четверг, 14 мая 2015 г.

Եղիշե Չարենց. Բանաստեղծություններ

ՊԱՏԱՀԱԿԱՆ ԱՆՑՈՐԴԻՆ. Վերլուծություն 
Մենք երկո՛ւսս էլ, մենք երկո՛ւսս էլ անվերադարձ աշխարհում
Ապրում ենք, կանք, գնում ենք — ո՞ւր, միևնո՛ւյնն է մեր հեռուն:
Կանգնիր, անցորդ։ Կանգնիր։ Նայենք։ Նայենք իրար — գուցե՜ մենք
Հանկարծ ժպտանք՝ չճանաչված մի բարեկամ ճանաչենք:
Կանգնի՛ր, կանգնի՛ր, ո՞ւր ես վազում, ո՞ւր ես գնում դու արագ,
Աչքերիս մեջ գուցե գտնես ոսկե՛ ժպիտ մի կրակ։
Դու ուրախ չե՞ս, որ ապրում ենք— ու հանդիպել ենք իրար,
Ո՞ւր ես անցնում անվերադարձ, որպես անդարձ ճանապարհ…
Ե՛ս էլ կանցնեմ — տրտում, մենակ,— ու կգնամ իմ անծայր
Երազ-ճամփան, որով դու էլ այս իրիկուն կո՜ւյր անցար:
Դու կույր անցար, չնայեցիր ու հեռացար մշուշում.
Բայց ես երկա՜ր քո անծանոթ, օտար դեմքը կհիշեմ։
Կհիշեմ, որ դեգերումիս ճանապարհին, որպես հուշ,
Մեկը անցավ, իրիկուն էր. իրակուն էր ու մշուշ…
Վերլուծություն.
՛՛ ՊԱՏԱՀԱԿԱՆ ԱՆՑՈՐԴԻՆ՛՛ բանաստեղծությունը կարդալուց զգացի, թե ինչ մենակություն է տիրել Չարենցի հոգում: Կարծես նա անընդմեջ եղել է փնտրտուքների մեջ, որպեսզի կարողանա գտնի իր անծանոթ անցորդին, ով կկարողանա ներթափանցել նրա հոգին և հասկանա նրա իսկական էությունը: Բայց հոգում տխրությունը այնքան մեծ էր, որ համակերպվել էր, որ այլևս չի գտնի այն <<անծանոթին>>ում այդքան փնտրում էր:
* * *
Գիշերը ամբողջ հիվանդ, խելագար,
Ես երազեցի արևի մասին։
Շուրջս ո՛չ մի ձայն ու շշուկ չկար —
Գունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին:
Ես երազեցի արևի ոսկին,
Տենչացի նրա հրաշքը խնդուն՝
Ուզեցի սիրել շշուկն իմաստուն
Արևանման, արնավառ խոսքի,—
Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար —
Խոսքեր չկային ու արև չկար…
Այս բանաստեղծությունում նույնպես Չարենցը նկարագրել է նրա տխրությունը, բազմաթիվ ցանկությունների չիրականացումը, միայնակ կյանքը…
Կարծում եմ ցանկացած մարդու մեջ նույնիսկ ամենաերջանիկների ու հաջողակների հոգում կա մի փոքրիկ անկյուն, ուր տխրություն է տիրում՝ պատճառենրը կարևոչ չեն, դրանք տարբեր են ու ցավոտ: Բայց բոլորին էլ համախմբում է այդ զգացմունքը, որը ինչ-որ մեկի մոտ ժամանակի ընթացքում անցնում է, իսկ մյուսի մոտ ընդհակառակը՝ շատանալով թունավորում ու կործանում կյանքը:
Չարենցը այն եզակի մարդկանցից էր, ով այդքանից հետո դեռ հույս ուներ, որ արևը կշողա և հոգու թախիծը կմարի: Սակայն ևս մեկ անգամ համոզվելով, որ միշտ չէ ամեն ինչ լավ ավարտվում, վերջին երկու տողերում նա գրել է <<Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար —Խոսքեր չկային ու արև չկար…  >>

Комментариев нет:

Отправить комментарий