среда, 14 января 2015 г.

Ընդհանուր գիտելիքներ հայոց լեզվի մասին

1) Ո՞ր նախադասություննն է արևելահայերենով:
1) Մենք մեր ընթերցողաց փափագն հագեցնելու համար արժան դատեցինք այս օրվա թերթերնուս մեջ օտար լրագիրներեն քաղվածք մը ընելով հրատարակել: ●2) Հեռվից մշուշի մեջ Մասիսն ինձ երևաց. Իբր ժպտում էր հայրաբար, կանչում էր տուն: 3) Ի՞նչ ընելու է ուրեմն, թո՞ղ տալու է, որ բարի մարդերն առանց հիշատակի անցնին երթան: 4) Թերևս հարցնողներ գտնվին, թե այս մարդն եթե այս չափ գործունյա է, հիմա ինչո՞ւ չգործեր:
2) Ո՞ ր նախադասությունն է գրաբարով:
1) Երբ կու ծաղկին միտքս ու հոգիս, լեզուս իմ հանց պըտուղ կու տայ: 2) Տասնչորս ավուր լուսնին կը նմաներ, որ յոթ սարի ետևեն կը էլներ: ●3) Շուշանն շողէր հովտին, շողշողէր դէմն արեգականն: 4) Նա կհիշեցնե այն չքաղված խաղողի հատիկը, որ կեցած տեղը, բիրտ հպումներ հեռու թոռմելով, ավելի ևս կքաղցրանա:
3) Ո՞ ր նախադասությունը գրաբարով չէ:
1) Ապա տայր հրաման Շապուհ արքա Պարսից բերել շղթայս և արկանել ի պարանոցն Արշակայն: ●2) Տեր արքա, ավելի կմեղանչես, երբ գահտ թափուր թողուս, որուն վրա միշտ հառած են Պարսկաստանի արյունռուշտ աչքերը: 3) Ետ այսօրիկ ապաստամբեաց ի թագավորին հայոց և ձեռին իշխանութեանն տանն հայոց թագավորին: 4) Եթող զարքայն Հայոց Սաղամուտ տէր Անձտեանց, և ընդ նմին իշխանն Մեծի Ծոփաց:
4) Ո՞ր նախադասությունն է արևմտահայերենով:
●1) Մեծ պատահարները զիս անտարբեր կը թողուն, բայց մանր դեպքերը ` չնչին ուրիշների աչքին, լուրջ խորհրդածություններու նյութ են ինձի: 2) Եթե հույս ունինք ապագայի վերա, նորա երևեցուցիչը դուք եք, ձեզանից կախվում է ազգի ապագան և ձեր վերա է միակ հույսը: 3) Եվ շա~տ ցավեցոյց զմէջք փափուկ օրիորդին` Արագ հասուցանելով ի բանակն իւր: 4) Էն լեզվներումը նրանք կարդում էին երևելի մարդկանց գործերքը, նրանց արածներն ու ասածները:
5) Ո՞ր հատվածը արևմտահայերենով չէ:
1) Ձեռք վերցուցինք աստղերուն, Սեր ուխտեցինք իրարուն, Դողդըղացին աստղերն ալ Մեր երդումեն ահարկու: 2) Ու գեթ ցոլքը մը տայի ոսկի իմ հուրես Մութ հոգիի ճըրագներուն ցրտահար: 3) Եվ ահա բարեբեր ամառն իր պտուղները զամբյուղ առ զամբյուղ Մեր պարտեզի ծառերեն դեպի հողը և դեպի զիս կընծայեր.... ●4) Եթէ դու յորս հեծցիս Յազատն ի վեր ի Մասիս, Զքեզ կալցին քաջք, տարցին Յազատն ի վեր ի Մասիս...
6) Ո ՞ր հատվածն է միջին հայերենով:
1) -Արա'քս, ինչո՞ւ ձըկանց հետ Պար չես բռնում մանկական, Դու դեռ ծովը չի հասած` Սըգավոր ես ինձ նըման: ●2) Մեծցայ, սիրու տէր եղայ, երեսիս գոյնըն կու գընայ. Մանկտի'ք, ձեր արև~ն ասեմ, որ սիրուն քարըն չի դիմնայ... 3) Բերանն երկթերթի, վարդն ի շրթանց կաթէր, Լեզուին շարժողին Քաղցրերգանայր տաւիղն... 4) Ո'հ իմ իմ սիրտը կտրատվում է` Տեսանելով այսպես սեր Դեպի թշվառ մի հայրենիք, Որ ոտնակոխ եղած էր:
7) Ո՞ր նախադասությունն է գրաբարով:
1) Դըռանս առջև կը նըստիմ միշտ տըխրալիր, Լուր կուզեմ վրադ ամեն կռունկե` որ կանցնի: 2) Զիմ եարն ամանաթ կուտամ. ի վարդին մէջն պահեցէք. Թէ երթամ ու շուտով դառնամ, զամանաթս ի տէ'ր հասուցեք... ●3) Ընդ եղեգան փող ծու'խ ելանէր, Եւ ի բոցույն վազէր խարտեաշ պատանեկիկ... 4) Դու տեր համորեն երկնի և երկրի, Իսկ ես չեմ իշխու, շնչիս ու հոգուս...
8)Ո՞ր նախադասությունն է գրաբարով։
1) Գազան, անասուն ու հաւ գեմ ունն իիւրեանց տուն ու բուն․ ո՛չ տուն ու ո՛չ տեղ ունիմ, կու խոցիմ զօրն ի յայն հարկուն։ 2) Վուրտիղ ժամ, վուրտիղ պատարագ, վուրտիղ սիրով տաղ է ըլում, թեվուր հոգուտ կամքն իս անում, մարմինտ բեդամաղ է ըլում։ 3) Գողտըր գեղգեղն վարդակարոտ բուլբուլին, բնության դաշնակք, ո~հ, չեն կրնար նվաճեր Ձեր հառաչներն, որով մռընչեն նոճիներ։ ●4) Ի համատարած ծովէն պղպըջէր գոյնն այն ծաղկին․ երփին երփնունակ ծաղկին, շողշողէր պտուղն ի ճղին;
9) Ո՞ր հայերենով է հետևյալ հատվածը։
Գեղեցիկ պատմուճանան զարդարեալ էր, ի կապուտոյ, ի ծիրանոյ, ի բեհեզոյ, ի յորդան է ոսկեշողեր գոյնն։
●1) գրաբարով 2)արևմտահեյերենով 3)միջին հայերենով 4)աշխարհաբար
10) Պնդումներից ո՞րն է սխալ։
●1) 19-րդ դարի սկզբին գրաբարը վերջնականապես դադարում է գործածվելուց, և աշխարհաբարը դառնում է միակ գործածական լեզուն։ 2) Արևմտահայ և արևելահայ գրական լեզուները ձևավորվել են բարբառային տարբեր հիմքերի վրա։ 3) Բարբառները ունեն հնչյունական, բառային և քերականական տարբերություններ։ 4) Հայերենը ցեղակից է հնդկերենին, պարսկերենին, հունարենին, սլավոնական լեզուներին։
11) Ո՞ր բարբառի հիմքի վրա է ձևավորվել գրական արևելահերենը։
1) Պոլսի ●2) Արարատյան 3) Կարնո 4) Գորիսի

Комментариев нет:

Отправить комментарий