воскресенье, 14 декабря 2014 г.

Ավետիք Իսահակյան խոհեր

Կյանքն իր ծնած պահից գրավ է դրված մահի մոտ:

Զարմանալի հրաշք է հողը, հողի ուժը անսպառելի է․․․Բնության մեջ մարդ իրեն բազմապատկված կզգա․․․

Վրեժը քաղցր բան է: Թող բարոյախոսներն ինչ ուզում են՝ ասեն:

Մարդը ձգտում է նրան, ինչն անհնար է: Հետո սկսում է ողբալ, թե ինչո՞ւ է անհնարը՝ անհնար:

Ճշմարտությունը ոտքով է գնում, սուտը՝ թևերով:

Ժողովրդի սրտի մեջ շատ բան կա, որոնեցեք և կգտնեք:

Միտքը մեռցնում է զգացմունքը: Զգացմունքը մեռցնում է միտքը, բայց երբեմն երկուսն եղբայրացած իրար հետ տիեզերքն են գրկում:

Հայտնագործությունները երազանքների 9-րդ ալիքն են:

Հոգեբանություն չունեցող ուսուցիչը անզեն որսորդի նման է:

Պետք է միայն սիրել, խորանալ, տեսնել, զգալ և նյութը արվեստ վերածել:



Ամեն բան անցնում է իմ սրտի միջով՝ աշխարհը, բոլոր իրերը, հարցերը, դեպքերը, ես անտարբեր չեմ կարող կանգնել աշխարհի առաջ անարձագանք, անանդրադարձ:

Սիրո՛վ չապեցեք, այս լինի ձեր միակ բանը ամեն բան չափելիս:

Մի՛ լինիր կյանքում եծ ծանրություն, շխատիր լինել ծանր մեծություն:


Комментариев нет:

Отправить комментарий