среда, 14 января 2015 г.

Հայոց լեզվի ընդհանուր հիմունքները

1 .Ո՞ր շարքում նշված բոլոր լեզուներն են պատկանում հնդեվրոպական լեզվաընտանիքին:
·         անգլերեն, վրացերեն, ուզբեկերեն, ռուսերեն
·         ուկրաիներեն, թուրքերեն, պարսկերեն, ճապոներեն
·         հունարեն, քրդերեն, գերմաներեն, տաջիկերեն
·         չինարեն, ֆիններեն, հոլանդերեն, բուլղարերեն
       2.  Ո՞րտեէ հիմնադրվել և գործել Մխիթարյան միաբանությունը:
·         Նոր Ջուղայում
·         Ամստերդամում
·         Ս. Ղազարյան կզղուն/Վենետիկ
·         Աստրախանում
. 3.Ո՞վ է <<Բառգիրք  հայկազյկան լեզուի>> բառարանի հեղինակ
·         Մ. Ավգերյան
·         Մ. Չամչյան
·         Բ. Կեսարացի
·         Մ. Սեբաստացի
   4.    Բառարանների ո՞ր տեսակն է պատկանում Հայկական սովետական հանրագիտարանը
·         ուղղագրվելական
·         ստուգաբանական
·         հանրագիտական
·         ճյուղային
.   5.    Բառարանների ո՞ր տեսակին է պատկանում Հ. Աճառյանի <<Արմատական բառարանը>>:
·         կենսագրական
·         հանրագիտական
·         ստուգաբանականի
·         ուղղախոսական
.      6. Ո՞ր տողում նշված բոլոր ազգանուններն են պատկանում օտարազգի հայագետներին:
·         Վավիլով, Պետրով, Լիխտենգոլց
·         Մեյե, Մառ, Հյուբշման
·         Պետերման, Գոդել, Բաուման
·         Կարստ, Ֆեյդի, Շնեյդերման
Գլու հինգ
      7. Ո՞ր բարբառի հիման վրա է ձևավորվել գրական արևմտահայերենը:
·         Մարաղայի
·         Պոլսի
·         Կարնո
·         Խոյի
       8.Ո՞ր նախադասությունն է արևելահայերեն:
·         Առավոտ ծեգին ամենից կանուխ նա էր վեր կոնում:
·         Այս տարի կանուխ սկսա ճամփորդել, անմատչելի ամայություններ անցա
·         Բայց մենք ալ ի՞նչ պիտի ասեինք:
·         այո, ակներև էր՝ անհանգիստ կընեի զինքը:
.  9.     Ո՞ր նախադասությունն է արևմտահայերեն:
·         Ցերեկը պապս նստում էր դարպասի քարին կամ էլ պառկում բակի թախտին:
·         Նրա համար ամենից մեծ հաճույքը արտերն ու այգին ջրելն էր:
·         Պատուհանիս քով նստած՝ ուշադրությամբ կը նայիմ դիմացի պարտեզը:
·         Ձիերը հագեցել էին կանաչից և մեզ նման մեկնվել էին գարնան արևի տակ:
.        10.   Որ հայերենով է հետևյալ հատվածը:
Երթա՜լերթա՜լերթա՜լ անձայնանհանդես
Երթա՜լ առվին պես՝ մարգերու տակ անտես.
Կապույտների մեջ հեզհողմավար ամպին պես
·         գրաբարով
·         միջին հայերենով
·         արևելահայերնով
·         արևմտահայերենով
      11.Ո՞ր հայերենով է հետևյալ հատվածը:

Դու քո ձեռօքդ ես հոր փորել
Եւ քօ կամօքդ ի ներս մտեր
Զայս ու՞մ կամիս դու մեղադրել,
Խնդիր կուգան զքեզ տանել:

·         գրաբարով
·         միջին հայերենով
·         արևելահայերենով
·         արևմտահայերենով
     12.Ո՞ր դարորում է միջին հայերենը եղել կենդանի լեզոի

·         10-12-րդ դդ.
·         12-16- րդ դդ.
·         11-17- րդ դդ.
·         14-17- րդ դդ.
.       13. Արևմտահայերենում սահմանված ներկան կազմվում 
·         ած մասնիկով
·         ում մասնիկով
·         կը մասնիկով
·         կու մասնիկով
      14.   Նշվածներից որո՞նք են սխալ:
·         Եղիշեն ստեղծագործել է գրաբարով:
·         Կորյունը ստեղծագործել է միջին հայերենով:
·         Սայաթ-Նովան ստեղծագործել է Թիֆլիսի բարբառով :
·         Վարդան Ագեկցին ստեղծագործել է աշխարհաբարով:
·          Հ. Պարոնյանը ստեղծագործել է արևմտահայերենով:
           15.  Խոսողների քանակով աշխարհի 2000 լեզուների մեջ ո՞ր տեղն է գրավում հայերենը:
·         99-րդ
·         963-րդ
·         38-րդ
·         452- րդ
      16.      Հետևյալ բառարաններից ո՞րի բնույթին է համապատասխանում տրված (բառահոդերը բառահոդվածը բերվում է կրճատումներով):
ՀԱՑիգ. 1. Ալյուրից թխած ամենորյա ուտելիքը:  2. Հացահատիկ (ցորենգարի): 3.Հացահատիկի արտեր…………… 8. փխբԱպրուստապրուստի միջոց:…………………
-Հաց գցել՝ դնել-սեղան պատրաստել:
·         ստուգաբանական
·         ուղղագրական
·         հոմանիշների
·         բացատրական
     17.   Հետևյալ բառարաններից ո՞րի բնույթին է համապատասխանում տրված բառահոդվածը (բառահոդվածը բերվում է կրճատումներով):
ԵՐԿԱՆ(սեռ. ի յետնաբար ի. ի-ա հլ.) <<ջաղացք, ջաղացքի քար>> ՍԳր., Կոչ.,որից՝ երկանաքար Ղուկ. Ժե 2……
=Բնիկ հայ բառ հնխ. grawna-ձևից, որի մեջ –awa- տալով ա՝ ձևացրել է հյ. *կրան> եկրան…..
Մառ, զնդ. asman <<քար>> բառի հետ, ճիշտ ինչպես պրս asma=հյ. երկին……………..<<
·         ստուգաբանական
·         թարգմանական
·         հոմանիշների
·         բացատրական
.      18.    Հետևյալ բառարաններից ո՞րի բնույթին է համապատասխանում տրված բառահոդվածը (բառահոդվածը բերվում է կրճատումներով):
ՀԵՐԿԵԼ նբ. (գյուղտնտ.) Ակոսել, վարել, ցելել, (բրբ.) փեշխել, գութել…………..
·         դարձվածաբանական
·         բարբառային
·         հոմանիշային
·         բացատրական 

Ջորջ Օրուել- Անասնաֆերմա

«Մենըր» ֆերմայի տերը Ջոնզն էր:Նա իր ֆերմայում շատ կենդանիներ ուներ,որոնց հետ շատ վատ և դաժան էր վարվում:Կենդանիները որոշեցին վռնդել Ջոնզին ֆերմայից և դա նրանց հեշտությամբ հաջողվեց:Կյանքն առանց Ջոնզի նրանց համար հիասքանչ էր:Կընդանիների մեջ կային մի քանի խելացի խոզեր,ովքեր ֆերմայի կառավարումը իրենց ձեռքը վերցրին:Նրանք   «Մենըր» անվանումը փոխարինեցին «Անասնաֆերմա» -ով,որպես հիմն իրենց ընտրեցին «Անգլիայի գազանները» երգը և կազմեցին յոթ պատվիրաններ,որոնց համաձայն կենդանիները չպետք է անեն բաներ,որոնք բնորոշ են մարդուն:Նրանք ապրում և աշխատում էին հաշտ և հա,երաշխ,չնայած,որ բոլոր խոզերը մյուս կենդանինորի համեմատ ավելի քիչ էին աշխատում և ավելի շատ էին հանգստանում և ունեին մի շարք առտոնություններ,մյուս կենդանիները այդ փաստից չէին նեղվում,որովհետև վստահ էին,որ հիմա նրանք ավելի լավ էին ապրոըմ,քան Ջոնզի օրոք:Անցան տարիներ և մի օր ամբողջությամբ խոզերի իշխանության տակ անցած «Անասնաֆերման» դարձավ այնպիսին,ինչպիսին չպիտի լիներ ԵՐԲԵՔ.Խոզերը մյուս կենդանիների վրա իշխում էին,մտրակում և մորթում էին նրանց:Նրանք բարեկամությում էին անում մարդկանց հետ,հրավիրում նրանց ֆերմա,նրանցից ապրանքներ գնում:Խոզերն արգելել էին մյուս կենդանիներին ֆերմայում երգել «Անգլիայի գազանները» երգը:Նրանք քայլում էին երկու ոտքի վրա,հագնում մարդկանց հագուստ,քնում անկողիններում և անում այն ամենը,ինչ բնորոշ է մարդուն:Ֆերմայում գտնվող մյուս կենդանիները հանդես էին գալիս,որպես ստրուկներ և նրանց համար շատ դժվար էր տարբերել խոզերին,մարդկանցից

Ճիտին պարտքը-վերլուծություն

Աղքատ Հուսեփ աղան ամեն ինչ անում էր իր փոքրկ աղջիկներին պահելու համար:Նա ուներ մի պայուսակ,որի մեջ ամեն երեկո իր զավակների համար հաց էր բերում:Նա աշխատում էր ու իր հալալ քրտինքով պահում էր իր ընտանիքը:Սակայն մի օր նա ճարահատյալ որոշում է ինքնասան լինել և անում է դա,իր փոքրիկ աղջիկներին թողելով բախտի քմահաճույքին:

Նմանատիպ ավարտ չէի սպասում,չէի կարծում,որ Հուսեփ աղան այդքան անգութ կգտնվի իր աղջիկների հանդեպ:
Եթե ես ավարտ գրեի ապա,Հուսեփ աղան կշարունակեր ապրել և աշխատել իր և իր զավակների համար,անկախ ամեն ինչից:

«Ճաշից հետո» - վերլուծություն

Ճաշից հետո տղան մտնում է իր սենյակը և որոշում գիրք կարդալ,սակայն ծնողների մուտքը սենյակ,նրան ընդհատում է:Ծնողները նրան կարգադրում են շանը զբոսանքի տանել:Պատմվածքի անհայտ կենդանին ամենայն հավանականությամբ շուն էր,իսկ հերոսը տղա:Այդ պահին դա ամենատհաճ բանն էր տղայի համար:Նա փոձեց հակաճառել,խնդրեց իրեն հանգիստ թողնել,բայց ակնթարթ տևող հոր ազդեցիկ հայացքից հետո նա վեր կացավ և սկսեց հագնվել:Նրան ուրախացնող միակ հանգամանքն այն էր,որ նա կարող է հագնել իր նոր կոշիկները:Ճաշասենյակի կողքով անցնելիս նա հանդիպեց հորաքրոջը:Վերջինիս տված թաքուն նվերը(որը գումար էր) էլ ավելի ուրախացրեց նրան:Տղան շան հետ դուրս եկավ տնից:Նա անընդհատ մտածում եր շանն արձակելու և միայնակ տուն դառնալու մասին:Շունն ամենինչ անում էր,որ մտներ ջրափոսերի մեջ,իսկ տղան ամեն կերպ խուսափում էր դրանից,որպեսզի չփչացներ իր նոր կոշիկները:Կենդանու հետ անցկացրած յուրաքանչյուր րոպեն տհաճ էր տղայի համար:Նա անհարմար էր զգում,նա կարծում էր,որ շրջապատում բոլորն իրեն են նայում:Ի վերջո բոլոր դժվարություններն ու տհաճություններն հաղթահարելուց հետո եկավ ցանկալի պահը:Տունդարձի ճանապարհին ևս տղային պատել էր շանն արձակելու և միայնակ տուն գնալու միտքը,որպէսզի ամեն օր չկատարի այդքան տհաճ գործողությունը,բայց և այնպես նա չկարողացավ դա անել,որովհետև հասցրել էր կապվել կենդանու հետ և համոզված էր,որ կենդանու հետ տուն մտնելով կարժանանա ծնողների գովասանքին:

четверг, 18 декабря 2014 г.

Համբերանքի չիբուխը

«Համբերանքի չիբուխը»

Երկաթուղին ոլորվում էր Շիրակի ծաղկած դաշտերում: Վագոնի լուսամատից նայում էի այնքան սիրելի հողի կտորին, ուր խաղաց ու անցավ իմ բախտավար մանկությունը։

Ահա՛ և Օհան-ամու ջաղացը։ Այստեղ էր մի ժամանակ չխկչխկում Օհան-ամու ջաղացը։ Առուն չորացել է հիմա, ջաղացը ավերվել է վաղուց, միայն երեք ուռի և մի բարդի է մնացել այն փոքր ծաոուտից, որ տնկել էր Օհան-ամին ջաղացի շուրջը։

Ինչքա՜ն անգամ ենք նստել այս ծառերի տակ Օհան-ամու հետ և զրույց արել։

Այն օրվանից շատ բան է կուլ գնացել ժամանակի անհունության մեջ՝ անկրկնելի և անվերադարձ.— և Օհան-ամին էլ չկա, վաղուց մեռել է նա և թաղված է այս ծառերի տակ իր սրտի ուզածի համաձայն։

Լիլիթ



Աստված՝ երկինք ու երկիր և բոլոր կենդանիներն ու բույսերը իր արարչական մի սոսկ խոսքով ստեղծելուց հետո՝ առավ անասունների ոտքի տակ ընկած հողից մի կտոր և նրանից ստեղծեց մարդուն։

Ստեղծեց նրան, որ սա սքանչանա իր վեհ գործերի վրա և փառավորե աստվածային անունը։

Եվ բնակավայր տվեց նրան Եդեմի դրախտը։

Նորաստեղծ Ադամը հիացավ աստծու հրաշալիքների վրա։ Մեկ-մեկ նայեց անասուններին, թռչուններին և զանազան բույսերին, զարմացավ և փառաբանեց մեծ վարպետի անունը։

Եվ իրեն զգալով մենակ ու անընկեր՝ սկսեց ձանձրանալ, սաստիկ ձանձրանալ։

Աստված տեսնելով Ադամի մենակությունը՝ խոսեց ինքն իր հետ.

воскресенье, 14 декабря 2014 г.

Պոեմ



Պոեմ (հունարեն՝ póiema - ստեղծել), Չափածո մեծածավալ ստեղծագործություն, որի տարբեր մասերը միավորվում են սյուժեի կամ կերպարիընդհանրությամբ։ Պոեմը չափածո բոլոր գրական ժանրերիցամենամեծն է իր ծավալով և ընդգրկումներով։ Նրան հատուկ են թե՛ վիպերգական,թե՛ քնարական հատկանիշներ։
Պոեմի վիպերգական հատկանիշներից են սյուժետային տարրերի և կերպարների առկայությունը, պատմողական շարադրանքը,նկարագրությունները։
Սակայն պոեմին հատուկ են նաև հուզական ուժեղ երանգը, հեղինակային բազմազան շեղումները։
Հին աշխարհում պոեմները պատմել են ժողովրդի կյանքի բախտորոշ դեպքերի, լեգենդար հերոսների կյանքի ու սխրանքների մասին (օր.՝Հոմերոսի «Իլիականը» և «Ոդիսականը»)։ Միջնադարում պոեմներ գրվեցին բազմազան ձևերով Գրիգոր Նարեկացու «Ողբերգության մատյանը»,Դանթեի «Աստվածային կատակերգությունը», Շոթա Ռուսթավելու «Վագրենավորը»։
Նոր ժամանակներում պոեմներում պատկերվել են ժողովրդի կյանքի և ճակատագրի էական հարցեր։ Ժանրի զարգացման մեջ հատկապես մեծդեր են խաղացել Ջորջ Բայրոնը («Չայլդ Հարոլդ»), Ալեքսանդր Պուշկինը («Պղնձե հեծյալ»), Միխայիլ Լերմոնտովը («Մծիրի»), ՀովհաննեսԹումանյանը («Անուշ») և այլք։