четверг, 27 ноября 2014 г.

Զաբուղոն

Զաբուղոն,Մարդ մը որուն երեսը երբեք չէինք տեսած, խավարի մեջ ապրող դիվային էակ մը. գոյություն ունե՞ր իրոք, թե առասպել մըն էր, որ բերնե բերան կրկնվելով, տարածվելով՝ վերջնական ձեւ ու վավերացում կստանա, իրողության կարգ կ’անցնի:Գող մըն էր Զաբուղոն մեր գեղին մեջ. ո՛չ այն ռամիկ գողը որ կբռնվի շարունակ, կծաղրվի ու բանտերու մեջ կփճանա. ոչ այն ահարկու ավազակը որուն գողոնին արյուն կխառնվի ատեն-ատեն:Իր մեծ արժանիքը ճարպիկության մեջ էր. օդի պես անորս, ոգիի մը պես աներեւույթ, տեղ մը չէ ու ամեն տեղ է միանգամայն:Ամենեն ավելի ամուր փակված դուռը, ամենեն բարձր պատը՝ մտնելե չեն արգիլեր զինքը. բանալիին ծակեն, տախտակներուն ճեղքերեն ներս կսպրդի կարծես, անշշուկ ստվերի մը պես:Ամեն բան գիտե, ամեն խոսք կլսե ու դռնփակ նիստերը իրեն համար չեն. իրեն համար պատրաստված ծուղակնրուն մեջեն հաջողությամբ դուրս կ’ելլե միշտ, վարպետ ձեռնածուի մը պես զարմանքի մեջ թողլով զինքը բռնելու պատրաստվող միամիտները:Երեսը շիտակ տեսնող չկար. բայց կպատմվեր ո՞վ, կամ ինչպե՞ս, չեմ գիտեր թե երիտասարդ մըն էր այս տղան,նկնահասակ, թխադեմ ու վատույժ տղա մը. երկաթագործի քով աշակերտութենե եկած էր ու կղպանքներու արվեստը պետք եղածեն ավելի սորված էր:
Հիմա արվեստասերի մը պես՝ կ’ապրեր, գողնալով թալլելով շարունակ, ավելի սնապարծութենե քան թե իրական չարութենե մղված: Կբավեր որ իր ճարտարության փորձը տար ամենեն անմատչելի կարծված տուները կողոպտելով, ու հոժարությամբ ետ պիտի տար գողոնը, թե որ բռնվելու վախը չըլլար:Կամաց-կամաց մտերմություն մը հաստատված էր գյուղացվոց ու այս գողին մեջ, ի հարկե ստիպյալ՝ վարժվեր էինք իր ներկայության. այս խորհրդավոր ու ամեկնելի գոյությունը, հալածակն մարդու այս աստանդական կյանքը՝ սրտերնիս կշարժեր, ու քիչ մըն ալ թե որ երթայինք առաջ, պիտի սիրեինք զինքը:ԲԶաբուղոն նշանված էր. կզարմանա՞ք:Նշանտուքը Պատրիարքարանի մեծ դահլիճը կատարված չէր հարկավ: Փոխանորդ հայրը օրհնած չէր զայն, ոչ ալ լրագիրները ծանուցեր էին:Պարզապես, հավիտյան իրար սիրելու խոսք տված էին, գիշեր մը, ծառի մը տակ, աստղերը ունենալով իրենց վկա. եւ աշխարհիս ամենեն մեծահանդես նշանտուքը եղած էր իրենցը:Ամենքնիս կճանչնայինք Վասիլիկը, այն վտիտ դեմքով ու թնջուկ մազերով աղջիկը, որ գույնզգույն պատմուչաններով, արդակարգ արդուզարդերով՝ վերը, լեռը կուգար պտտելու մինակը, շաբաթ իրիկունները:Ոչ ոք կհամարձակեր աչք նետել կամ դարպաս ընել անոր. Կեսարի խոսեցյալն էր անիկա. իր բացակա նշանածին տարածած սարսափին մեջ պլլված՝ աներկյուղ կպտտեր ամեն տեղ. ու զինքը պահպանող այս վախը կվայելեր իրեն. անմատչելի ըլլալը՝ հրապուրիչ կ’ըներ զինքը: Մասամբ մըն ալ նշանածին փառքը իր վրա կ’անդրադառնար. անոր արկածալից կյանքին կապվող այս աղջիկը սովորական մեկը չէր կրնար ըլլալ. աշխարհքեն դուրս ապրող մարդուն նանածն ալ աշխարհքեն դուրս արարած մըն էր, ու տեսակ մը պատկառանքի խառնված ըղձանքով մը կնայեին իրեն, ամեն անգամ, որ այս լվացարարի աղջիկը, վես ու արհամարհոտ դիցուհիի ձեւերով, իր շաբաթական պտույտը ընելու կուգար մեր կողմերը:Վասիլիկ՝ ինը գոհ կթվեր այս կյանքեն. մարդ մը կար մութին մեջ որ զինքը կպաշեր, Ռյույ Պլասի ըսածին պես, առանց երեւան ելլելու, առանց իր քովը գալու հրապարակավ:Ու մութը՝ իրական մութն էր հոս. կյանքը՝ գիշերը կսկսեր իրեն համար ու գիշերը կվերջանար. վասնզի նշանածը մութին կրնար գալ, ամենեն անակնկալ մեկ պահուն, մտքե չանցած ծպտումի մը տակ, որուն գրկաբաց կսպասեր:Ուրիշներ կրնային ըսել որ “այսքան օր” ապրեցան. ինքը պիտի ըսեր “այսքան գիշեր”:Լուսինին պես խավար պետք էր որպեսզի փայլեր. էապես աղջամուղջի դշխոն էր այս աղջիկը:Ու գողը, իր հարափոփոխ այլակերպություններովը, ամեն գիշեր նոր սիրահար մը կթվեր իր աչքին, եւ այսպես ամեն հասկները ու ամեն գույները կարգով կծնադրեին իր առջեւ, դյութական անուրջ մը շինելով ամեն ատեն:ԳՍկիզբները Վասիլիկ երջանիկ եղավ այսպես: Բախտին չէ՞ր նմաներ քիչ մը այս անտեսանելի սիրահարը որ աշխարհքը կկողոպտեր զինքը հափրացնելու համար ամեն ճոխություններով:Օր մը սակայն այս ամենը ծաղրելի թվեցան իրեն աչքին: Իր գաղտագողի ու թաքուն երջանկությունը բան մը կկորսցներ այսպես ծածուկ մնալով եւ չկրնալով ուրիշներուն ցուցվիլ: Երեւակայեցեք մեծագի ադամանդ մը, որ հավիտյան տւփի մը մեջ փակված մնալու դատապարտված ըլլա ու չկրնաք օր մը կուրծքերնուդ վրա դնելով դիմացիննիդ շլացնել:Իր բոլոր վայելքները, իր բոլոր ունեցածը այս գոցված ադամանդին տպավորությունը կթողեին: Ինքը մանավանդ, ցուցամոլ էակ, չէր կրնա գոհանալ կյանքի այն ներքին ու լռին ներդաշնակությամբը որ ահա իր ձեռքին տակն էր եւ որ դուրսը արձագանք չէր ձգեր. մարդիկ կան որ դերասաններ են աշխարհքիս վրա. իրենց սեփական կյանք ու գոյություն չունին եւ ուրիշներուն համար կ’ապրին միայն. հանդիսատեսներ պետք է ասոնցպեսներուն, ու կյանքը հրապույր չունի, եթե զիրենք դիտողներ պակսին. դերասաններ՝ որ հանձն չեն կրնար առնել թափուր սրահի մը առջեւ ներկայացում տալու:Այսպես էր Վասիլիկ. իր մեկուսացումը՝ լքում կնշանակեր. ոչ ոք իր երեսը կնայեր փողոց ելած ատեն. գեղին բոլոր երիտասարդները իր հրապույրներեն կդողային: Հիմա պչրանքի արվեստը կփորձեր անոնց դեմ, թույլ ու երերուն քալվածք մը առած էր, որ նուրբ մարմինին ամեն խաղերը կմատներ, եւ այսպես ցանկության տաք հով մը կտարածեր շուրջը ու ճձի նայվածք մը՝ որուն դիպողը կկախարդվեր:Օր մը տղուն մեկը կպվեցավ անոր ու հետը ամուսնանալ առաջարկեց. այն վայրկյանին գողի սերը անտանելի լուծ մը դարձավ իրեն: Ալ չկրցավ սպասել անոր, գիշերները լուսցնել, ժամադրություններուն գտնվիլ, սա պարտեզին մեջ, կամ ան լերան վրա. ամեն առթիվ գանգատեցավ, բողոքեց ու լացավ. մյուսը կզարմանար. ինչո՞ւ այս արցունքը, չէ՞ մի որ առաջվան պես կսիրեին իրար. ի՞նչ փույթ մնացածը. Զաբւղոն իր առնձնացած կյանքովը, միամիտ մարդու հատուկ անծալք գաղափարները կպարզեր:-Ի՞նչ պիտի ըլլա ասոր վերջը,- կհարցներ աղջիկը:Ասոր վե՞րջը. Զաբուղոն երբեք չէր խորհած ատոր. ընդհակառակը կփափագեր որ վերջը չգա:Այն ատեն հուսահատած՝ հոժարությամբ բաժանում ձեռք բերելե այս նշանտուքեն, որ օրհնված պսակե ավելլի ամուր ու հաստատ կ’երեւար, դիվային խորհուրդ մը անցավ մտքեն. գիշեր մը ոստիկանները կանչեց ու ձերբակալել տվավ Զաբուղոնը:ԴՔարաշեն պատերուն, երկաթե ամրափակ դռներուն ետին կսլքտկան, սպասելե վհատած, կամքի պարտասումի մը մեջ անզգա եւ անտարբեր դառնալով տարիներու անվերջ հոլովումին:Անակնկալ փրկության մը հույսը, առջի օրերուն ակնկալությունը, շատոնց լքած է զիրենք եւ հիմակ նախասահմանյալ թվականին սպասելով միայն, կծկված կմնան այդ տեղ ժամերո~վ, չորս դիեն բարձրացող պարիսպներուն տակ բուսած հսկա սունկերու նման:Ամեն հասակները ու ամեն տարիքները կան հոս, այս դիմացկուն քարե արգանդին մեջ որ Թիարան կկոչվի եւ որ այս մարդիկը պիտի վերածնի օր մը, պիտի արտաքսե իր ծոցեն դուրս, համերամ հղացումներովը:Վերեն , նեղ բացվածքներե լույսը կսպրդի ներս, հաշվված խնայված լույս մը, տկար ու տժգույն բան մը, այն դեմքներուն պես զորս լուսավորելու կու գա:Զաբուղոն ասոնց մեջն է. իր համբավը կանխած է զինքը բանտի մեջ. մեծ չարագործ մը չէ, բայց մեծ ճարպիկ մըն է. հսկողության տակ է շարունակ այս բանտարկյալը, որ ոտքը երկաթներ ունի ամուր ու կռնակը հաստ պարիսպներ:Յոթը տարի պիտի մնա այսպես, երիտասարդ էր հոս եկած ատեն ու ծերացած դուրս պիտի ելլե. իր նշանածին կծորհի ամեն ատեն, այն մեկհատիկ բարեկամության որուն աներկբա կհվատա դեռ. ո՞ւր է. ի՞նչ կ’ընե արդյոք. ու հակառակ ամեն զգուշության, փախչելու ջանքեր կ’ընե. անգամ մը երեսուն կանգուն բարձրությամբ պատե մը կ’անցնի, բայց դուրսի բակին մեջ կբռնվի. ուրիշ անգամ մը բանտին երդիքին վրա ելլելու կհաջողի. երկու գիշեր կ’անցընե հոն. կտեսնեն ու կբռնեն ղինքը նորեն:Այն ատեն ամեն խստությունները ի գործ կդնեն ամեն վայրկյան փախչելու հետամուտ այս մարդուն դեմ. բանտին կարգապահական պատիժները կտեղան իր գլխուն. բան մը չի կասեցներ զինզքը. դուրս պիտի ելլե Վասիլիկը գտնելու համար. իրավ որ ուրիշ պատճառ մը չունի փախչելու:Ու գիշեր մը կհաջողի վերջապես. խոհանոցին ծխնելույզին մեջեն վեր կ’ելլե նախ ու հետո հիանալի ճարտարությամբ մը այդ ցից բարձրութենեն վար կ’իջնե, այս անգամ բանտին շրջափակեն դուրս:Երեք տարվան մեջ այս վեցերորդ փորձը կհաջողի ահա, ու շիտակ, անխոհեմությամբ թերեւս, մեր գեղը կդառնա նորեն. կասկած մը չանցնիր այս հնարամիտ մարդուն մտքեն. տարակույս մը չի գար թունավորելու իր սիրույն մաքրությունը: Իր ձերբակալությո՞ւնը. ձախող դիպված մը միայն. առջի օրերուն պես գիտե որ սպասող մը կա իրեն ամեն անակնկալ ժամուն. ըւ վայելած ազատության գինը՝ այս բերկրանքով կբազմապատկվի, կմեծնա, իր սրտեն դուրս պոռթկալու չափ:Վասիլիկին թովիչ ակնարկը պիտի գտնե նորեն. անոր գոռոզ մազերուն պատկերը դեռ չտեսած, աչքին առջեւեն կ’անցնի, եւ ուրածության սարսուռ մը կցնցե իր հեք մարմինը:Մեղմիվ կմոտենա անոր տունին. պատուհանին ռջեւ խոսակցության ձայն մը կկեցնե զինքը. ո՞վ է ներսը. մտիկ կ’ընե, չի հավտար իր լսածին. ներս կմտնե անձայն, առաանց իր ներկայությանը կասկածը տալու, ու չի հավտար իր տեսածին. ժամ մը ամբողջ նկյուն մը կծկված կսպասե, չկրնալով ցրված միտքը ամփոփել. հետո տակավ ինքզինքը կգտնե, կխորհի ու ձեռքը ակամա կ’երթա պզտիկ դանակի մը կոթին զոր մեջքի գոտիին անցուցած է. մատները կշոյեն զենքը. առջի հեղն է որ արյուն թափելու հարկը կտեսնե որոշ ու հստակ. ինքը որ ամեն բանե կրնա փախչիլ, այս վրեժխնրության գաղափարեն չի կրնար զատվիլ ահա: Ո՞վ է այդ ապուշ էակը, որ իր թողած պակասը լեցնելու եկած է այստեղ. սա նստող տղո՞ւն համար Վասիլիկ մոռցած է զինքը: Մեկ նայվածքով կչափե, կգնահատե այս ոսոխը ու շատ վար կգտնե իրմե:Եվ իր սիրտը լեցնող արհամարհանքին առջեւ վրեժի գաղափարը կթուլնա. ձեռքը կքաշե դանակին բունեն զոր իր պրկված մատները կիսովին դուրս քաշած էին մեջքի գոտիեն. ո՛չ, չեն արժեր ասոնք իր զայրույթը, ու կանացուկ դուրս կ’ելլե կրկին: Բոլոր գիշերը կքալե թափառական, փողոցներուն մեջ. ո՞ւր պիտի երթա այսպես. տուն չունի, ծանոթ չունի: Կխորհի որ այդքան ծանրագնի թեռք անցուցած ազատությունը բանի մը չի ծառայեր եւ ուսերուն վրա կծանրանա:Արշալույսին հետ՝ վարանոտ քայլերով ետ կդառնա, իր բանտին նորեն, որուն դրան առջեւ կգտնեն զինքը առտուն ու ներս կ’առնեն:

Комментариев нет:

Отправить комментарий