Պոլիսից Փարիզ եկած Պիերը (Պետրոսը), ով լուսանկարիչ էր աշխատում էր Փարիզի լուսանկարչատներից մեկում:
Նա կարճ ժամանակում ընտելանում է
Փարիզի վարք ու բարքին: Լուսանկարչատան տիրուհին
մադամ Ժանը շատ գեղեցիկ կին էր: Նա Լեսքյուրի սիրուհին էր, ում փողերով էլ բացել էր
լուսանկարչատունը: Բայց դա չի խանգարում Պիերին սիրահարվել այդ գեղեցիկ կնոջը: Չնայած
մադամ Ժանի ու Պիերի զգացմունքները փոխադրձ էին, Մադամը չի լքում Լեսքյուրին: Պիերը նրան Նենեթ էր անվանում և անգամ
Նենեթի մութ անցյալը իմանլուց հետո շարունակում էր սիրել նրան: Սկզբում Պիերը հեռացավ,
բայց Նենեթը գտավ նրան և պատմեց որ վթարի արդյունքում Լեսքյուրը մահացել էր իսկ նրա ձեռքը կտրել էիրն: Պիերը
ընդունեց նրան: Նա ցանկանում էր Նենեթի հետ նոր կյանք սկսել, բայց Նենեթը հեռացավ Պիերից,
որպեսզի նրա համար բեռ չդառնա:
Ի վերջո Նենեթը մահանում է: Երբ Պիերը փորձում է նրա
համար «Հայր մերը» ասել, նա մոռանում է թե
ինչպես էր դա և սկսում է ասել ֆրանսերենով: Սա պատմություն էր այն մասին թե ինպես Պետրոսը նահանջեց իր արմատներից և դարձավ Պիեր: Իսկ նրա զգացմունքները դեպի Նենեթ նրան ավելի արագ տարան դեպի օտարում: Պիերը մոռացավ իր ազգի բարքերը, նա հեշտությամբ ընտելացավ Փարիզի բարքերին և կորցրեց իր ազգային դիմագիծը: Ի վերջո ոչ միայն Պետրոսը, այլև նրա ընկերները հեռացել էին իրենց արմատներց նրանք այլևս առաջվանը չէին:
Комментариев нет:
Отправить комментарий