիզմի, որ անհատ չէր, այլ երևույթ, իսկ եթե անհատ էր, ապա ծնել էր պաշտամունքը ոչ միայն Անհատի, այլև Անհատազրկության Ուստի և սեփական կարծիք ունենալը հավասարվել էր հերետիկոսության: Չէր կարելի ունենալ նույնիսկ սեփական բառապաշար. համանիշների խրձից ընդունելի էր միայն մեկը` այն, որ մաշվում էր լրագրերի մեջ.հարյուրավոր բառերի և դարձվածքների վրա դրված էր տաբու, այդ թվում նաև ես–ի` իր բոլոր հոլովաձևերով: Մինչդեռ զսպվածությունը հասցրել էին համարյա թե քաղաքական մեծ խելքի կամ հավատամքի աստիճանի` մոռացության տալով, որ նմանօրինակ զսպվածությունը կարող է իր հերթին հասցնել երիկամների անբուժելի հիվանդության, իսկ այդպիսի հավատամքից կարող է մեռնել ինքը հավատը…
Բախտավորությունը հազար ու մի ձևերով է դրսևորվում: Բայց դրանց մեջ լավագույնը, ըստ իս, ճիշտ սերվելն է: Մարդիկ միշտ գոհ են իրենց խելքից և դժգոհ իրենց բախտից: Թող նույն մարդիկ ինձ արտառոց բացառություն համարեն. ես գոհ եմ իմ բախտից: Ես, ինչպես երևում է, ճիշտ էի սերվել: Սկսած 1942-ից, այսինքն` իմ գիտակցական կյանքի սեմից, ես կյանքին ու աշխարհին նայում էի այնպես, ինչը հետագայում (XX համագումարի որոշումներով) դարձավ համընդհանուր կանոն մեր կյանքի ու երկրի համար: Շնորհիվ այս բանի էլ, իմ շատ գրչակիցների համեմատությամբ, ես կարողացա խուսափել շատ մեղքերից: Մեղքերից, բայց ոչ դժբախտությունից: Իմ կյանքի լավագույն տասնամյակը անցավ ինքնամաքառման մեջ. ամեն ինչ գնաց երկու բանի վրա: Նախ դիմանալու: Դիմացա, բայց ինչ գնով: Իմ տասը տարվա աշխատանքը մնաց ու մնում է գզրոցում. իր ժամանակին` չէր կարելի, իսկ հիմա` չարժի: Այդ տարիներին ես հասկացա, որ մի բան մտածել և այլ բան ասելը անբարոյականության վատթարագույն տեսակն է, ինչպես որ հարկադրաբար սիրելն էլ վատթարագույն շնականությունն է:
Ես այն ժամանակ չգիտեի, որ կվակուտի ցեղի հնդիկների համար ապրանք կամ դրամ պարտք վերցնելը հավասարազոր է խայտառակության: Պարտք վերցնողը գրավ է դնում իր անունը և մինչև վերադարձնելը մնում է անանուն: Ծանոթները նրան հանդիպելիս բարևում են ձեռքի արհամարհական թափահարմամբ կամ արհամարհական կանչով: Բազմատեսակ կարիքների մեջ` ես գերադասեցի պարտք չվերցնել, որովհետև արվեստագետն իր անունը պիտի թանկ գնահատի իր կյանքից էլ առավել: Ես տեսնում էի, որ իմ շրջապատում, կվակուտի ցեղի վերոհիշյալ սովորույթին հակառակ, պարտք վերցնողները իրենց անունը ոչ միայն գրավ չեն դնում ու մնում անանուն, այլև,ընդհակառակը, դրանով իսկ մեծ անուն են հանում: Բայց ես գիտեի, որ դա անցողիկ է: Ես գիտեի, որ լերմոնտովյան ժամանակը չի նայում դժվարությանը խոսքը որքան սիրո մասին է, կրկնակի` արվեստի: Ես հասկացել էի, որ ժամանակը արվեստի համար պիտի բարի հայր լինի և ոչ թե բռի ամուսին. ժամանակը պիտի պահի ու մեծացնի նրան, մանկան պես, և ոչ թե բռնաբարի ու խոհանոց քշի: Առածն ասում է, որ Եթե ժամանակը սրտովդ չէ` դու ժամանակի սրտովը եղիր: Այս առածի մեկ ուրիշ արյունակիցն էլ ձայնակցում է, թե` Որտեղ հաց` այնտեղ կաց: Եթե սրանք ուղեցույց կարող են լինել նույնիսկ ամեն մարդու համար, ապա ոչ արվեստագետի: Եվ արվեստագետ է եղել այն եբրայեցին, որ շշնջացել է.Ոչ միայն հացի կեցցէ Եվ արվեստագետ կլինի նա, ով կհասկանա, որ ըմբռնել չի նշանակում ընդունել, և որ դղիրդը միշտ սկսվում է շշուկից, ուստի և պիտի ականջալուր լինել ժամանակի շշուկին ավելի, քան դղիրդին…
Այս է, որ կոչվում է դիմանալ: Բայց մարդը ժայռ չէ. այս դեպքում դիմանալն էլ որևէ արժեք չէր ունենա: Մարդու լավագույն բնորոշումը, ըստ իս, Պասկալինն է, որ մարդուն դյուրաթեք եղեգնի հետ է համեմատում. եղեգնի, բայց մտածող եղեգնի:
Ահա թե ինչու իմ կյանքի լավագույն տասնամյակը գնաց ոչ միայն դիմանալու, այլև… հարկադիր համակերպության վրա: 50-ական թվականների սկզբին ես զբաղված էի սիզիֆյան աշխատանքից էլ դժվարին գործով, աշխատում էի… ձայնս փոխել: Իմ առաջին գրքույկը (Անմահները հրամայում են), որ լույս տեսավ 1948-ին, համեմատաբար պակաս աղմուկ հարուցեց, քան առաջին բանաստեղծություններս մամուլում: Բայց երկրորդ գրքի հարցը հասավ անլուծելիության: Չափածո ակնարկը, հանգավորված ռեպորտաժը, պատմողական–նկարագրական ոտանավորը գրավել էին ոչ միայն գրական շուկան, այլև դարձել գրական քաղաքականության վարիչը: Ու ես էլ փորձեցի գրել մի չափածո վիպակ, որ նախապես կոչվում էր Գոմ, թե պալատ Ագրոքաղաքներ կառուցելու ժամանակներն էին: Իմ ձեռագրին ծանոթացողները սարսափեցին. չէ որ վերնագիրն իսկ դեմ էր գլխավոր գծին: Բայց քանի որ նրանք շահագրգռված էին այդ պոեմի հրատարակմամբ, ապա ինձ ստիպեցին չորս անգամ վերամշակել: Ես արդեն տեսնում էի, որ մորթին քերթելուն չարժի, բայց ստացվել էր այն անեկդոտի պես, երբ արջի հետ ակամա մենամարտողին ասում են. Արջին բաց թող ու փախիր, իսկ նա խեղճ-խեղճ պատասխանում է. Ես թողնում եմ, բայց արջը բաց չի թողնում:
Չորս անգամ վերամշակելուց (այսինքն` ամեն ինչ հիմնովին փչացնելուց) հետո էլ արջն ինձ բաց չթողեց. Հայպետհրատը պատրաստի շարվածքը ցրեց: Եվ այդ բազմաչարչար ու տխուր պոեմը աոաջին անգամ լույս ընծայեց մոսկովյան սովետսկի գրող-ը 1953-ին (Սովետաշենի ընկերներ վերնագրով) և միայն դրանից հետո` Հայպետհրատը (Անհաշտ մտերմություն վերնագրով):
Այդ պոեմի վրա տառապելու տարիներին ես հասկացա, որ մենք զբաղված ենք անհնարինը հնարավոր դարձնելու տանջալից ինքնախաբեությամբ. ամեն կերպ կեղծելով` անկեղծ խոսք ասել, ամեն տեսակ ստելով` ճշմարիտ խոսել: Ու եթե դրան ավելացվի և այն, որ գոնե ես այդ անելիս հարկադրված էի փոխել նաև սեփական ձայնս, ապա պարզ կդաոնա ինքնազզվանքի այն զգացումը, որ գնալով պատում էր ինձ, ինչպես բորբոսը հացին: Այդ պատճաոռով էլ, երբ լույս էր տեսնում իմ երրորդ ժողովածուն (Սիրո ճանապարհը), ես արդեն լքել էի ինքս ինձ` խճճվելով մի այնպիսի ճգնաժամի մեջ, որ առավել անտանելի է, քան տնտեսական կոչվածը, որովհետև կոչվում է հոգեկան:
Այդ տարիներին ես արդեն ավարտել էի ասպիրանտուրան, համարյա վերջացրել իմ դիսերտացիոն մենագրաթյունը, որի պաշտպանությունը, սակայն, նույնպես, անհնարին դարձավ, որովհետև ամբողջ երկրով մեկ ծավալվել էր հերթական խմբի-ն` այս անգամ էլ ընդդեմ պատմական թեմատիկայի: Հայ հին գրականության ու բանասիրության մեջ խորացած իմ ընկերներից շատերը, լքելով իրենց տարիների աշխատանքը, միանգամից դարձան սովետահայ գրականության մասնագետներ, և գրվեցին դիսերտացիաներ այնպիսի մարդկանց կյանքի ու գրական գործունեության մասին, որոնք եթե ապրեին Նոյ նահապետի չափ էլ` չէին կարողանա արժանանալ նման բախտի: Այդպես վարվողները ստիպված էին հետևել իմաստնությանը այն առածի, որ արդեն հիշեցի.Եթե ժամանակը սրտովդ չէ` դու ժամանակի սրտովը եղիր: Ես չկարողացա և… կրկին դարձա աոաջին կուրսի ուսանող` այս անգամ արդեն Մոսկվայի Գորկու անվան գրական ինստիտուտում:
Մոսկովյան կյանքիս աոաջին տարիները լցված էին նույն հոգեկան ճգնաժամով: Յոթ ինստիտուտ ու համալսարան չեն կարող տալ այն, ինչ տալիս է ուսուցիչներից մեծագույնը` տառապանքը: Հիմա ես գիտեմ, որ մեծ ու անծանոթ քաղաքի փողոցներում, սառնամանիքի ու բքի մեջ շրջելիս, ոչ թե ես էի փնտրում իմ կորուստը, այլ իմ փախստական էությունն էր փնտրում ինձ: Եվ մենք, վերջ ի վերջո, հանդիպեցինք` չորս մետրանոց մի սենյակում, որտեղ սեղան դնելու տեղ էլ չկար: Հանդիպեցինք և որոշեցինք վերջ տալ մեր խռովությանը` մեկ վճռական պայմանով. գրել այնպես, կարծես աշխարհում ոչ Գուտենբերգ է եղել, ոչ էլ ընթերցող կա:
Դա նշանակում էր` նախ.
մի ավելորդ անգամ էլ հաստատել Բերնարդ Շոուի այն ճշմարիտ խոսքը, թե Բանաստեղծները բարձրաձայն խոսում են իրենք իրենց հետ, իսկ աշխարհը ականջ է դնում:
Դա նշանակում էր` նաև.
հետևել Ստենդալի իմաստնագույն խրատին` Պիտի սովորել չհաճոյանալ ոչ ոքի, նույնիսկ ժողովրդին:
Այս ընդգծված նախ-ն ու նաև-ը կարելի է ճյուղավորել երակների պես, բայց դա մեզ հեռուն կտանի, ուստի և շտապեմ ասել, որ այդպես և միայն այդպես գրվեցին իմ հետագա երեք գրքերը: Նրանցից աոաջինը, որ լույս տեսավ 1957-ին, խորագրված է Նորից քեզ հետ: Առերևույթ կարելի է կարծել, որ խորագիրը վերաբերում է քնարական հերոսուհուն: Չեմ ուզում ժխտած լինել, բայց կուզեի ավելացնել, թե դա առավել վերաբերում է իմ էությանը, որ փախստական էր դարձել, և իմ ձայնին, որ փոխել էի ջանում:
Արդեն վաճառքի պատրաստ այդ գիրքը փակվում էր սիրային մի պոեմով, սակայն վերջին րոպեին հարկ եղավ գիրքը ենթարկել կեսարյան հատման, և պոեմը հանձնել որբանոց, այսինքն` հեղինակին: Այդ պոեմը հետագայում, Ե. Եվտուշենկոյի թարգմանությամբ, լույս տեսավ Նոր աշխարհում-ում` բորբոքելով կրքոտ վեճեր և, մի անվանի քննադատի օգնությամբ, ինձ արժանացնելով ապրելու այն պահունակում, որտեղ գրանցել էին նաև Դուդինցևին, Յաշինին, Գրանինին:
Իսկ այդ ընթացքում ես, միայն մեկ ընթերցողի` ինձ համար, վերջացնում էի իմ հաջորդ գիրքը` մոտ 6000 տողանոց Մարդը ափի մեջ ժողովածուն: (Իմ մի գրքույկը նույն այս վերնագրով լույս է տեսել ռուսերեն` 1960-ին: Դա բոլորովին ուրիշ ժողովածու է քաղված Նույն հասցեով գրքից: Իսկական Մարդը ափի մեջ ժողովածուն լույս տեսավ միայն 1963-ին և անծանոթ է ռուս ընթերցողին):
Մոսկվայում գրվեց մի երրորդ գիրք էլ, որ միայն պայմանաբար կարելի է պոեմ կոչել: Դա էլ էր գրված միայն ինձ համար` պարզապես իբրև ինքնազատագրություն, իբրև թոթափումն այն ապրումների և խոհերի, որոնք տարիներ շարունակ կրծում էին իմ հոգեպատերը` ավտոմատիկ առնետների նման:

Պարույր Սևակ

Պարույր Սևակը ծնվել է 1924 թվականին Չանախչի (այժմ Սովետաշեն) գյուղում: Միջնակարգ կրթություն ստանալով տեղում, նա 1940 թվականին ընդունվում է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, որն ավարտում է 1945թ.-ին: Նույն թվականին ընդունվում է Հայաստանի գիտությունների ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան` հայոց հին գրականության մասնագիտությամբ:
Համալսարանական և ասպիրանտական ուսուցման տարիները վճռական նշանակություն են ունենում Պարույր Սևակի հայացքների և իմացությունների ձևավորման գործում: Նա կարդում է համաշխարհային գրականության դասականներին, առավելապես նախասիրում Պուշկինի, Լերմոնտովի, Ուիտմենի, Հայնեի, Բլոկի, Մայակովսկու, Լորկայի, Էլյուարի բանաստեղծական արվեստը, տառացինորեն կլանում հայ քնարերգությունը` Նարեկացուց մինչև Դուրյան և Թումանյան, Սիամանթո և Վարուժան, Տերյան ու Չարենց: Ապա ուսումնասիրում է փիլիսոփայություն և պատմագիտություն, մասնագիտանում հայագիտության մեջ, ունկնդրում գիտական մտքի հայտնություններին:
Այս տարիներից էլ Սևակի ստեղծագործական հակումները դրվում են երկու սկզբի վրա` բանաստեղծ և գիտնական, հաճախ հոգեբանորեն հակասական ու իրարամերժ, բայց էապես ուժեղ ու պարտադրող:
1951 թվականին Պարույր Սևակը մեկնում է Մոսկվա, սովորելու Մ. Գորկու անվան գրկանության ինստիտուտում: Ավարտելով այն, նա 1957-1959 թվականներին աշխատում է նույն ինստիտուտում որպես գեղարվեստական թարգմանության ամբիոնի դասախոս: Այդ տարիներին հարստանում են բանաստեղծի աշխարհըմբռնումները, ընդլայնվում նրա տեսահորիզոնն ու կյանքի ճանաչողությունը: Արդեն լուրջ վաստակի տեր և լայն ճանաչում ստացած, Սևակը 1960 թվականին վերադառնում է Երևան: Սկսվում է գրական, գիտական ու հասարակական գործունեության արգասավոր ու բովանդակալից մի շրջան: Աշխատում է Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, որպես գիտաշխատող, վարում է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարի պաշտոնը (1966-1971թթ), 1967 թվականին պաշտպանում է դիսերտացիա և ստանում բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
Սովետական գրականությանը մատուցած ծառայությունների համար Պարույր Սևակը 1967 թվականին պարգևատրվում է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով: 1968 թվականին նա ընտրվում է ՍՍՀՄ գերագույն սովետի դեպուտատ: Ու մինչդեռ նա իր ստեղծագործական հնարավորությունների փայլուն վերելքն էր ապրում, նրա իմաստացած միտքը ակնկալում էր նոր թռիչքներ, մտահաղացումներ ու ծրագրեր, տեղի է ունենում ծանր ողբերգությունը` 1971 թվականին հունիսի 17-ին Պ. Սևակը զոհ է գնում ավտովթարին: Նույն աղետից զոհվում է նաև նրա կինը` բանասեր ու թարգմանիչ և այնքան համակրելի Նելլի Մենաղարաշվիլին:
Պարույր Սևակի բանաստեղծական հակումները դրսևորվում են վաղ տարիներից: «Բանաստեղծություններ սկսել եմ գրել մանկական հասակից»_ խոստովանել է նա,_ տասնմեկ տարեկանից, բնավ որևէ իմաստ չդնելով դրանց մեջև: Ժամանակի ընթացքում ներշնչումների տարերային թրթիռները տեղին են տալիս գիտակցված որոնումներին և ձև տալիս գրական ուրույն նախասիրությունների. «Ես նորից սկսեցի ոտանավորներ գրել և տեսա, որ բոլորովին ուրիշ որակի են: Եվ իմ առաջին լուրջ փորձերը գալիս են Չարենցից, ապա` Սիամանթոյից ու Վարուժանից…»: Այդ փորձերի նմուշներով էր, որ առաջին անգամ բանաստեղծ Սևակը հանդես եկավ մամուլի էջերում և իր վրա բևեռեց գրական շրջանների հետաքրքրությունը:
Այդ տարիների բանաստեղծությունները, որոնց մի փոքր մասն է միայն լույս տեսել հետագա ժողովածուներում, իրենց վրա կրում են ժամանակի տրամադրությունների կնիքը: Պատերազմի ծանր օրերն էին` տագնապներով ու զրկանքներով, հույսի ու հավատի սպասումներով, որոնքարձագանք են գտնում բանաստեղծի խոհուն հոգում, առաջ բերում ներքին դեգերուներ, իրարամերժ խոհեր, կյանքի, աշխարհի, մարդկության ապագայի թախծոտ մտորումներ.

Լոգարիթմական ֆունկցիա

Առաջադրանք:     GeoGebra ծրագրով գծել լոգարիթմական ֆունկցիայի գրաֆիկ և դրանից օգտվելով թվարկել ֆունկցիայի բնութագրիչները:


среда, 14 октября 2015 г.

Ինքնաստուգում 1



1.Համարակալված բառերում բաց թողնվածտառերը կամ տառակապակցություններըպատասխանների ո՞ր շարքում են ճիշտնշված
Օվկիանոսի՝ փոթորկից ալեհզ /1/ ջրերի վրաբարձրանում է ոսկարս /2/ արին /3/, որի դեղան /4/ ճառագայթների ներքո տաալուծվում է/5/ մութըտարտամրեն /6/ տաորոշվում է /7/ այնինչ քիչառաջ սողված էր /8/ խավարի քողի տակԱրևը՝կյանքի աղբյուրն ու խորհրդանիշըբարձրանում է փփադեզ /9/ ալիքների բլուրներիհետևից՝ ասես սանձելու կատաղի տարերի /10/ ցասումըՍակայն դյուրին չէ վայրկնաբար /11/ կանգնեցնել խավարչտին ընդերքից ժայքող /12/ ուժերինորոնքթվում էանթաույց/13/ հրճվանքով թռչում են վեր ու ներքևումգոյացնում ականակի /14/ վիհերԻերորդ/15/ ալիքը՝ վիթխարի ու ահարկուշուտով փլվելու էմի խումբ թշվառների՝ նավաբեկյալների գլխին:
1. 1-ե, 2-եվ, 3-փ, 4-ձ, 5-ր, 6-օ, 7-րր, 8-ք, 9-ր ռ, 10-ք, 11-ե, 12-տ, 13-ք, 14-տ, 15-նն
2.  1-ե, 2-եվ, 3-փ, 4-ձ, 5-ր, 6-ո, 7-ր, 8-ք, 9-ր ր, 10-ք, 11-ե, 12-թ, 13-ք, 14-տ, 15-ն
3. 1-ույ, 2-եվ, 3-փ, 4-ձ, 5-ր, 6-ո, 7-րր, 8-ք, 9-ր ր, 10-ք, 11-յա, 12-թ, 13-ք, 14-ր, 15-նն
4.  1-ույ, 2-եվ, 3-փ, 4-ձ, 5-րր, 6-ո, 7-ր,8-ք, 9-ր ր, 10-ք, 11-ե, 12-թ, 13-ք, 14-ր, 15-նն
5. 1-ու, 2-եվ, 3-փ, 4-ձ, 5-րր, 6-ո, 7-ր, 8-ք, 9-ռ ռ,10-ք, 11-յա, 12-տ,13-ք, 14-տ, 15-ն

2.Տրված բառերի բաղադրիչներից քանի՞սնեն գրվում գծիկով
Կիսով/չափ/, նոփ/նոր/, թև/թևի/, առոք/փառոք/, սերնդե/սերունդ/, ամեն/ինչ/, քաջ/առողջություն/, մուգ/կապույտ/, մի/երկու/, դեսից/դենից/դեմ/հանդիման/, երկու/երրորդ/:
1. երկու  2.երեք  3. չորս   4.հինգ  5. վեց


3.Ո՞ր շարքում կա բառագործածությանսխալ:
1.պարմանուհի-երիտասարդ աղջիկկղմինդր-թրծած աղյուս
2. բուրվառ-խնկարկելու անոթերասան-ձիուսանձ
3. բրուտ-կավագործ վարպետնեկտար-ծաղիկներից քաղված հյութ
4. ելուզակ-ավազակ, մեղանչել-մեղա գալ
 5. քղանցք-շորի փեշգրիչ-ձեռագիրընդօրինակող

4.Տրված բառերից քանի՞սն ենհամապատասխանում արմատ+ածանց+ահոդակապ+արմատ բանաձևին
Վերնատունթռչնաբույնմիջնադարդպրոցամերձսերնդակիցքաղցրանունվարչակարգվերջնահաշիվսառցապատկողմնակալ
1.երեք  2չորս 3.հինգ  4. վեց  5յոթ

5.Ո՞ր շարքում են տրված կաղապարներըճիշտ համապատասխանեցված դիմացիսյունակի բառերի հետ:
1. ճյուղակոտոր                աածական + գոյական
2. կապտականաչ             բդերանուն + դերանուն
3. այնինչ                           գգոյական + բայարմատ
4. ծանրասիրտ                 դածական + ածական
5. ինքնուս                           եդերանուն + բայարմատ
   1) ա-5, բ-3, գ-4, դ-1, ե-2
  2) ա-5, բ-3, գ-2, դ-4, ե-1 
  3) ա-4, բ-3, գ-1, դ-2, ե-5
   4) ա-5, բ-2, գ-1, դ-4, ե-3 
  5) ա-2, բ-4, գ-1, դ-5, ե-3  

6.Ընդգծված բառերի ձևաբանականվերլուծության տարբերակներից ո՞րն էսխալ:
Մթամած երկնքում ամպերը գնալով խտանումէինմինչև որ երկինքը բոլորովին մթնեց: 
1) մթամած - ածական
2) ամպերը – ի արտաքին հոլովում  
3) գնալով – դիմավոր բայ  
4) մինչև որ - ստորադասական շաղկապ  
5) բոլորովին - չափի մակբայ

7.Ո՞ր շարքում են ճիշտ նշված տրվածնախադասությունների տեսակները
աՀեռացի՛րմոռացի՛ր ինձ հավետ                    1. անդեմ նախադասություն
բՍիրտս ասես մարում է                                        2. պարզ ընդարձակ նախադասություն  
գԵրեկոյան կգամ                                                       3. պարզ համառոտ նախադասություն
դԵրկաթը տաք-տաք կծեծեն                                 4. անենթակա նախադասություն 
եՊահպանե՛լ լռություն դահլիճում                    5. բարդ նախադասություն 
1) ա-5, բ-3, գ-4, դ-1, ե-2 
2) ա-5, բ-3, գ-2, դ-4, ե-1
3) ա-4, բ-3, գ-1, դ-2, ե-5 
4) ա-5, բ-2, գ-1, դ-4, ե-3
5) ա-2, բ-4, գ-1, դ-5, ե-3 

8..Տրված տեքստում քանի՞ բութ պետք է դրվի(կետադրական նշանները դրված չեն):
Արդեն քանի օր էր`Հելլադայի արվեստներիբնօրրանի մեծաքանքար քանդակագործՖիդիասը փակվել էր իր առանձնարանումՄտասույզ խոնարհված տախտակյա գրակալին`նա խորհում էր` ինչպես կերտի կայծակնացայտԶևսի` աստվածներից հզորագույնի արձանըՍրահի երկայնակի քարե սեղանին փռված էինմի քանի նախագծերոր նա արել էր երկու օրառաջ` մանրազնին հաշվարկելովյուրաքանչյուր մանրուք
1) երեք  2չորս 3) հինգ 4վեց   5) յոթ

9..Ո՞ր շարքում կա դարձվածքի իմաստիսխալ բացատրություն:
1գլուխը կորցնել - խուճապի մատնվելգլխիցդուրս տալ - անմիտ բաներ ասել
2) աչքերը գնալ – հոգնածությունից քունըտանելաչքերը բաց անել – ծնվել
3) գլխին նստել - մեկին իշխելգոտին թուլացնելպատրաստվել մեկին ծեծելու
 4սիրտը փորն ընկնել - սաստիկ վախենալաչքփակել - չտեսնելու տալ
 5) քիթը ցցել - հպարտանալբերան ծռել - խնդրել

10.Ո՞ր բառակապակցության մեջ լրացումը չիգործածվել փոխաբերական իմաստով:
1. մայր հող  2. փայլուն միտք  3. սառըվերաբերմունք  4. գորշ հասարակություն5.հանապազօրյա հաց

11.Ընտրել այն տարբերակըորը տեղադրելուդեպքում քերականորեն և տրամաբանորենճիշտ նախադասություն կստացվի:

Արտադրական աղմուկի դեմ պայքարելն ավելիհեշտ էորովհետև խնդրի լուծումը կախված էտեխնիկական և կազմակերպական մի շարքմիջոցառումների իրականացումից, -------------------1) սակայն կենցաղային աղմուկն ավելի շատ էվրդովեցնում մարդկանց:
2) չնայած կենցաղային աղմուկնարտադրական աղմուկի հետ որևէ կապ չունի 
3ուստի մարդիկ նախընտրում են կենցաղայինաղմուկի միջոցով պակասեցնել արտադրականաղմուկը
4մինչդեռ կենցաղային աղմուկի դեմ պայքարնավելի դժվար գործ էքանի որ բարոյականխնդիր է և պահանջում է ուրիշների նկատմամբմեծագույն հարգանք ու լռության կանոններիպահպանում 

5իսկ տհաճ աղմուկի հետևանքներն ենվաղաժամ ծերացումընյարդայինհիվանդությունները և այլն

12.Ընտրել պարբերությունները նշող թվերիդասավորության այն տարբերակըորըհամապատասխանում է տեքստիտրամաբանական և քերականական ճիշտկառուցվածքին
1.Կապտականաչ ջրիմուռներն ապրում են նաևհողի մակերևույթինԳարնանը և աշնանըերբանձրևներ են տեղումկապտականաչջրիմուռներն արագորեն բազմանում ենիսկչոր եղանակին՝ չորանում ու վերածվում հողըծածկող սև կեղևներիԻսկ երբ կրկին սկսվումեն անձրևներըկապտականաչ ջրիմուռներընորից վերակենդանանում են:
2. Ջրի վրա կան բազմաթիվ ու բազմապիսիջրիմուռներԴրանց մեջ կան մինչև 40մերկարությամբ հսկաներորոնք ապրում ենօվկիանոսներումԿան ընդամենը մեկ բջջիցբաղկացած մանրիկ ջրիմուռներորոնքգնդիկաձև գաղութներ են կազմում և լողում ենջրի մակերևույթին՝ ներկելով այն տարբերգույներովՋրիմուռները լինում ենկապտականաչկանաչգորշ և կարմիր
3. Ջրի մակերևույթին լողացող մանրջրիմուռները թիոտանի խեցգետինների ուծովային այլ մանր կենդանիների կերն ենԻրենց հերթին ծովային այդ բոլորկենդանիներով հաճույքով սնվում ենձկները:Ահա թե ինչու տվյալ վայրումձկնարդյունաբերությունը մեծապես կախված էնրանիցթե այդտեղ ջրիմուռներ կա՞նթե՞ ոչ:
4. Կանաչ ջրիմուռները նույնպես կարող ենապրել հողի մակերևույթինբայց ավելի հաճախդրանք հանդիպում են ջրումԴրանց մեջ կանև՛ մանրիկմիաբջիջ ջրիմուռներորոնք ազատլողում են ջրի մակերևույթինև՛ խոշորջրիմուռներորոնք կպչում են ջրի հատակին:
1) 1,4, 3, 2 
 2) 3, 2, 1,4  
3) 1, 2, 3,4
4) 2, 1, 4, 3
5) 2, 3 4, 1  
13.Ո՞ր նախադասության մեջշարադասության սխալ կա
1Ով գաղտնապահ էբերանը սրտում է պահումիսկ ով գաղտնապահ չէսիրտն է բերանումպահում: (
2) Հանրահայտ գերմանական ընկերությունըվաճառքի է հանել նոր ապրանքատեսակ:
3) Խորհրդավոր հայացքով ակնդետ դիտում էրծովի՝ ցամաքից հազիվ երևացող հեռուները
4Մի՛ խառնվիր մեծերի խոսակցությանընրանց՝ քեզ չդիմելու դեպքում 
5Մարգագետինը՝ ծածկված թարմսառըկանաչովառվակի ափից ձգվում էր մինչևուղղաբերձ ժայռերը
14.Ո՞ր միտքը չի հակասում տեքստիբովանդակությանը:
Բոլորը գիտենոր խլացած Բեթհովենըերաժշտություն էր գրումիսկ ռուս դերասանՕստուժևը լսողությունը կորցնելուց հետո էլմնաց բեմի վրա՝ ապշեցնելով իրերկրպագուներինՍակայն քչերն էն ճանաչում1948 թվականին մահացած Լինա Պոյինորըամբողջովին կորցնելով տեսողությունըշարունակում էր հիանալի քանդակել և ավելիքան հարյուր քանդակ էր ստեղծել այդվիճակումՆրան հաջողվում էր միանգամայնանխաթարառանց որևէ մանրամասն բացթողնելու մարմնավորել իր մտահաղացումներընյութականորեն:  
1Որքան էլ ապշեցուցիչ էբայց տեսողությունըև լսողությունը կորցրած մարդիկ կարող ենզբաղվել ստեղծագործական աշխատանքով
2Տեսողական և լսողական ունակություններիկորուստը անդառնալի էԵրբեմն լսողությունըկորցնելուց հետո էլ շատերը կարողանում եներգել և երաժշտություն գրելինչպեսԲեթհովենը
3) Տեսողության կորուստը Օստուժևին բնավչխանգարեցոր շարունակի բեմականգործունեությունը
4Քչերն ենոր չեն ճանաչում կույրքանդակագործուհի Լինա Պոյին և նրա կերտածքանդակները

15.Որոշելթե տրված հատվածը քանի՞պարբերության կարելի է բաժանել
Մատենադարանի ցուցափեղկերից մեկումպահվում է մի վիթխարի մագաղաթյա ձեռագիր՝ստեղծված 13-րդ դարի հենց սկզբում՝ 1200-1202 թվականներինԴա նշանավոր ՄշոՃառընտիրն է՝ հանդիսավոր ճառերիժողովածունԱյն հայտնի է իր վառգունեղմանրանկարներով և վիթխարի չափերով.դրապատրաստման համար օգտագործվել է մոտ յոթհարյուր խոշոր հորթի կաշիկշռում էերկուսուկես փթից ավելի: 1202 թվականին ամիրԱլադինի ծառաները Մշո Ճառընտիրի տիրոջը՝հարգարժան այր Ասատուրինհանձնում ենիրենց դահիճ տիրոջըորը և նրան գազանաբարսպանում էիսկ ունեցվածքը՝ թալանումՆավերցնում է Ճառընտիրը և դրա դիմացպահանջում հսկայական գումար՝ 4000 դրամայսինքն՝ ավելի քան 18կգ արծաթՀանգանակությամբ հավաքված դրամովազատագրվում է թանկարժեք մատյանըՆույնպիսի անձնվիրությամբ ուանձնազոհությամբ Մշո Ճառընտիրըպահպանվեց ու հասցվեց ԵրևանիՄատենադարան:
1երկու  2) երեք 3) չորս 4) հինգ   5) ամբողջը մեկպարբերություն է:
16.Հետևյալ նախադասություններից որո՞նցմեջ են սխալներ թույլ տրված(բառագործածությանխնդրառությանհամաձայնության):
1. Տղան լռելյայն համաձայնեց ընկերոջասածների հետ
2. Խոսքը գնում է մի տաղանդավորերիտասարդի մասին:
3. Անհրաժեշտ է խթանել բանավոր խոսքիզարգացումը 
4. Ավա՜ղթռչունների մի մասը այլևս չիվերադառնում Արաքսի ափը:
5. Ուշադիր դիտելուց պատի վրա կնկատեսմանր ճեղքեր 
1) 1, 2, 5. 2) 2, 3, 5. 3) 1, 4, 5. 4) 2, 3, 4.  5ոչ մեկում