1 .Ո՞ր շարքում նշված բոլոր լեզուներն են պատկանում հնդեվրոպական լեզվաընտանիքին:
· անգլերեն, վրացերեն, ուզբեկերեն, ռուսերեն
· ուկրաիներեն, թուրքերեն, պարսկերեն, ճապոներեն
· հունարեն, քրդերեն, գերմաներեն, տաջիկերեն
· չինարեն, ֆիններեն, հոլանդերեն, բուլղարերեն
2. Ո՞րտեէ հիմնադրվել և գործել Մխիթարյան միաբանությունը:
· Նոր Ջուղայում
· Ամստերդամում
· Ս. Ղազարյան կզղուն/Վենետիկ
· Աստրախանում
. 3.Ո՞վ է <<Բառգիրք հայկազյկան լեզուի>> բառարանի հեղինակ
· Մ. Ավգերյան
· Մ. Չամչյան
· Բ. Կեսարացի
· Մ. Սեբաստացի
4. Բառարանների ո՞ր տեսակն է պատկանում Հայկական սովետական հանրագիտարանը
· ուղղագրվելական
· ստուգաբանական
· հանրագիտական
· ճյուղային
. 5. Բառարանների ո՞ր տեսակին է պատկանում Հ. Աճառյանի <<Արմատական բառարանը>>:
. 5. Բառարանների ո՞ր տեսակին է պատկանում Հ. Աճառյանի <<Արմատական բառարանը>>:
· կենսագրական
· հանրագիտական
· ստուգաբանականի
· ուղղախոսական
. 6. Ո՞ր տողում նշված բոլոր ազգանուններն են պատկանում օտարազգի հայագետներին:
· Վավիլով, Պետրով, Լիխտենգոլց
· Մեյե, Մառ, Հյուբշման
· Պետերման, Գոդել, Բաուման
· Կարստ, Ֆեյդի, Շնեյդերման
Գլու հինգ
7. Ո՞ր բարբառի հիման վրա է ձևավորվել գրական արևմտահայերենը:
· Մարաղայի
· Պոլսի
· Կարնո
· Խոյի
8.Ո՞ր նախադասությունն է արևելահայերեն:
· Առավոտ ծեգին ամենից կանուխ նա էր վեր կոնում:
· Այս տարի կանուխ սկսա ճամփորդել, անմատչելի ամայություններ անցա
· Բայց մենք ալ ի՞նչ պիտի ասեինք:
· այո, ակներև էր՝ անհանգիստ կընեի զինքը:
. 9. Ո՞ր նախադասությունն է արևմտահայերեն:
. 9. Ո՞ր նախադասությունն է արևմտահայերեն:
· Ցերեկը պապս նստում էր դարպասի քարին կամ էլ պառկում բակի թախտին:
· Նրա համար ամենից մեծ հաճույքը արտերն ու այգին ջրելն էր:
· Պատուհանիս քով նստած՝ ուշադրությամբ կը նայիմ դիմացի պարտեզը:
· Ձիերը հագեցել էին կանաչից և մեզ նման մեկնվել էին գարնան արևի տակ:
. 10. Որ հայերենով է հետևյալ հատվածը:
Երթա՜լ, երթա՜լ, երթա՜լ անձայն, անհանդես
Երթա՜լ առվին պես՝ մարգերու տակ անտես.
Կապույտների մեջ հեզ, հողմավար ամպին պես…
· գրաբարով
· միջին հայերենով
· արևելահայերնով
· արևմտահայերենով
11.Ո՞ր հայերենով է հետևյալ հատվածը:
Դու քո ձեռօքդ ես հոր փորել
Եւ քօ կամօքդ ի ներս մտեր
Զայս ու՞մ կամիս դու մեղադրել,
Խնդիր կուգան զքեզ տանել:
· գրաբարով
· միջին հայերենով
· արևելահայերենով
· արևմտահայերենով
12.Ո՞ր դարորում է միջին հայերենը եղել կենդանի լեզոի
12.Ո՞ր դարորում է միջին հայերենը եղել կենդանի լեզոի
· 10-12-րդ դդ.
· 12-16- րդ դդ.
· 11-17- րդ դդ.
· 14-17- րդ դդ.
. 13. Արևմտահայերենում սահմանված ներկան կազմվում
· ած մասնիկով
· ում մասնիկով
· կը մասնիկով
· կու մասնիկով
14. Նշվածներից որո՞նք են սխալ:
· Եղիշեն ստեղծագործել է գրաբարով:
· Կորյունը ստեղծագործել է միջին հայերենով:
· Սայաթ-Նովան ստեղծագործել է Թիֆլիսի բարբառով :
· Վարդան Ագեկցին ստեղծագործել է աշխարհաբարով:
· Հ. Պարոնյանը ստեղծագործել է արևմտահայերենով:
15. Խոսողների քանակով աշխարհի 2000 լեզուների մեջ ո՞ր տեղն է գրավում հայերենը:
· 99-րդ
· 963-րդ
· 38-րդ
· 452- րդ
16. Հետևյալ բառարաններից ո՞րի բնույթին է համապատասխանում տրված (բառահոդերը բառահոդվածը բերվում է կրճատումներով):
ՀԱՑ, ի, գ. 1. Ալյուրից թխած ամենորյա ուտելիքը: 2. Հացահատիկ (ցորեն, գարի): 3.Հացահատիկի արտեր…………… 8. փխբ. Ապրուստ, ապրուստի միջոց:…………………
-Հաց գցել՝ դնել-սեղան պատրաստել:
· ստուգաբանական
· ուղղագրական
· հոմանիշների
· բացատրական
17. Հետևյալ բառարաններից ո՞րի բնույթին է համապատասխանում տրված բառահոդվածը (բառահոդվածը բերվում է կրճատումներով):
17. Հետևյալ բառարաններից ո՞րի բնույթին է համապատասխանում տրված բառահոդվածը (բառահոդվածը բերվում է կրճատումներով):
ԵՐԿԱՆ(սեռ. ի յետնաբար ի. ի-ա հլ.) <<ջաղացք, ջաղացքի քար>> ՍԳր., Կոչ.,որից՝ երկանաքար Ղուկ. Ժե 2……
=Բնիկ հայ բառ հնխ. grawna-ձևից, որի մեջ –awa- տալով ա՝ ձևացրել է հյ. *կրան> եկրան…..
Մառ, զնդ. asman <<քար>> բառի հետ, ճիշտ ինչպես պրս asma=հյ. երկին……………..<<
· ստուգաբանական
· թարգմանական
· հոմանիշների
· բացատրական
. 18. Հետևյալ բառարաններից ո՞րի բնույթին է համապատասխանում տրված բառահոդվածը (բառահոդվածը բերվում է կրճատումներով):
ՀԵՐԿԵԼ նբ. (գյուղտնտ.) Ակոսել, վարել, ցելել, (բրբ.) փեշխել, գութել…………..
· դարձվածաբանական
· բարբառային
· հոմանիշային
· բացատրական
Комментариев нет:
Отправить комментарий