среда, 14 октября 2015 г.

Ինքնաստուգում 2


Ինքնաստուգում 2


1. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում է.
1) մանր-, միջօր-, ան-անալ, այժմ-ական
2) Սևանհ-կ, ծով-զր, հր-շ, գոմ-շ
3) նախօր-, մանր-աբան, հն-աբան, ան-
4) վայր-ջք, ամենա-ական, դող-րոցք, երբև-

 2. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում յա.
1) հեք-աթ, մատ-ան, պատ-ն, գործուն-
2) առօր-, շաբաթօր-կ, հարսն-կ, Արաքս-
3) միլ-րդ, Բեն-մին, Երմոն-, Լ-նա
4) Մար-ամ, այծ-մ, լ-րդ, լռել-յն

3. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում գ.
1)  ար-ասիք, ար-ահատանք, գր-ամոլ, վար-ել
2) բա-ոսուհի, դա-անակ, շա-անակ, դրասան-
3) զի-զա-, ճա-ճ-ել, հա-ա-, անհար-ի
 4) թա-ուհի, ար-ելք, սայթա-ել, ձիր-

4. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում կրկնակի բաղաձայն.
1) տա-որոշել, ու-եպայուսակ, ու-ագրություն, երե-րբիչ
2) տա-ական, ու-ակի, ֆի-ական, ըն-իմակաց
3) ըն-արմանալ, բարօ-ություն, հե-են, Վիե-ա
4) խճու-ի, հո-երգակ, վշտա-ուկ, տա-օրինակ

5. Ո՞ր բառում թավ գրված ե-ն է  չի արտասանվում.
1) զուգերգ
2) տասներեք
3) օրհներգ
4) կիսաեփ


6. Ո՞ր շարքի բոլոր դեպքերում են բաղադրիչներըմիասին գրվում.
1) կողք /կողքի/, համ /տեսել/, առ /այժմ/, վայր /ընթաց/
2) վառ /վռուն/, երկրե /երկիր/, քաջ /առողջություն/, թեթև /քաշային/
3) ընդ /հակառակն/, երկ /կենցաղ/, ի /վերուստ/, առ/հավետ/
4) ի /նշան/, վայր /ի/ վերո, սարդ /ոստայն/, արև /կող/ 

7. Ո՞ր շարքի բառերի ևբառակապակցությունների բոլոր բաղադրիչներնեն մեծատառով գրվում.
1) Օնորե Դը Բալզակ, Յուրի Երկայնաբազուկ, Եղիշե Զարենցի «Էմալե Պրոֆիլը Ձեր», «ՍասնաԾռեր»
2) Մովսես Մարգարե, Լեռնային Արցախ, ԳայլՎահան, Աշոտ Ողորմած
3) Նոր Զելանդիա, Բարձր Հայք, ԱրաբականԷմիրություններ, Տիգրան Մեծ Առաջին
4) Երվանդ Սակավակյաց, Թովմա Արծրունի, Արևմտյան Հայաստան, Հյուսիսային Սառուցյալ Օվկիանոս

8. Ո՞ր բառում է ույ երկհնչյունը սղվել.
1) կուրացուցիչ
2) բուսակեր
3) կապտավուն
4) բնավեր

9. Ո՞ր բառակապակցության մեջ փոխաբերականիմաստով գործածված բառ կա.
1) ոսկյա մատանի 
2) ամպամած երկինք
3) անաչառ քննադատ
4) լացող ուռենի

10. Նշվածներից ո՞ր գլուխը չկա Մ. Խորենացու«Հայոց պատմություն» գրքում.
1) «Հայոց մեծերի ծննդաբանություն»
2) «Միջին պատմություն մեր նախնիների»
3) «Մեր հայրենիքի պատմության շարունակությունը»
4) «Մեր հայրենիքի պատմության ավարտը»

11. «Սասնա ծռեր» վիպերգի ո՞ր հերոսուհումասին են հետևյալ խոսքերը /նրագեղեցկությունը տեսնելով` Խալիֆայիհարկահանները ուշակորույս են լինում/.
                   Արևուն կասեր. «Դու դուրս մ'էլներ, եսդուրս էլնեմ»:
1) Դեղձուն Ծամ 
2) Ծովինար
3) Խանդութ
4) Արմաղան

12. Ո՞վ է ասել.
«Ես եմ բոլորը, և բոլոր մարդկանց մեղքերն են իմմեջ»:
1) Գր. Նարեկացի
2) Ներսես Շնորհալի
3) Սայաթ-Նովա
4) Ֆրիկ

13. Ո՞ր խնդրին չի անդրադարձել Խ. Աբովյանը « Վերք Հայաստանի» վեպի առաջաբանում.
1) լեզվի հարցին
2) գրականության բովանդակությանը
3) հերոսի ընտրությանը
4) հայ եկեղեցու պահպանությանը

14. Ո՞ր հայերենով է շարադրվածբանաստեղծության հետևյալ հատվածը.
Երբ սէրն ի յաշխարհս եկաւ,
եկաւ իմ սիրտս բնակեցաւ,
Հապա յիմ սրտէս ի դուրս` յերկրէ յերկիրթափեցաւ...
1) գրաբար
2) արևմտահայերեն
3) միջին հայերեն
4) արևելահայերեն

15. Ո՞ր վիպերգից են հետևյալ տողերը.
Եթե դու յորս հեծցիս յԱզատն ի վեր ի Մասիս,
զՔեզ կալցին քաջք,
Տարցին յԱզատն ի վեր ի Մասիս...
1) «Տիգրան և Աժդահակ»
2) «Հայկ և Բել»
3) «Արա Գեղեցիկ և Շամիրամ»
4) «Արտաշես և Արտավազդ»

16. Ո՞ր պատմիչն է նկարագրել քրիստոնեությանմուտքը Հայաստան.
1) Բուզանդ
2) Եղիշե
3) Փարպեցի
4) Ագաթանգեղոս
17. Ըստ Քուչակի` ինչպիսի՞ն չպիտի լինի սերը.
1) ազատ
2) «դրամ-դրամ շէքերով»
3) «ճորով»
4) «խընծորով»

18. Տողերի ո՞ր դասավորությունն է ճիշտ.
1) Քանի~ ձեռքից եմ վառվել
2) Լույս տալով եմ ըսպառվել
3) Հուր եմ դառել` լույս տըվել
4) Վառվել ու հուր եմ դառել
                (Հովհ. Թումանյան)
1) 1, 2, 4, 3
2) 4, 3, 1, 2
3) 1, 4, 3, 2
4) 1, 4, 2, 3

19. Ո՞վ է միջնադարյան հայ քնարերգությանվերջին խոշոր ներկայացուցիչը.
1) Քուչակ
2) Ֆրիկ
3) Շնորհալի
4) Սայաթ-Նովա

20. Ո՞ր թվականին է լույս տեսել «ՎերքՀայաստանի» վեպը.
1) 1848թ.
2) 1858թ.
3) 1865թ.
4) 1850թ.

вторник, 30 июня 2015 г.

Մասնագիտական կողմնորոշում

Մասնագիտությամբ ապագա լեզվաբան եմ : Կներկայացնեմ հետաքրքիր փաստեր իմ նախընտրած մասնագիտության մասին:
Լեզվաբանությունը գիտություն է, որի ուսումնասիրության առարկան մարդկային լեզուն է։ Այդ ուսումնասիրությունը հիմնված է, մի կողմից, առանձին լեզուների փաստական երևույթների քննության վրա, մյուս կողմից՝ լեզվի տեսական, ընդհանուր հարցերի լուսաբանման վրա։ Այս երկու կողմերը լեզվաբանության մեջ հանդես են գալիս միասնաբար։
Լեզվաբանության նպատակն է լսուսաբանել մարդկային լեզվի ծագման գործընթացը, գտնել լեզվի զարգացման ներքին օրենքները, ցույց տալ նրա տեղն ու դերը հասարակական կյանքում և տալ այն սկզբունքները, որոնցով պետք է առաջնորդվել յուրաքանչյուր լեզվի ու լեզվական երեևույթի հետազոտության բնագավառում:
Լեզուն հասարակական երևույթ է, ուստի լեզվաբանությունը հասարակական գիտություն է։ Լեզվաբանությունը, ըստ այս տեսակետի դառնում է էմպիրիկ, փաստագրական գիտություն. նրա ուսումնասիրման առարկան այսպիսով դառնում է լեզուների ձևը, մինչդեռ այդ ձևերն առանց բովանդակության ոչինչ չեն ասում մեզ։ Միայն լեզվի ձևի ու բովանդակության միասնական ուսումնասիրությունը կարող է լինել իսկական գիտություն։ Սրան հետևում է, որ լեզվաբանությունը չի կարող առանց լեզվի փիլիսոփայության։ Լեզվի ուսումնասիրությունը պետք է կատարվի և՛ կոնկրետ նյութի քննությամբ ու հետազոտությամբ, և՛ դրա փիլիսոփայական մեկնաբանությամբ։
Եթե լեզվաբանությունը ուսումնասիրում է մարդկային լեզուն, ապա նշանակում է, թե նա միաժամանակ նաև պատմական գիտություն է։ Լեզուն քարացած երևույթ չէ. նա հարատև փոփոխվող ու զարգացող է։ Լեզվաբանությունն ուսումնասիրում է այդ պատմականորեն զարգացող երևույթն իր բոլոր մանրամասներով ու բազմազնությամբ, իր բոլոր վիճակներով ու դրսևորումներով, իր զարգացման ընթացքի մեջ, ինչը ցույց է տալիս լեզվաբանության պատմական բնույթը։

Լեզվաբան
Ստեփան Մալխասյան

Կենսագրություն

Ստեփան Սարգսի Մալխասյանցը ծնվել է 1857-ի նոյեմբերի 7-ին (հոկտեմբերի 25-ին)Ռուսական Կայսրության (ներկայումս՝ Վրաստանի Հանրապետություն) Ախալցխա քաղաքում։ Ավարտելով տեղի ծխական դպրոցը, ուսումը շարունակել է Ախալցխայի ռուսական գավառական դպրոցում։ 1874-ին ընդունվել է Վաղարշապատի Գևորգյան ճեմարանը։ 1878-ից սովորել է Սանկտ Պետերբուրգի Կայսերական Համալսարանի արևելագիտության ֆակուլտետում, աշակերտելով Քերովբե Պատկանյանին, Նիկողայոս Մառին, Նիկողայոս Ադոնցին, Օրբելուն, Կուսիկյանին։ 1889-ին ավարտում է համալսարանը, որպես հայոց լեզվի, սանսկրիտի և վրաց լեզվի մասնագետ՝ ստանալով գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1890 թ Ստ. Մալխասյանցը աշխատանքի է անցնում Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, որտեղ աշխատել է մինչև 1910 թ, 1903-1906 թթ լինելով տեսուչ։ Այդ տարիներին նա ամուսնանում է Սաթենիկ Բենկլյանի հետ։ Այստեղ նա գրում է Ներսիսյան դպրոցի 75-ամյա գործունեության պատմությունը, ինչպես նաև մի քանի դասագրքեր ու շատ հոդվածներ։ Եղել է Ժողովրդական (հետագայում՝ Ռամկավար ազատական) կուսակցության ղեկավար դեմքերից։ 1910-1914 թվականներին Ստ. Մալխասյանցը Թիֆլիսի Հովնանյան օրիորդաց դպրոցի տեսուչն էր, իսկ 1914-1915 ուս. տարում տեսուչի պաշտոնով աշխատանքի է հրավիրվում Գևորգյան ճեմարան, սակայն 1917-ին ճեմարանը փակվելու պատճառով նորից վերադառնում էԹիֆլիս ու տեսուչի պաշտոնով աշխատանքի է անցնում Գայանյան վարժարանում։ 1919-ին Մալխասյանցը վերջնականապես վերադառնում է Հայաստան. մեկ տարի պաշտոնավարում է Ալեքսանդրոպոլ ի (ներկայումս՝ Գյումրի) նորաբաց առաջին համալսարանում։ Ստ. Մալխասյանցի ելույթը Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում հիմք հանդիսացավ անկախ Հայաստանի (1918 - 1921) պետական դրոշիգույների ընտրության համար Հայաստանի անկախության վերականգնումից հետո նույն գույներով դրոշը նորից դարձավ Հայաստանի Հանրապետության պետական հորհրդանիշը։ 1920 թվականի փետրվարի 1-ին նրան շնորհվել է պատվավոր իրավունքը կարդալու առաջին հանդիսավոր դասախոսությունը նորաբաց Երևանի Պետական Համալսարանում։ 1940-ին Ստ. Մալխասյանցին honoris causa (երբ գիտական աստիճանըը շնորհվում է առանց դիսերտացիա պաշտպանելու, սակայն գիտության բնագավարում մեծ ներդրում կատարելու համար) շնորհվել է գիտությունների դոկտորի պատվավոր գիտական աստիճան, իսկ 1943-ին նա ընտրվել է նորաբաց Հայկական Գիտությունների ակադեմիայի հիմնադիր կազմի անդամ։ Ակադեմիկոս Ստ. Մալխասյանցը Սուրբ Էջմիածնի Մայր աթոռի հոգևոր խորհրդի անդամ էր, ինչպես նաև «Էջմիածին» ամսագրի հիմնադիր անդամ՝ 1944-ից։ Ստ. Մալխասյանցը մահացել է Երևանում 1947 թ հուլիսի 21-ին։

Գործունեությունը բանասիրության և թարգմանության ոլորտում
Հայագիտության բնագավառում Մալխասյանցը հիմնականում չորս կարևոր ուղղություններով է զբաղվել՝ բանասիրություն, լեզվաբանություն, թարգմանություն, բառարանագրություն։ Սրանց զուգահեռ նա նաև հայտնի լրագրող էր։ Ստ. Մալխասյանցի առաջին երկու հոդվածները տպագրվել են «Արարատ» ամսագրի 1878-ի 4-րդ և 5-րդ համարներում՝ Թոմաս Էդիսոնի պատրաստած առաջին ձայնագրիչ ապարատի ևՓարիզի Սենի ափին կազմակերպված հայկական ձեռագրերի ու հնատիպ գրքերի ցուցահանդեսի մասին։ Նրա համագործակցությունը «Արարատ» ամսագրի հետ շարունակվել է մինչև «Արարատի» փակումը 1919 թ։ 1944 թ. հունվարից, երբ լույս է տեսել «Էջմիածին» հանդեսի առաջին համարը, Մալխասյանցը եղել է նաև նրա մշտական թղթակիցը։ Նա բազմաթիվ հոդվածներով հանդես է եկել մի շարք այլ հանդեսներում ու լրագրերում, որոնցից են՝ «Մշակ», «Հանդէս ամսօրեայ», «Մարտակոչ», ԳԱ «Տեղեկագիր»։ Ինչպես գրում է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Բադիկյանը՝ «Պետք է հատուկ ընդգծել, որ Մալխասյանցի՝ մամուլում հրատարակված հոդվածները միայն տեղակատվական բնույթ չեն կրում. նրա հոդվածներն ավելի շատ տեսական և բանավիճային բնույթի են և շատ կարևոր արժեք են ներկայացնում»։


Ներդրումը լեզվաբանության ոլորտում

Մեծ է Ստ. Մալխասյանցի ներդրումը հին հայերենի, հայոց լեզվի պատմության, համեմատական քերականության, ինչպես նաև ժամանակակից հայերենի մի քանի կնճռոտ ու բանավիճային հարցերի ուսումնասիրության մեջ։ Նա իր ծանրակշիռ խոսքն է ասել հայոց լեզվի ցեղակցության, հայերենի տաղաչափության և բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ։ Նրա «Գրաբարի հոլովումը, խոնարհումը և նախդիրները» (Թիֆլիս, 1891 և 1910) և «Գրաբարի համաձայնությունը» (1892) գրաբարի հետագա ուսումնասիրողների համար ուղեցույց են դարձել։ Ընդունելով նախալեզվի գոյությունը՝ Ստ. Մալխասյանցը ընդունում էր գրաբարից առաջ հայ բարբառների գոյության վարկածը։ Հայտնի է, որ 10-ական թվականներին բանավեճ ծավալվեց աշխարհաբարի հոլովների վերաբերյալ. բանավիճելով Մ. Աբեղյանի հետ՝ նա երկու հոդված գրեց՝ ի պաշտպանություն հայցական հոլովի («Հայցական հոլովը աշխարհաբարի մեջ» և «Դարձյալ հայկական հոլովը») (Նոր դպրոց, 1908 և 1909)։ Նույն թվականներին հսկայական բանավեճ էր ծավալվել նաև հայերենի ուղղագրության վերաբերյալ, որի պարագլուխը նույնպես Մալխասյանցն էր, որը տարբեր պարբերականներում հանդես եկավ բազմաթիվ հոդվածներով՝ «Մեկ հնչյունին մեկ գիր» նշանաբանով։ Բանավեճը տևեց տասը տարուց ավելի, նա միշտ մնաց Մանուկ Աբեղյանին հակառակորդ։











среда, 20 мая 2015 г.

Sport and games


Sport is very important in our life. Sport is probably as old as the humanity itself.
  All over the world people of different ages are fond of sports and games.
 Sports helps people to become strong and develop physically, it  also makes them more organized and more disciplined.
  We all need exercise. Exercises makes you feel and look better. I like swimming, volleyball, basket ball. Now a person can choose sports and games for any season for any taste.
I like to play voleyball and I also like to watch volleyball games.It's very interesting for me.
Volleyball is a team sport in which two teams of six players are separated by a net. Each team tries to score points by grounding a ball on the other team's court under organized rules. It has been a part of the official program of theSummer Olympic Gamessince 1964.
The complete rules are extensive. But simply, play proceeds as follows: a player on one of the teams begins a 'rally' by serving the ball (tossing or releasing it and then hitting it with a hand or arm), from behind the back boundary line of the court, over the net, and into the receiving team's court. The receiving team must not let the ball be grounded within their court. The team may touch the ball up to 3 times but individual players may not touch the ball twice consecutively. Typically, the first two touches are used to set up for an attack, an attempt to direct the ball back over the net in such a way that the serving team is unable to prevevent it from being grounded in their court.
The rally continues, with each team allowed as many as three consecutive touches, until either (1): a team makes a kill, grounding the ball on the opponent's court and winning the rally; or (2): a team commits a fault and loses the rally. The team that wins the rally is awarded a point, and serves the ball to start the next rally. A few of the most common faults include:causing the ball to touch the ground or floor outside the opponents' court or without first passing over the net;catching and throwing the ball;double hit: two consecutive contacts with the ball made by the same player;four consecutive contacts with the ball made by the same team;net foul: touching the net during play;foot fault: the foot crosses over the boundary line when serving.

The ball is usually played with the hands or arms, but players can legally strike or push (short contact) the ball with any part of the body.

A number of consistent techniques have evolved in volleyball, including spiking and blocking(because these plays are made above the top of the net, the vertical jump is an athletic skill emphasized in the sport) as well as passing, setting, and specialized player positions and offensive and defensive structures.







My best, unforgetful day


I'm a very lucky girl. It’s my own opinion .But I try to memorize my best, unforgettable day. 

Maybe it was a day when my sister's son, my nephew  was born.He is miracle for me. He is a very beautiful, funny  baby. It’s  wonderful, when you are called as an aunt, and can keep him in your hands, and I feel his warmth. I love to  take care of him. For example, I take him for a walk, I feed him and play with him.
  I can’t imagine our life without this little creator.



четверг, 14 мая 2015 г.

Եղիշե Չարենց. Բանաստեղծություններ

ՊԱՏԱՀԱԿԱՆ ԱՆՑՈՐԴԻՆ. Վերլուծություն 
Մենք երկո՛ւսս էլ, մենք երկո՛ւսս էլ անվերադարձ աշխարհում
Ապրում ենք, կանք, գնում ենք — ո՞ւր, միևնո՛ւյնն է մեր հեռուն:
Կանգնիր, անցորդ։ Կանգնիր։ Նայենք։ Նայենք իրար — գուցե՜ մենք
Հանկարծ ժպտանք՝ չճանաչված մի բարեկամ ճանաչենք:
Կանգնի՛ր, կանգնի՛ր, ո՞ւր ես վազում, ո՞ւր ես գնում դու արագ,
Աչքերիս մեջ գուցե գտնես ոսկե՛ ժպիտ մի կրակ։
Դու ուրախ չե՞ս, որ ապրում ենք— ու հանդիպել ենք իրար,
Ո՞ւր ես անցնում անվերադարձ, որպես անդարձ ճանապարհ…
Ե՛ս էլ կանցնեմ — տրտում, մենակ,— ու կգնամ իմ անծայր
Երազ-ճամփան, որով դու էլ այս իրիկուն կո՜ւյր անցար:
Դու կույր անցար, չնայեցիր ու հեռացար մշուշում.
Բայց ես երկա՜ր քո անծանոթ, օտար դեմքը կհիշեմ։
Կհիշեմ, որ դեգերումիս ճանապարհին, որպես հուշ,
Մեկը անցավ, իրիկուն էր. իրակուն էր ու մշուշ…
Վերլուծություն.
՛՛ ՊԱՏԱՀԱԿԱՆ ԱՆՑՈՐԴԻՆ՛՛ բանաստեղծությունը կարդալուց զգացի, թե ինչ մենակություն է տիրել Չարենցի հոգում: Կարծես նա անընդմեջ եղել է փնտրտուքների մեջ, որպեսզի կարողանա գտնի իր անծանոթ անցորդին, ով կկարողանա ներթափանցել նրա հոգին և հասկանա նրա իսկական էությունը: Բայց հոգում տխրությունը այնքան մեծ էր, որ համակերպվել էր, որ այլևս չի գտնի այն <<անծանոթին>>ում այդքան փնտրում էր:
* * *
Գիշերը ամբողջ հիվանդ, խելագար,
Ես երազեցի արևի մասին։
Շուրջս ո՛չ մի ձայն ու շշուկ չկար —
Գունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին:
Ես երազեցի արևի ոսկին,
Տենչացի նրա հրաշքը խնդուն՝
Ուզեցի սիրել շշուկն իմաստուն
Արևանման, արնավառ խոսքի,—
Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար —
Խոսքեր չկային ու արև չկար…
Այս բանաստեղծությունում նույնպես Չարենցը նկարագրել է նրա տխրությունը, բազմաթիվ ցանկությունների չիրականացումը, միայնակ կյանքը…
Կարծում եմ ցանկացած մարդու մեջ նույնիսկ ամենաերջանիկների ու հաջողակների հոգում կա մի փոքրիկ անկյուն, ուր տխրություն է տիրում՝ պատճառենրը կարևոչ չեն, դրանք տարբեր են ու ցավոտ: Բայց բոլորին էլ համախմբում է այդ զգացմունքը, որը ինչ-որ մեկի մոտ ժամանակի ընթացքում անցնում է, իսկ մյուսի մոտ ընդհակառակը՝ շատանալով թունավորում ու կործանում կյանքը:
Չարենցը այն եզակի մարդկանցից էր, ով այդքանից հետո դեռ հույս ուներ, որ արևը կշողա և հոգու թախիծը կմարի: Սակայն ևս մեկ անգամ համոզվելով, որ միշտ չէ ամեն ինչ լավ ավարտվում, վերջին երկու տողերում նա գրել է <<Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար —Խոսքեր չկային ու արև չկար…  >>