Ցտեսություն
Ինչպես ասել է Կարլեյկը 
«Գիտելիքները մարդուն կշիռ են տալիս, իսկ արարքները` փայլ: Սակայն մարդկանց
 մեծամասնությունը կարողանում է միայն փայլել, բայց ոչ կշռադատել»:
Իհարկե, շատ ճիշտ և տեղին է ասված: Մարդկանց մեծամասնությունը փորձում է 
փայլել միայն արարքներով, սակայն պետք է նաև հասկանալ, որ գիտելիքն ունի 
չափազանց մեծ դեր և նշանակություն:
Ոչինչ ինձ չէր կարող այնքան բան տալ, ինչքան տվեց դպրոցը : Գիտելիք, 
դաստիարակություն, ճիշտ մտածելակերպ..երկար կարելի է թվել : Կարծում եմ` 
դպրոցական տարիները յուրաքանչյուրիս կյանքի ամենապայծառ և հետաքրքիր 
տարիներն են եղել: Բայց ընդամենը երկու ամիս, և ստիպված կլինեմ 
լքել ինձ համար շատ հարազատ դարձած դպրոցը: «Շրջանավարտ»  կոչվածի 
կարգավիճակում հայտնվելուն վաղուց եմ սպասել, բայց հասկանում եմ, որ այնքան
 էլ երանելի չէ: Չեմ ուզում պատկերացնել, որ պետք է սովորեմ մի վայրում, 
որտեղ չեն լինելու ընդհանուր պարապմունքներ, մեդիաուրբաթներ,
անմոռանալի ճամփորդություններ,  վարպետության դասեր և, որ ամենագլխավորն է,
 ապակիներին կփոխարինեն պատերը: 
Կրթահամալիրում սովորել եմ ընդամենը երկու տարի, սակայն այն ինձ շատ-շատ 
բան տվեց . ընկերներ, որոնց հետ,  հուսամ, հետագայում էլ  կշարունակեմ  
շփումս , ազատ ստեղծագործելու հնարավորություն և համարձակություն, փոխվեց 
մտածելակերպս , ազատվեցի մի շարք բարդույթներից ,
սկսեցի ավելի լավ հասկանալ կյանքի լավ ու վատ կողմերը : Չեմ կարող չնշել 
ուսուցիչներիս, որոնք, գիտելիք տալուց բացի, ամեն կերպ օգնել ու աջակցել 
են, օգնել ամենահարազատ մարդու նման:  Ապագա լեզվաբան եմ : Հուսամ`  չեմ
 փոշմանի: Դե ինչ, կկարոտեմ ամեն բան, ինչ կապված 
է կրթահամալիրի հետ: Ցտեսություն, իմ արտասովո′ր ու ամենալավ դպրոց:
 
 
 
 
          
      
 
  
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Комментариев нет:
Отправить комментарий