воскресенье, 14 декабря 2014 г.

Պոեմ



Պոեմ (հունարեն՝ póiema - ստեղծել), Չափածո մեծածավալ ստեղծագործություն, որի տարբեր մասերը միավորվում են սյուժեի կամ կերպարիընդհանրությամբ։ Պոեմը չափածո բոլոր գրական ժանրերիցամենամեծն է իր ծավալով և ընդգրկումներով։ Նրան հատուկ են թե՛ վիպերգական,թե՛ քնարական հատկանիշներ։
Պոեմի վիպերգական հատկանիշներից են սյուժետային տարրերի և կերպարների առկայությունը, պատմողական շարադրանքը,նկարագրությունները։
Սակայն պոեմին հատուկ են նաև հուզական ուժեղ երանգը, հեղինակային բազմազան շեղումները։
Հին աշխարհում պոեմները պատմել են ժողովրդի կյանքի բախտորոշ դեպքերի, լեգենդար հերոսների կյանքի ու սխրանքների մասին (օր.՝Հոմերոսի «Իլիականը» և «Ոդիսականը»)։ Միջնադարում պոեմներ գրվեցին բազմազան ձևերով Գրիգոր Նարեկացու «Ողբերգության մատյանը»,Դանթեի «Աստվածային կատակերգությունը», Շոթա Ռուսթավելու «Վագրենավորը»։
Նոր ժամանակներում պոեմներում պատկերվել են ժողովրդի կյանքի և ճակատագրի էական հարցեր։ Ժանրի զարգացման մեջ հատկապես մեծդեր են խաղացել Ջորջ Բայրոնը («Չայլդ Հարոլդ»), Ալեքսանդր Պուշկինը («Պղնձե հեծյալ»), Միխայիլ Լերմոնտովը («Մծիրի»), ՀովհաննեսԹումանյանը («Անուշ») և այլք։

Գրվել են նաև դրամատիկական պոեմներ, որոնց մեջ դեպքերը հիմնականում զարգանում են մենախոսությունների ուերկխոսություններիօգնությամբ (Գյոթեի «Ֆաուստը»)։ Երգիծական պոեմների մեջ ծաղրվում են կյանքի տարբեր կողմերը(Թումանյանի «Պոետն ու մուսան»)։ Քնարական պոեմի ցայտուն օրինակ է Ավետիք Իսահակյանի «Աբու-լալա Մահարին»։Автор: Lilit Vardanyan на 11:34 Комментариев нет: Отправить по электронной почтеНаписать об этом в блогеОпубликовать в TwitterОпубликовать в FacebookПоделиться в Pinterest

Комментариев нет:

Отправить комментарий