четверг, 27 ноября 2014 г.

Մեր թաղը

Մեր թաղը
Ինչպես բժշկեցինՀերոսներՄարթա՝ գլխավոր հերոսուհիԹորոս՝ Մարթայի հայրըԳրիգոր՝ գրբացՕսան՝ Թորոսի հարևանուհինԴարչո՝ Թորոսի հեռու-մոտիկ ազգականըՅական՝ Օսանի որդինՍյուժենՄեծ և փարթամ ծայրամասերից մեկի թաղը: Այդ թաղում ապրում էր ջուլհակ Թորոսը, որ մի ժամանակ շատ ժիր արհեստավոր էր: Նրա կինըմահացել էր, թողնելով իր մի քանի զավակներից միայն մի աղջիկ՝ Մարթային: Մարթան էր ծերունուն կերակրողը և նրա միակ ապավենը:Ամբողջ օրը աշխատում էր, աշխատում առանց դադար առնելու: Նրան միշտ կարելի էր տեսնել տան պատի տակ վիլալարը փեռքին հինածհինելիս, կամ թել կծկելիս, կամ գուլուփայի վրա թել ետ տալիս և կամ թե տանը հինած գործելիս: Գարնան վերջին օրերից մեկում մահանում էԹորոսենց հեռու-մոտիկ ազգականը՝ Դարչոն: Մարթային գալիս և տանում են, որպեսզի նա սևեր կարի սգավորների համար: Հայրը նրանիցշուտ էր տուն վերադարձել: Հանկարծ հայրը լսում է Մարթայի ձայնը: Զրույցից հետո պարզ է դառնում, որ թախտի տակ Մարթայի աչքիներևացել են շուն և կատու, որոնք գզում էին այն մոզու միսը, որը մատաղ էին արել Դարչոյի ազգականները: Հայրը հանգստացնում էՄարթային, բայց մի օր էլ տեսնում է թե ինչպես է Մարթան փորում գետինը, որպեսզի գտնի մոզու միսը: Այդ մասին իմանում են Թորոսի բոլորազգականներն ու հարևանները: Նրանք հավաքվում են Թորոսենց տան մոտ և սկսում խորհրդակցել: Խորհրդակցությունը նախագահում էրՊետոյի այրի կինը՝ Օսանը, որն էլ կանչում է գրբաց Գրիգորին, որպեսզի բժշկի խենթ Մարթային: Սկզբում գրբացը սկսում է կարդալ«Սողոմոնի գրքից» աղոթքներ, որից հետո հրամայում է կապել Մարթայի ձեռքերը և հայտնում, որ նրա մեջ սատանա է մտել: Ապա կանչում էմի երեխայի և նրանից ջուր ուզում, որպեսզի սատանաները ընկնեն ջրի մեջ: Տեսնելով, որ ոչինչ չի օգնում, նա բոլորին դուրս է հանումտանից, և սկսում է մաթրախով ծեծել Մարթային: Ճիշտ ժամանակին է հասնում Օսանի տղան՝ Յականը, ով խայտառակելով դուրս է հանումսուտասան գրբացին և նրանից ետ վերցնում Թորոսից կորզած գումարը: Մարթան թեև շուտով լավանում է մաթրախի խարաններից, բայց միքանի ամսից մահանում է: Նրան շուտով հետևում է նաև հայրը: Իսկ գրբաց Գրիգորը մինչև օրս էլ շարունակում է իր արհեստը՝ առաջվա պեսժպտուն աչքերով և կարմիր այտերով:
Սաքուլն ուխտ գնացՀերոսներՍաքուլ՝ գլխավոր հերոսՆատո՝ Սաքուլի կինըԱզի՝ Սաքուլի մայրըՍերգեյ Ստեփանիչ՝ Սաքուլի ծանոթըՍյուժենԴուրգար Սաքուլը կամաց բաց է անում դուռը և ներս մտնում: Նրա կինը՝ Նատոն լվացք էր անում: Սաքուլը գնում և պառկում է թախտի վրա,կնոջը խնդրում է երկու վերմակով ծածկել իրեն, որտեղից կինը հասկանում է, որ ամուսինը կրկին իրեն լավ չի զգում: Սաքուլը երկարժամանակ հիվանդ էր և իր ունեցվածքը վաճառել էր դեղ գնելու համար, բայց անօգուտ: Այժմ գնացել էր բժշկի, իսկ հիվանդանոցում տասըչայի գումար էին ուզել և գումար չունենալու պատճառով ետ էր վերադարձել տուն: Դուռը բացվում է և ներս է մտնում Սաքուլի մայրը: ՆատոնՍաքուլին և Ազիին պատմում է իր տեսած երազի մասին, որից հետո Ազին գնում է գրբացի մոտ: Տուն վերադառնալուն պես Ազին հայտնում է,որ գրբացն ասել է, թե Սաքուլը պետք է գնա Թելեթի ուխտի և երեք գիշեր պառկի եկեղեցու դռան մոտ: Երեկոյան Սաքուլը գնում է ՍերգեյՍտեփանիչի մոտ և նրանից պարտքով գումար խնդրում, իսկ առավոտյան ճանապարհ են ընկնում: Երկու օր արևոտ եղանակ է անում, իսկերրորդ օրը ուժեղ քամի է բարձրանում և անձրևում է: Նատոն հարկադրված Սաքուլին տանում է տուն: Ճանապարհին Սաքուլը գանգատվումէ ցավերից, իսկ տուն գալուն պես մահանում:
Հոգուն վրա հասավՀերոսներԴավիթ՝ գլխավոր հերոսըՄայի՝ Դավթի կինըԱկոբ՝ Դավթի և Մայիի տղանՍյուժենՁմեռնամուտ օրերից մեկն էր: Նաղշքար Դավիթը գնում էր տուն: Այդ օրը Դավիթը մի գրամ անգամ չէր խմել, այդ պատճառով շատվրդովված էր: Նույնիսկ գինետանը նրան պարտքով գինի չէին տվել: Տուն հասնելուն պես սկսում է հայհոյել կնոջը, ով նստած կար էր անում,ապա ծեծում է աղջկան: Տուն է մտնում Ակոբը և հայտնում մորը, որ մի քիչ գումար է վաստակել: Գումարի անունը լսելուն պես Դավիթը թռչումէ տեղից, վերցնում գումարը, իսկ ընդդիմացող կնոջը ծեծում:
ՀոպոպՀերոսներԱսատուր՝ գլխավոր հերոսըԲագրատ՝ Ասատուրի հարևանըՍյուժենԶինագործ Ասատուրը երեկոյան խանութը փակելուն պես տուն էր վերադառնում: Հանկարծ երեխաներից մեկը նրա հետևից գոռում էՀոպոպ: Մեկ րոպե հետո ամբողջ փողոցը նրա հետևից գոռում էր Հոպոպ: Երբ տուն է հասնում, տղայից իմանում է, որ կինը գնացել էհարևան Բագրատի տուն: Երբ կինը վերադառնում է, Հոպոպը սկսում է վիճել: Ասատուրը մի գավաթ ուներ և գտնում էր, որ այդ գավաթի մեջէ իր երջանկությունը: Վեճի ժամանակ կինը վերցնում է գավաթը և վազում դուրս: Երբ կինը զգում է, որ ամուսինը իրեն է հասնում, բաժակըգցում է գետնին և կոտրում: Այդ տեսնելով Ասատուրը մի քար է վերցնում և շպրտում է կնոջ վրա, որն էլ վերջինիս մահվան պատճառ էդառնում:
Թե ինչ եղավ հետո, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակասեցՀերոսներԱնան՝ գլխավոր հերոսուհինՅագոր՝ Անանի ամուսինըՀոռոմսիմ՝ Յագորի մայրըՀեղնար՝ Անանի տատըՍյուժենԱմառվա մութ երեկո էր: Անանը տանը գործ էր անում: Հանկարծ տուն է մտնում Անանի սկեսուրը՝ գիժ-Հոռոմսիմը: Սկզբում սկսում է անիծել,ապա գնում է և սկսում հաշվել շաքարամանի մեջ եղած շաքարները: Հաշվելուց հետո նկատում է, որ շաքարամանից երկու կտոր շաքար էպակասում: Մոտենում է Անանին և սկում իր սուր եղունգներով բռնել նրա մարմնի տարբեր մասերից: Անանը ցավից ճչում է և ընկնում: Որոշժամանակ անց գնում է իր տատի՝ Հեղնարի տուն, ով նստած ձմերուկ էր կերակրում իր մյուս թոռներին: Իմանալով կատարվածի մասին,Հեղնարը թոռանը չի թողնում գնալ տուն: Ներս է մտնում Յագորը և սպառնում կնոջը: Բայց կինը ընդդիմանում է: Յագորը բռունցքովհարվածում է կնոջը, որն էլ վերջինիս մահվան պատճառ է դառնում:
Սև փողերի տոկոսըՀերոսներՄարան՝ գլխավոր հերոսուհինԱրտեմ՝ Մարանի որդինՍյուժենՆոր էր մթնել, երբ պառավ Մարանը պառկում է քնելու: Ամեն անգամ քնելուց առաջ նա մտնում էր խրճիթ և ստուգում, արդյոք այդտեղեն իր երկու հավերը, որոնք իր ապրելու միակ միջոցն էին: Տղան՝ Արտեմը վաղուց էր հեռացել տանից: Հանկարծ մի օր էլ վերադառնում է նաև մորը մի քանի սև փող տալիս: Մայրը շատ է ուրախանում տեսնելով որդուն: Մի քանի օր հետո կրկին անհետանում է: Հանկարծ մի գիշերկրկին վերադառնում է: Մայրը նրա համար անկողին է պատրաստում և իմանում, որ որդին կրկին պարտվել է խաղատանը: Գիշերը Արտեմըվերցնում է հավերին և տանից հեռանում: Երբ Մարանը նկատում է, որ որդին տարել է հավերին, արդեն շատ ուշ է լինում:
ԱդամամութինՀերոսներՇուշան՝ գլխավոր հերոսուհինԿարապետ՝ Շուշանի ամուսինըՍոնե՝ Շուշանի դուստրըՍեդրակ՝ Շուշանի որդինՍյուժենԱշնան մի երեկո էր: Շուշանը ամբողջ մարմնով կուչ էր եկել հնամաշ լաթերի վրա: Նա երկունքի մեջ էր: Նրա որդին՝ Սեդրակը, վաղուց էրհեռացել տանից, իսկ ամուսինը երկար ժամանակ տուն չէր վերադառնում աշխատանքից: Աշնան քամին ոռնում էր դրսում: Տանը Շուշանիկողքին պառկած էին երկու փոքրիկները: Հանկարծ տուն է գալիս Սոնեն, իր հետ բերելով հաց և պանրի փշրանքներ: Երեխաները տեսնելովնրան ուրախանում են: Սոնեն մի կտոր հաց ու պանիր է տալիս նրանց, իսկ ինքը վերցնում է հացի ամենամեծ կտորը և պանրի հետ ուտում:Կուշտ ուտելուց հետո երեխաները քնում են: Այնինչ մայրը տանջվում էր երկունքի ցավերի մեջ: Ադամամութին Սոնեն մոր ոտքերի արանքըտեսնում է մի փոքրիկ մանուկ: Մայրը ձեռքերով բռնել էր մանկան կոկորդից և փորձում էր խեղդել նրան: Սոնեն հանկարծ ճչաց, չիմանալովուրախությունից, թե սարսափած այն բանից , ինչ որ անում էր մայրը իր նորածին մանկան հետ: 

Комментариев нет:

Отправить комментарий