четверг, 26 февраля 2015 г.

Թմկաբերդի առումը «Վերլուծություն»

Դավաճանությունը համարվում է չարիքների մեծագույնը: Դավաճանում են `վախկոտությունից, եսամոլությունից կամ շահամոլությունից դրդված: Դավաճանությունն ինձ համար վախկոտ քայլ  է : Դավաճանում են կամքի ուժ չունեցող մարդիկ:

Թմկա  տիրուհին թույլ կերպար  էր: Նա դավաճանեց իր ամուսնուն` գիտակցելով, որ այդ կերպ կտուժի  ամուսնու բանակը եւ իհարկե ճողովուրդը: Նա արդեն հասել էր մեծ փառքի, բայց իր ամուսնու սերն ու տված փառքը բավական չէր նրան, նա ավելի մեծ փառք էր ուզում։  Սակայն ի պատասխան դավաճանության նա ոչինչ չստացավ: Ոչ փառք, ոչ սեր : Երբ արդեն զղջաց, արդեն ուշ էր և ոչինչ չէր կարող ետ բերել:

Վիլյամ Սարոյան- «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը››

1.Ինչպե՞ս  էր  ապրում Ղարաօղլյանների ընտանիքը
2.Քանի՞ տարեկան էր Արամը
3.Ըստ պատմվածքի կարո՞ղ էր նրանց ընտանիքի անդամներից որևէ մեկը գող լինել:
4.Ո՞վ  էր Մուրադը:
5.Ո՞վ  էր Ջոն Բայրոն:
6.Որտե՞ղ են թաքցնում գողացված ձին:
7.Ինչպե՞ս է ավարտվում պատմվածքը:
      
1.Նրանց  ընտանիքը շատ աղքատ էր: Ղարօղլանյանների գերդաստանի բոլոր ճյուղերը ապրում էին աշխարհում ամենազարմանալի և անհեթեթ չքավորության մեջ
 2.Արամը իննը տարեկան էր:
 3.Նրանց ընտանիքի անդամներից որևէ մեկը չէր կարոց գող լինել: Նրանք հռչակված էին իրենց ազնվությամբ:
 4.Մուրադը Արամի զարմիկն էր:
 5.Ջոն Բայրոն ասորի ագարակատեր էր:
 6.Արամն ու իր զարմիկ Մուրադը ձին թաքցնում էին ավերված այգում գոմում:

воскресенье, 1 февраля 2015 г.

Հայոց ցեղասպանություն

.Ներածություն
Հետևյալ աշխատանքի նպատակն է՝ գրել ցեղասպանությանը վերաբերող տեղեկություններ: Մինչև աշխատանքը պատրաստելը ունեի չլուսաբանված  հարցեր, որոնց պատասխանները ստացա՝ ավելի խորը ուսումնասիրելով հայոց ցեղասպամության թեման:
Արևմտահայության ֆիզիկական բնաջնջման իր հրեշավոր ծրագրերը թուրքական բռնակալությունը մշակել էր դեռևս անցյալ դարի վերջերին. Սակայն այդ քաղաքականությունն ավելի լայն չափերով իրագործվեց երիտթուրքերի կառավարման տարիներին:
   Դեռ 1914 թ. աշնանը և 1915թ.  սկզբներին թուրքական իշխանություններն սկսեցին հատվածաբար ոչնչացնել բանակ զորակոչված հայերին, ապա նաև ճանապարհների վրա աշխատացնելու նպատակով զորահավաքի են ենթարկված 15-20  և   45-60  տարեկան տղամարդկանց:
Օգtագործելով պատերազմական իրադրությունը, իթթիհատակերը  1915թ.  սկզբներին կայացած իրենց կուսակցության կենտկոմի գաղտնի նիստում որոշեցին րևմտահայության բնաջնջման և տեղահանության կոնկրետ եղանաները:
  Թալեաթի նախագահությանը գումարված գաղտնի նիստում, որին մասնակցում էին Էնվերը, Նազըմը, Բեհաեդդին, Շաքիրըև ուրիշներ, հանդես գալով որպես հիմնական զեկուցոզ, կոմիտեի քարտուղար Նազըզը կոչ էր անում չբավարարվել Ադանայի կոտորածի նման մասնակի ջարդերով, <<պետք է հայ ազգը արատախիլ ըլլա, մեր հողին վրա անհատ մը անգամ չնա, հայ անունը մոռացվի:  Հիմա պատերազմի մեջ ենք, ասկե հարմար առիթ չի գտնվիր, մեծ պետությանց  միջամտությունը և թերթերու բողոքի ձայնը նկատելի իսկ չի կրնար ըլլալ, ըլլալու պարագային խնդիրը կատարված իրողություն մը կդառնա և կփակվի. Այս անգամվան գործողությունը բնաջնջումի գործողություն մը պիտի ըլլա, հայերեն ահատ մը իսկ չմնալու պայմանովբնջնջումը անհրաժեշտ է>>:
Ղեկավարվելով վերոհիշյալ նիստի որոշմամբ, ապրիլի 15- ին տեղական իշխանություններին Թալեաթի, Էնվերի և Նազըմի ստերագրությամբ գաղտնի հրաման ուղարկվեց որտեղ ասված էր, թե օգտվելով պատերազմի ընձեռած հնարավորությունից, անհրաժեշտ է վերջնականապես բնաջնջել հայերին , նրանց քշելով դեպի Արաբիայի անապատները:
Դահիճներն առաջին հերթին հաշվեհարդար տեսան հայ ականավոր գործիչների ու մտավորականների, այդ թվում մեջլիսի հայ պատգամավորների հե: Միայն Կ. Պալսում ապրիլի 24-ին լույս 25-ի գիշերը ոստիկանությունը ձերբակալեց 235 անվանի հայ մտավորականների: Շուտով ձերբակլվածների թիվը հասավ շուրջ 800-ի, որոնք քշվեցին դեպի Անատելիայի խորքերը և գազանաբար սպանվեցին աքսերի ճանապարհին:
Կ. Պոլսի նահատակված հայ մտավորականների թվում էին ականավոր գրող, հրապարակախոս իրավաբան ու հասարակական գործիչ Գրիգոր Զոհրապը, մեծատաղանդ բանաստեղծներ Դանիել Վարուժանը, Սիամանթոն, գրողներ Զարդարյանը. Ռուբեն Սևակը  և շատ ուրիշներ: Հանճարեղ Կոմիտասը պատահաբար փրկվելով մահից և ականատես լինելով մեծագույն ադյ ողբերգությանը, կորցրեց բանականությունը:
Երիտթուրքերի կառավարությունը Թալեաթի ստորագրությամբ մի գաղտնի կարգադրություն հղեց վիլայեթների իշխանություններին, ուր ասվում էր, որ անհրաժեշտ է ոչնչացնել Արևմտյան Հայաստանի ու Կիլիկիահի ողջ հայ աղգաբնակչությանը: <<Կառավարությունը,- նշվում էր կարգադրության մեջ,- իր վրա է վերցնում ամբողջ պատասխանատվությունը և հրամայում  է չխնայել ագամ օրորոցի երեխաներին:
Տեղական իշխանությունները մեծագույն ճշտությամբ էին կատարում Թալեաթի բոլոր կարգադրությունները:  Այսպես, 1915թ.   ապրիլ-մայիսին տեղահան արվեցին Կիլիկիայի հայերը,  հունիս-հուլիսին՝ Կարինի, Տրապիզոնի, Ադաբազարի, Բրուսայի. Ջերել-Մուսայի, Ուրֆայի և Այնթափի հայերը: Ադրիանապելսից հայերն աքսորվեցին հոկտեմբերին  Կեսարիայից՝ նոյեմբերին:  Երկրի <<մաքրագործումը>>   հայ աղգաբնակչությունից տևեց 1915թ. արիլից մինչև նոյեմբերը:
Հայերի աքսորը դեպի Դեյր-Էզ-Զոր քաղաքի ջրջակա տոթակեզ անապատը և զանգվածային ջարդը միևնույն եզանակով և միաժամանակ իրականացվեց Թուրքիայի ավելի քանի 50 վայրերում:
1915թ.  ապրիլ-մայիս ամիսներին սկսվեց հայերի աքսորը Կիլիկիայից դեպի Միջագետքի շրջանները ՝ Բաղդադի երկաթուղուց հարավ:
Աքսորից առաջ տղամարդկանց բաժանում էին ընտանիքներից ու ոչնչացնում:Գեղեցիկ կանանց ու աղջիկներին բռնի կերպով առանձնացնում էին ՝ մեծահարուստ թուրքերի հերեմներն ուղարկելու համար: Ի վերջո աքսորավայր հասավ տարագրված հայերի չնչին տոկոսը միայն:
Թուրքական զերամասերը 1915թ. հունիսին անսպասելիորեն շրջապատեցին Բիթլիսը և նրա հայաբնակ մասը վերածեցին սպանդանոցի, կեդնաի մնացած կանանց ու երեխաների դուրս բերեցին քաղաքից և քշեցին դեպի Սղերդ:  Ճանապարհին նրանց բոլորին կոտորեցին:  Հայերն գլխովի չաքսորեցին միան երկու քազաքներից Կ.Պոլսից ու Զմյուռնիայից:  Դա բացատրվում էր մի կողմից նրանով, որ այդ քաղաքներում էին գտնվում չեզոք տերությունների դիվանագիտական ներկայացուցիչները և թղթակիցներ,որոնք կտարածեին աշխարհով   մեկ թուրք ջարդարարների  ոճրագործություններ, իսկ մյուս կողմից թուրքական կառավարություը վախենում էր այդ քաղաքների տնտեսական կյանքի խափանումից, որտեղ հայերը վճռական դեր էին խաղում:Հայերի բնաջնջման քաղաքականությունը թուրքական  ռազմական իշխանությունները շարունակեցին նաև 1918թ. ապրիլ-հոկտեմբեր ամիսներին՝ Արևելյան Հայաստանի և Անդրկովկասի գրավված մյուս ջրջաններում:
   Այսպիսով, 1915-1918  թթ.  Ընթացքում երիտթուրքական կառավարության կողմից ձեռնարկված հայաջինջ գործողությունների հետևանքով մոտ երկու միլիոն հայեր աքսորվեցինն, որոնցից մեկ ու կես միլիոնից ավելին սպանվեց կամ զոհ գնաց սովին ու համաճարակին Միջագետքի անապատներում:  Բռնի թուրքացման ենթարկվեցին շուրջ երկու հարյուր հազար հայեր, գերազանցապես կանայք ու երեխաներ:
  Երիտթուրքերը գազանային եղանակով <<լուծեցին>>   Հայկական հարցը:
Մեծ եղեռնից հետո արյունարբու Թալեաթ փաշան պաշտոնապես հայտարարեց՝ <<Չկա այլևս Հայկական հարց, քանի որ չկան նաև հայեր>> Բնաջնջելով և տեղահան անելով արևմտահայությունը, երիտթուրքական կառավարող շրջաններ, իրենց կարծիքով, <<վերացրին այդ խոչընդոտը>>, որը խանգարում էր իրենց պանթուրքական  զավթոզական ծրագրերի իրականացմանը:
  Առաջին համաշխարհային պատերազմում եկրանդի տարբեր մասերում իրագործվաց ոճիրներից և ոչ մեկը չի կարող համեմատվել այս ողբերգության հետ: Ինչպես զոհերի քանակությամբ .այնպես էլ նրանց հանդեպ գործադրված միջոցներով, հայրի այս սպանդ-գենոցիդը պատմության մոջ հիշատակված բոլոր ջարդերից ամենասոսկալին էր: Երիտթուրքերին  հաջոզվեց Հայկական հարցն իրենց ցանկացած ձևով վճռել եվրոպական մեծ տերությունների ցուցավերած հանցագործ վարքագծի ու թողտվության պատճառով:
Արևմտահայերի գազանային ոչնչացման լուրը արագությամբ տարածվեց ամբողջ աշխարհով մեկ՝ ամենուրեք առաջ բերելով բուռն զայրույթ և բողոք: Գերմանական կառավարությունը Թուրքիայի հեղինակությունը պածտպանելու համար ամեն կերպ աշխատում էր թաքցնել իր ժողովրդից երիտթուրքերի կողմից կազմակերպված հայ ազգաբնակչության ոչնչացման ու տեղահանման իրողությունը: Բայց, չնայած ձեռնարկված միջոցառումներին, հայ աղգաբնակչության ոչնչացման լուրը հասավ նաև Գերմանիա: Գերմանական մի խումբ առաջադեմ գերծիչներ դիմեցին կայզերական կառավարությանը առաջարկելով ներգործել  երիտթուրքական ղեկավարների վրա՝ հայկական կոտորածները դադարեցնելու համար:
Վիլհերմի կառավարության վարքագիծը դատապարտեցին հատկապես գերմանական սոցիալ-դեմոկրատների ձախ թևի ներկայացուցիչները:
Գերմանիայի պաշտոնական շրջաններն այլևս անկարող էին թաքցնել կամ հերքել հայերի դեմ թուրքական իշխանություների գործադրած բռնությունները:Ռուսաստանի ինչպես նաև եվրոպական ու ամերիկյան երկրների պարբեական մամուլում բազմաթիվ հոդվածներ կամ հաղորդումներ զետեղվեցին արևմտահայերի վիճակի մասին, որոնցում մերկացվում էին թուրքական իշխանությունների չարագործությունները: Տեղի էին ունենում նաև բողոքի  ջարդեր, ու հասարակական ու պետական գործիչները զայրույթով դատապարտում էին Թուրքիայի կառավարողներին ու նրանց գերմանական գործակիցներին: Բոլշևիկյան  կուսակցության ականավոր գործիչները անարգանքի սնունին գամեցին թուրք ջարդարարներին: Ս.Մ. Կիրովը ուշի ուշով հետևելով իթթիհատականների հայաջինջ քաղաքականությանը, գրել է <<Թուրքերը ձգտում են իրագործել իրենց վաղեմի երազանք՝ ամբողջովին բնաջնջել թուրքիայի հայ բնակչությանը>>: 


                 Ինքնապաշտպանական մարտերը
Երիտթուրքերի կողմից կազմակերպված համատարած սպանդի պայմաններում արևմտահայերը, այնուամենայնիվ, երկրի մի շարք շրջաններում անհավասար կռիվ մղեցին թշնամու գերազանց ուժերի դեմ: Նրաց ինքնապաշտպանության մարտերը մղվում էին առանց ծրագրի, տարերայնորեն, մեկը մյուսից անջատ: Հերոսական պայքարի շնորհիվ Վանում, Շատախում, Մուշում, Սասունում,Մուսա լեռան վրա,Շապին –Կարահիսարում, ՈՒրֆայում տասնյակ հազարավոր կյանքեր փրկվեցին թուրքական յաթաղանից:
   Հայերի ինքնապաշտպանության ամենանշանակալի դրվագը Վանի հերասամարտն էր: Տակավին 1915թ. փետրվարին Վանի նահանգապետ՝ Զեգեթ փաշան հայտարարել էր. <<Հայերի ու ասորիների հետ մենք հաշիվ տեսանք Ադրբեջանում, Վանի հայերի հետ պետք է նույն ձևով վարվել:
  Ապրիլի կեսերին Շատախում, Հայոց ձորի շրջանի գյուղերում և Վանի վիլայեթի այլ հայաբնակ վայրերում Թուրքական զորքերն սկսեցին զանգվածային կոտորածներ: Միայն Վանա լճի հյուսիսային շրջանում նրանք երեք տարվա ընթացքում սրի քաշեցին  հազար մարդ: Հարյուրավոր գյուղացիներ համառ կռրժիվեր մղելով ,  նահանջեցին Վան և քաղաքի բնակիչների հետ միասին սկսեցին եռանդուն կերպով նախապատրաստվել ինքնապաշտպանության: Ապրիլի 20-ին թուրքական կանոնավոր կանոնավոր զորամասերը հարձակվեցին քաղաքի վրա,սակայն հայերի զինված ջոկատներտ ետ մղեցին նրանց գրոհը: Մի քանի օրից հետք թշնամին վերստին  անցավ հարձակման: Համառ մարտեր տեի ունեցան թուրքերի գերակշռող ուժերի և պաշտպանների միջև:
      Հայերի ռազմամթերքն անբավարար էր: Նրանք լիովին եկուսացված էին արտաքին աշխարհից և ոչ մի օգնություն չէին ստանում: Սակայն Վանի պաշտպաններն իրենց կազմակերպվածության ու հնարամտության շնորհիվ կարողացան սեփական միջոցներով զենք ու ռազմամթերք պատրաստել:

                        Հայ գաղթականությունը
Թուրքական յաթաղանից փրկված արևմտահայության բեկորները սփռվեցին աշխարհով մեկ: Օսմանյան կայսրության մեջ բնակվող 2,5 միլիոն հայ ազգաբնակչությունից կենդանի էր մնցել ընդամենը 850 հազար մարդ: Նրանից 200 հազարը կարողացել էր մի կերպ պահպանել իր գոյությունը Թուրքիայում, մոտ 200 հազարը՝ գերազանցապես կանայք ու երեխաներ, բռնի կերպով մահմեդականացվել էին, 250 հազարը՝ ապաստանել էր Ռուսաստանում ու Անդկովկասում, իսկ 200 հազարը՝ տառապում էր միջագետքի ու Սիրիայի ճամբարներում: 1916-1917 թթ.  Տարագիր հայերի մեծ մասը Միջագետքից ու Սիրիայից հանգրվանեց Լիբանանում, Եգիպտոսում, Ֆրանսիայում. Ինչպես նաև Հարավային ու Հյուսիսային Ամերիկայում և այլուր: Այդպես ստեղծվեց հայկական սփյուռը: Սովետական Ռուսաստանը թեև գտնվում էր չափազանց ծանր պայմաններում այնուամենայնիվ, բավական խոշոր գումար էր հատկացրել հայ գաղթականներին:  Միայն 1918թ. հունվարին սովետական կառավարությունը տվեց 6.194.788 ռուբլի, իսկ 1916-1919 թթ. 10 ամսվա ընթացքւմ 10 միլիոն ռուբլի, 350 հազար արշին գործվացք, 30 հազար կտոր պատրաստի հագուստ և մեծ քանակության կոշկեղեն: Միաժամանակ հայ որբերի համար սովետական ռուսաստանի հարավային շրջաններում բացվեցին մանկատներ ու դպրոցներ: Իսկ աշխատունակ գաղթականներն ապահովվեցին գյուղերում՝ հողով, քաղաքներում՝ աշխատանքով:  Արևմտահայ գաղթականների սովետական իշխանություններին հղած բազմաթիվ նամակներից մեկում ասված էր. << Մենք Տաճկահայաստանի վրա իշխող բռնակալների երկաթյա ճնշման տակ դարեր շարունակ արյուն արցունք թափվող ժողովրդի բեկորներս… … չգտանք աջակցող ձեռք, որը ի պատասխան մեր ողբերին, օգնեք մեզ մեր կարիքի ու վշտի մեջ, տանջանքների մատնված՝ մենք քարշ էինք տալիս մեր կյանքը՝թափառելով սար ու ձոր, քաղցած և մերկ, մինչև ոտք չդրինք այն հողը, որին հովանի է հեղափոխական կարմիր դրոշը-Սովետական ռեսպուբլիկայի տերիտորիան>>: 
    Աշխարհով մեկ սփռված արևմտահայ տարագիրներին օգնության հասան  նաև  հայկական գազթօջախներն ու մի շարք երկրների հասարակական կազմակերպությունները:
  1915 թ. նոյեմբերի 16-ին Անգլիայի համայնքների պալատի անդամ Ա. ՈՒիլյամսը կառավարությունից պահանջեց միջոցներ ձեռնարկել հայ գաղթականներին օգնություն ցույց տալու համար: Այդ պահանջը պահպանեց Իռլանդիայի ազգային կուսակցության առաջնորդ Օ՛Կոննորը: 1915 թ. Նոյեմբերի Լոնդոնում, քաղաքագլխի նախագահությամբ տեղի ունեցավ բազմամարդ միտինգ , որտեղ որոշում հայ գազթականների օգտին հանգանակություն անցկացնել: Միտինգում ելույթ ունեցան Անգլիայի պառլամենտի անդամ Բրայսը, պառլամենտի անդամ Օ՛Կոննորը:
    <<Հայկական միությունը>>, որն ստեղծվել էր Լոնդոնում տակավին 1913 թ.՝ Հայ ժողովրդի պատմությունը, գրականությունն ու արվեստն ուսումնասիրելու նպատակով, կազմակերպեց Անգլո-Հայկական կարմիր խաչի ընկերություն և արևմտահայ գաղթականներին օգնելու ֆոնդ:


      Կուսակցությունների  վերաբերմունքը                                           
                        դեպի պատերազմը
    Առաջին համաշխարհային պատերազմի հենց սկզբից Երկրորդ ինտերնացիոնալի կուսակցությունների առաջներդները բացահաըտորեն անցան իմպերիալիստական բուրժուազիայի լագերը:   Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության պարագլուխները 1914թ. օգոստոսի 4-ին Ռայխստագում քվեարկեցին հօգուտ ռազմական վարկերի:վԳերմանական  և ավստրո-հունգարական սոցիալ-դեմոկրատների վերնախավը փորձում էր ցույց տալ, որ Գերմանիան և Ավստրո-Հունգարիան <<արդար>> պատերազմ են մղում հանուն հայրենիքի ազատության ու կուլտուրայի պահպանման, հանուն Անգլիայի ու Ռուսաստանի տչրապետության  տակ գտնվող ժողովուրդների <<ազատագրմա>>:
   Ֆրանսիայի և Բելգիայի սոցիալ-դեմոկրատական կուակցությունների ղեկավարները, հավանություն տալով րիենց կառավարությունների մասնակցությանը պատերազմին, <<արժանացան>> մինիստրական աթոռների:
  Վրացական ֆեդերալիստների օրգան << Սախարխո փուրցելի>> թերթը, ազնվական մտավորականության <<Կլդե>> շաբաթաթերթը, հանդիսանալով պատերազմում Ռուսաստանի հաղթանակի ջերմ պաշտպանները, պահանջում էին վերջ տալ դասակարգային տարաձայնություններին և գործադրել բոլոր ջանքերը թշնամուն հաղթելու համար: 1915թ. հունիսի 20-ին վրացական բուրժուա-նացիոնալիստական  սոցիալիստ-ֆեդերալիստների կուսակցության օրգան << Սաքարթվելո>> թերթը գրում էր. <<Պետությունը վտանգի մեջ է, մոռացեք ներքին տաևաձայնություններիմ անձնական անախորժությունների, կուսակցական պայքարի մասին և ոգևորվեցեք մի մտքով ու կամքով:
 1914 թ. հոկտեմբերի վերջին Պետական դումայի բոլշևիկյն ֆրակցիայի հանձնարարությամբ Բաքու եկավ բոլշևիկ Ն. Ն. Յակովլևը, որն Անդրկովկասի բոլշևիկների համար բերեց  Վ. Ի. ԼԵնինի << Հեղափոխական սոցիալ-դեմոկրատիայի խնդիրները եվրոպական պատերազմում>>  Թեզիսները: 1914 թ. նոյեմբերի սկզբին  Վ. Ի. Լեենինի հանձնարարությամբ գաղտնի Շվեցարիայից Ռուսաստան վերադարձավ Ա. Ա. Բեկզադյանը, իր  հետ բերելով բոլշևիկյան կուսակցության Կենտկոմի << Պատերազմը և Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատիան>> մանիֆեստը: Պետրոգրադի բոլշևիկներին մանիֆեստը հանձնելուց և նրանց աշխատանքներին ծանոթանալուց հետո Ա. Ա. Բեկզադյանը 1914թ. Նոյեմբեր կեսերին եկավ Բաքու և մանիֆեստը բերեց նաև Անդրկովկասի բոլշևիկներին:
   1915 թ. ամռանը վերականգնվեցին Վ. Ի. Լենինի և Կովկասի բոլշևիկյան կազմակերպությունների ճանաչված ղեկավար  Ս. Գ.  Շահումյանի նամակագրական կապերը:  1915թ. հոկտեմբեի 1-ին ծածկագիր նամակում, Ստ. Շահումյանը Վ. Ի. Լենինին հայտնում էր.  << Ընդհանրապես ասած թույլ եմ տալիս կարծելու, ուր ես և մեր բոլոր ազգականները բարջր ենք պահում մեր ընտանեկան դրոշակը, և որ Դուք կարող եք մեր ռեպուտացիայի համար հանգիստ լինել: ….. Ես ունեմ բոլոր հիմունքները կարծելու, որ մենք կունենանք փայլուն հաջողույուն:…>>


              Պատերազմը   եվ  Արևելյան Հայաստանի 
Տնտեսության Քայքայումը:  Աշխատավորների դրության                        
                              Վատթարացումը
 Առաջին համաշխաարհային պատերազմը ծանր անդրադարձավ  երկրի  տնտեսության վրա:  Արդյունաբերությունը, գյուղատնտեսությունն ու տրանսպորտը խոր ճգնաժամ ապրեցին: Մասսայական զորահավաքների հետևանքով երկրի աշխատունակ տղամարդկանց 40-50  % -ը՝ մոտ 15 միլիոն մարդ բանակ զորակոչվեց:  Պատերազմի հենց առաջին տարում ժողովրդական տնտեսությունից զորակոչվեց 7 միլիոն 400000 մարդ: Ռուսաստանի բազմաթիվ նահանգներում գյուղացիական տնտեսությունների ընդհանուր թվի մեկ երրորդը, իսկ որոշ նահանգներում նույնիսկ կեսը մնաց առանց աշխատող ձեռքերի: Մոբիլիզացվեցին նաև ժողովրդի նյութական միջոցներն ու բանող անասունները: Մինչև 1917 թ. երկրորդ կեսին ամբողջ երկրում հավաքագրվեցին 2 միլիեն 60000 հազար ձի և 18 միլիոն եզ ու բանող այլ խոշոր անասուններ:Անկում ապրեցին արդյունաբերության և  գյուղատնտեսության համարյա բոլոր ճյուղերը:   
Իմ կարծիքով հայաբնակ վայրերի հայաթափ անելու գործընթացը շարունակական չէր լինի, եթե ուժի մեջ մնար Սան-Ստեֆանոյի  պայմանագրի 16-րդ հոդվածը, քանի եր այդ հոդվածով  Արևմտյան Հայաստանի հայաբնակ վայրերի բարենորոգումների հսկողության հարցը դրվում է միայն Ռուսաստանի վրա, որն ավելի է ոգևորում և հույս տալիս հայերին:   
  Օգտվել եմ՝ << Հայ ժողովրդի պատմության>> 6-րդ հատորից