четверг, 25 сентября 2014 г.

«Ալպիական մանուշակը»:Մակդիր-համեմատություններ












Learning foreign languages

Learning foreign languages isn't an easy thing.Some people learn languages, because they need them for their work. Everyone,who knows foreign language can speak to people from other countries. English is very popular now. It's the language of computer, business, sport and politics. English language is a wonderful language. I think that to know English today absolutely necessary for every educated man. Some people learn languages because they need them for their work, others travel abroad, for the third studying foreign languages is a hobby.   Speaking a foreign language you can read papers, magazines and original books by great writers, watch satellite TV programs. If you like traveling you can go anywhere without being afraid that other people will not understand you.
  So it is very useful to learn foreign languages. Knowledge of foreign languages helps us to develop friendship and understanding among people.

понедельник, 22 сентября 2014 г.

իմ առաջին ճամփորդությունը

Տիկին Ելենայի գլխավորությամբ, <<Արշավականներ>> ակումբի հետ սեպտեմբերի քսանին ուղևորվեցինք դեպի Գեղարոտի ջրվեժ: Ջրվեժ տանող ճանապարհը չափազանց քարքարոտ էր և դրա կեսը անցանք բեռնատարի խցիկում իսկ հետո ճանապարհը շարունակեցինք քայլարշավով: Ձեռք բերեցի նոր ընկերներ, ավելի մոտիկից ծանոթացա համադասարանցիներիս հետ: Մեծ հաճույքով կրկին կմասնակցեմ Տիկին Ելենայի կազմակերպած ճամփորդություններին: 

среда, 17 сентября 2014 г.

Ինչու են մարդիկ խախտում օրենքները

Ինչու՞ են մարդիկ խախտում օրենքները

Հաճախ մարդիկ խախտում են օրենքը` չմտածելով դրա հետևանքների մասին: Ոմանք խախտում են օրենքը սոցիալական ծանր վիճակից դրդված, ոմանք ուղղակի հաճույքի, ոմանք էլ ցույց տալու համար, որ իրենք կարող են անել այն, ինչ ցանկանում են: Յուրաքանչյուրս ունենք ազատ խոսքի և գործի իրավունք, սակայն ինչ որ բան անելուց առաջ պետք է հասկանալ, որ օրենքը բոլորի համար է, և այն խախտելու դեպքում մենք կենթարկվենք պատասխանատվության:
Օրինակի համար մեկը իր սոցիալական ծանր վիճակից դրդված կատարում է գողություն, որպեսզի կարողանա բավարարել իր և իր ընտանիքի կենսական գոնե ամենաչնչին պայմանները: Այդ դեպքում՝ գողությունը կանխելու համար անհրաժեշտ է բարելավվել տվյալ մարդու կյանքի մակարդակը, որպեսզի նա կարողանա ապրել նորմալ կյանքով` առանց գողություն կատարելու: Երկրի բոլոր քաղաքացիները պետք է հավասար լինեն օրենքի առաջ, և կապ չունի, թե տվյալ անձնավորությունը պաշտոնյա է, թե հասարակ բանվոր: Եկեք չխախտենք օրենքը:

Ադամանդը-վերլուծություն

Քասսիմը հիվանդոտ մարդ էր, մասնագիտությամբ` ոսկերիչ, թեև կրպակ չուներՄասնագիտացած էր թանկարժեք քարեր տեղադրելու մեջ և անվանի տների համար էր աշխատում: Նրա ձեռքերի նման նուրբ միացումներ անող շատ քիչ ձեռքեր կան: Ավելի վճռական լինելու և առևտրական ջիղ ունենալու դեպքում նա հարուստ կլիներ: Սակայն երեսուհինգ տարեկանում դեռ շարունակում էր պատուհանի տակ արհեստանոցի կցակառույց բնակարանում ապրել:
Վտիտ մարմնով, սև մորուքով ստվերված անարյուն դեմքով Քասսիմը շատ գեղեցիկ և խիստ դյուրաբորբոք կին ուներ: Փողոցային ծագում ունեցող երիտասարդ կինն իր գեղեցկությամբ ավելի բարձր կապի նկրտումներ էր ունեցել: Սպասել էր մինչև քսան տարեկան դառնալը, իր մարմնով գաղթակղելով օտար տղամարդկանց և դրկիցներին: Ի վերջո վտանգներից զգուշանալով` նյարդայնացած համաձայնություն էր տվել Քասսիմին:
Շքեղության ոչ մի երազանք այլևս, համենայն դեպս: Նրա ամուսինը, հմուտ լինելով (նույնիսկ վիրտուոզ), ամենևին բնավորություն չուներ կարողություն ստեղծելու համար: Այդ պատճառով էլ մինչ ոսկերիչն իր ունելիների վրա կորացած աշխատում էր, կինը, ձեռքերը կոնքերին դրած, ամուսնու վրա դանդաղկոտ գամում էր ծանր հայացքը, որպեսզի տեղից պոկվեր հանկարծ և ապակու ետևից հայացքով հետևեր որևէ ունևոր անցորդի, որ կարող էր իր ամուսինը լինել:
Սակայն ինչ որ վաստակում էր Քասսիմը, նրա համար էր: Կիրակի օրերը նույնպես աշխատում էր, որպեսզի հավելյալ գումար տար նրան: Երբ Մարիան որևէ զարդ էր ցանկանում (և ի՜նչ կրքոտությամբ էր նա ցանկանում), գիշերն էլ էր աշխատում: Հետո հազում էր և ծակոցներ ունենում կողերում, բայց Մարիան ստանում էր իր շողշողուն ադամանդը:
Թանկարժեք քարերի հետ ամենօրյա շփումը հետզհետե հանգեցրեց նրան, որ նա սիրեց ոսկերչի գործը, և կրքոտությամբ էր հետևում քարերն ագուցելու մեկուսի, նուրբ աշխատանքին: Սակայն երբ զարդը պատրաստ էր լինում (պետք է հանձնվեր, իր համար չէր), ավելի շատ էր ճնշվում իր ամուսնությունից: Փորձում էր թանկարժեք իրը` հայելու դիմաց կանգնած: Վարջում այն թողնում էր այդտեղ և իր սենյակը քաշվում: Քասսիմը վեր էր կենում, նրա հեծկլտոցները լսելով, և նրան անկողնում գտնում, իսկ նա ոչինչ լսել չէր ուզում:
Կսարքեմ, համենայն դեպս, երբ կարողանամ, քեզ համար էլ կսարքեմ, – վերջում տխուր-տրտում ասում էր նա:
Հեծկլտոցը սաստկանում էր այս խոսքերի հետ, և ոսկերիչը կրկին դանդաղ տեղավորվում էր իր աթոռին:
Այս տեսարաններն այնքան կրկնվեցին, որ Քասսիմն արդեն չէր բարձրանում նրան հանգստացնելու: Հանգստացնե՜լ նրան, ինչի՞ց: Սակայն դա չէր խանգարում, որ Քասսիմը երկարացներ իր անքուն գիշերները, որպեսզի ավելի շատ հավելյալ գումար տար նրան:
Նա վարանոտ, անվճռական, սուսիկ-փուսիկ մարդ էր: Կնոջ հայացքներն այժմ ավելի ծանր էին գամվում այդ մունջ հանգստության վրա:
Բա դու տղամա՞րդ ես, – քթի տակ ասում էր նա:
Քասսիմը, իր համակցումների վրա հակված, չէր դադարում մատները շարժել:
Երջանիկ չես ինձ հետ, Մարիա, – արտահայտվում էր քիչ անց:
Երջանի՜կ: Եվ դեռ համարձակություն ունես այդ բանն ասելու՞: Ո՞վ կարող է երջանիկ լինել քեզ հետ: Ամենավերջին կի՛նն անգամ չի կարողԱ՛յ ողորմելի սատանա, – եզրափակում էր ջղագրգիռ հռհռոցով և հեռանում:
Այդ գիշեր Քասսիմը մինչև երեքն էր աշխատում, իսկ կինը հետո նոր ցոլքեր էր ունենում, որոնք գնահատում էր մի պահ շուրթերն ամուր սեղմած:
Հա՜զարմանահրաշ ակնազարդե՞րբ ես սարքել:
Երեքշաբթի օրվանից, – նրան էր նայում ուրույն քնքշանքով, – դու քնած էիր լինում գիշերը
Օ՜, կարող էիր պառկելԽոշո՜ր են ադամանդները:
Նրա կիրքը Քասսիմի տեղադրած խոշոր քարերն էին: Հետևում էր աշխատանքին խելահեղ անհագությամբ, որ նա անհապաղ ավարտի, և քարը հազիվ հարմարեցրած` զարդը վերցրած վազում էր հայելու մոտ: Այնուհետև լացի նոպան էր սկսվում:
Բոլոր ամուսիններն էլ, ով ուզում է լինի, ամենվերջի՛նն էլ, զոհաբերության կգնար կնոջը սիրաշահելու համար: Իսկ դու՛դու՛մի քրջոտ շոր էլ չունեմ հագնելու:
Երբ կինն անցնում է այր մարդուն հարգելու որոշ սահմանը, կարող է արդեն աներևակայելի բաներ ասել ամուսնուն:
Քասսիմի կինն անցավ այդ սահմանը առնվազը նույն կրքոտությամբ, որքան որ ուներ ադամանդների հանդեպ: Մի օր զարդերը պահելիս Քասսիմը նկատեց, որ մի կրծքազարդ է պակասում. հինգ հազար պեսո արժողությամբ երկու խոշոր ադամանդ: Նորից փնտրեց դարակներում:
Կրծքազարդը չե՞ս տեսել, Մարիա: Այստեղ էի թողել:
Հա, տեսել եմ:
Որտե՞ղ է, – զարմացած ետ շրջվեց Քասսիմը:
Ահա՛:
Կինը հրավառ հայացքով և հեգնական ժպիտով կանգնած էր` կրծքազարդը լանջին:
Շատ է սազում, – ասաց Քասսիմը քիչ անց: – Արի տեղը դնենք:
Մարիան քրքջաց:
Օ՜, ոչ, իմն է:
Կատա՞կ ես անում
Հա՛, կատակ է, կատակ է, հա՛: Ինչպե՞ս կարող է մտքովդ անցնել, որ կարող է իմը լինելՎաղը կտամ: Այսօր սրանով թատրոն եմ գնում:
Քասսիմը կարկամեց:
Լավ չես անումկարող են տեսնել քեզ: Վստահությունը կկորցնեն իմ հանդեպ:
Օ՜, – փակեց խոսակցությունը` կատաղի զզվանքով դուռն իր ետևից ուժգին շրխկացնելով:
Թատրոնից վերադառնալով` զարդը պահարանիկի վրա դրեց: Քասսիմը վեր կացավ և այն արհեստանոցում փակի տակ դրեց: Երբ ետ եկավ, կինը նստած էր անկողնում:
Այսինքն` վախենում ես գողանամ: Ինչ է, ես գո՞ղ եմ:
Այդպես մի նայիրԴու անզգույշ գտնվեցիր, ուրիշ ոչինչ:
Ահա՜ թե ինչ: Իսկ քեզ վստահում են, հա՞: Քե՛զ, քե՛զ: Իսկ երբ կինդ է խնդրում մի փոքրիկ հաճույք պատճառել իրեն և ուզում էինձ գող ես անվանում, հա՞: Անամո՛թ:
Ի վերջո քնեց: Սակայն Քասսիմը չքնեց:
Իսկ հետո Քասսիմին մի խոշոր ադամանդ հանձնեցին տեղադրելու, ամենահիասքանչ ադամանդը, որ երբևէ ձեռքն էր ընկել:
Հապա տես, Մարիա, ինչ քար է: Նմանը չեմ տեսել:
Կինը ոչինչ չասաց, սակայն Քասսիմը զգաց, թե ինչ խորն էր շնչում նա` ադամանդի վրա հակված:
Սքանչելի մաքրություն…, – շարունակեց նա, – մի ինը-տասը հազար պեսո կարժենա:
Մատանի, – վերջապես շշնջաց Մարիան:
Չէ, տղամարդու էգնդասեղ է:
Ադամանդը համակցելու ողջ ընթացքում Քասսիմն իր աշխատող թիկունքի վրա զգաց, թե որքան է չարությունից այրվում կինը և հիասթափված կուլ տալիս թուքը: Օրը տասն անգամ ընդհատում էր ամուսնուն, որ ադամանդը վերցրած հայելու մոտ գնար: Ապա փորձում էր այն տարբեր զգեստների հետ:
Կլինի՞ հետո փորձես …, – մի օր համարձակվեց ասել Քասսիմը, – Շատ շտապ գործ է:
Զուր էր պատասխանի սպասում. կինը բաց էր անում պատշգամբի դուռը:
Մարի՛ա, կարող են տեսնել քեզ:
Վերցրու՛, քեզ լինի քո քարը:
Հատու շարժումով պոկված ադամանդը հատակին գլորվեց:
Քասսիմը գույնը գցած զննելով վերցրեց այն, ապա հայացքը հատակից կնոջ վրա բարձրացրեց:
Հա լա՜վ, ի՞նչ ես էդպես վրաս նայում: Բա՞ն է եղել քարիդ:
Չէ, – ասաց Քասսիմն ու իսկույն վերսկսեց աշխատանքը, թեև ձեռքերը դողում էին խղճահարվելու աստիճանի:
Ի վերջո ստիպված էր ելնել տեղից, որ ննջարան գնար` նյարդային նոպայի մեջ ընկած կնոջը տեսնելու: Մազերը ցաքուցրիվ էին, աչքերը դուրս էին գալիս ակնակապիճներից:
Ի՛նձ տուր ադամանդը, – բղավեց կինը, – Ի՛նձ տուր: Կփախչենք: Ի՛նձ համար: Ի՛նձ տուր:
Մարիա…, – կակազեց Քասսիմը` փորձելով մերժել:
Ա՜խ, – մռնչաց կինը խելքը թռցրած, – Դու գո՛ղ ես, ա՛յ ողորմելի: Իմ կյանքն ես գողացել, գո՛ղ, գո՛ղ: Կարծում էիր, թե քթերիցդ չե՞մ հանելուայ կոտոշավոր: Հա, բա՜: Ինձ նայիրմտքովդ երբեք չի անցել, հա՞: Ա՜խ, – և երկու ձեռքերը շնչահեղձ լինող կոկորդին տարավ: Իսկ երբ Քասսիմը հեռանում էր, ցատկեց անկողնուց և ընկավ` հասցնելով նրա մի կոշիկից կառչել:
Հա, ոչի՛նչ: Ադամա՛նդը, ի՛նձ տուր: Ես միայն դա՛ եմ ուզում: Ի՛մն է, ողորմելի Քասսիմ:
Քասսիմը գունատված օգնեց, որ նա վեր կենա:
Դու հիվանդ ես, Մարիա: Հետո կխոսենքպառկիր:
Իմ ադամա՛նդը:
Շատ լավ, տեսնենք, եթե հնարավոր էպառկիր:
Ի՛նձ տուր:
Կոկորդում կրկին գունդ առաջացավ:
Քասսիմը վերստին սկսեց աշխատել ադամանդի վրա: Քանի որ ձեռքերը մաթեմատիկական ինքնվստահություն ունեին, քիչ էր մնացել, որ ավարտեր:
Մարիան վեր կացավ ընթրիքի ժամին, Քասսիմն ինչպես միշտ հոգատար էր նրա նկատմամբ: Ընթրիքի վերջում կինն ուղիղ նրա դեմքին նայեց:
Դա սուտ է, Քասսիմ, – ասաց:
Օ՜, – առարկեց Քասիմը ժպիտով, – բան չկա:
Երդվում եմ, որ սուտ է, – պնդեց կինը:
Քասսիմը դարձյալ ժպտաց և անճարակ գորովանքով հպվեց նրա ձեռքին:
Խենթուկ: Ասում եմ` ոչինչ չեմ հիշում:
Եվ ելավ տեղից` իր գործը շարունակելու: Կինը, դեմքն ափերի մեջ առած, հայացքով հետևեց նրան:
Ու միայն դա էր ասածը …, – քրթմնջաց: Եվ խորին գարշանքով լցված այդ տաղտկալի, թորշոմած ու անտարբեր մարդու հանդեպ, որ իր ամուսինն էր, իր սենյակ գնաց:
Լավ չքնեց: Արթնացավ գիշերվա կեսին և լույս տեսավ արհեստանոցում. ամուսինն աշխատում էր դեռ: Մեկ ժամ անց վերջինս ճիչ լսեց:
Ի՛նձ տուր:
Հա, քեզ համար է, քիչ է մնացել, Մարիա, – շտապ-շտապ վրա տվեց նա` տեղից վեր կենալով: Սակայն կինը մղձավանջային այդ աղաղակից հետո նորից քուն էր մտել: Գիշերվա երկուսին Քասսիմն աշխատանքն ավարտված համարեց, ադամանդը շողշողում էր` ամուր ու պինդ ագուցված: Անաղմուկ քայլերով Քասսիմը ննջարան մտավ և լուսամփոփը միացրեց: Մարիան քնած էր մեջքի վրա, գիշերաշապիկի և սավանի պաղ ճերմակության մեջ:
Արհեստանոց գնաց և նորից ետ եկավ: Մի պահ նայեց գրեթե մերկացած կրծքին և դժգույն ժպիտով մի փոքր ավելի ետ քաշեց արձակված գիշերաշապիկը:
Կինը չզգաց:
Շատ լույս չկար: Քասսիմի դեմքը հանկարծ ծանր-ծանր քարացավ, և մի ակնթարթ զարդը մերկ կրծքի վրա պահելով, մեխի նման պինդ ու ուղղահայաց` գնդասեղը մինչև վերջ կնոջ սիրտը խրեց:
Կինը կտրուկ բաց արեց աչքերը, ապա կոպերը դանդաղ փակվեցին: Մատները կորացան, և ուրիշ ոչինչ:
Զարդը, խոցված նյարդային հանգույցների ջղակծկումից ցնցվելով, մի պահ անկանոն թրթռաց: Քասսիմը սպասեց մի փոքր, և երբ ադամանդը վերջապես լրիվ անշարժացավ, կարողացավ դուրս քաշել այն և իր ետևից անաղմուկ փակեց դուռը:

Պատմվածքը արտատպված է Օրասիո Կիրոգայի  «Պատմություններ սիրո խենթության ու մահվան մասին» հայերեն թարգմանությամբ նոր լույս տեսած ժողովածուից




Տվյալ պատմության մեջ մեղքը երկուսինն էր: Քասիմի մեղքը կայանում էր նրանում, որ նա միշտ հանդուրժել է կնոջ վիրավորանքները: Մարիան անշուշտ եւ ոչնչով չբավարարվող մեկն էր, որին չէր բավարարում այն ինչ նա ուներ: Կնոջ ագահությունը հանգեցրեց նրան, որ ամուսինը կործանում է եւ՛ իր, եւ՛ կնոջ կյանքը: