пятница, 19 февраля 2016 г.

Սիրերգ

Գիշերն անոյշ է, գիշերն հեշտագի՜ն,
Հաշիշով օծուն ու բալասանով.
Լուսեղէն ճամբէն ես կ'անցնիմ գինով՝
Գիշերն անոյշ է, գիշերն հեշտագին...։
Համբոյրնէր կու գան հովէն ու ծովէն,
Համբոյր՝ լոյսէն որ չորս դիս կը ծաղկի,
Այս գիշեր Տօն է հոգւոյս՝ Կիրակի՜,
Համբոյրնէր կու գան հովէն ու ծովէն ։
Բայց լոյսն իմ հոգւոյս քիչ քիչ կը մաշի՜
Շրթունքս են ծարաւ միակ համբոյրին...։
Ցնծագին գիշեր է լոյս ու լուսին՝
Բայց լոյսն իմ հոգւոյս քիչ քիչ կը մաշի...։

Աքասիաներու շուքին տակ

Ծաղիկներէն յուշիկ թերթեր կը թափէ
Բուրումներով օծուն հովիկն իրիկուան,
Հոգիներուն կ'իջնէ երազ մը բուրեան,
Ի՜նչ հեշտին է մըթնշաղն այս սատափէ։
Աքասիաներ, գինով լոյսէ ու տապէ,
Օրօրուելով մաքուր շունչ մը կը հեւան.
Մինչ կը ձիւնէ ծաղիկն իրենց հոտեւան՝
Զոր խօլաբար հովը գրկել կը շտապէ։
Ու լոյսն անոնց, անխօս հուրի՛ դիւթական
Հըմայագեղ ու վարսքերով արծաթէ,
Շատրըւանին կ'իջնէ գուռին մէջ կաթէ։
Ջուրը ցայտքէն ծաղիկ ծաղիկ կը կաթէ.
Վըճիտ, ինչպէս լոյսէ արցունքը մանկան,
Նըւագն անոր կը հեծեծէ հեշտական։

Միսաք Մեծարենց- Կենսագրություն

Հայ բանաստեղծ Միսաք Մեծարենցը ծնվել է 1886թ.-ին առևտրականի ընտանիքում, սովորել է հայրենի գյուղի Մեսրոպյան վարժարանում, ապա՝ Սվազի Արամյան դպրոցում (1894-96) և Մարզվանի «Անատոլիա» գիշերօթիկ քոլեջում (1896-1901)։ 1902–ին ընտանիքի հետ տեղափոխվել է Կ.Պոլիս, որտեղ մինչև 1905–ը սովորել է Ղալաթիայի Կեդրոնական վարժարանում։ Ուսումն ընդհատել է սաստկացող հիվանդության պատճառով։
Գրել սկսել է 1901–ից։ 1903–ից տպագրվել է պարբերական մամուլում։ Աշխատակցել է արևմտահայ շատ հրատարակությունների՝ «Մասիս», «Հանրագիտակ», «Արևելյան մամուլ», «Լույս», «Սուրհանդակ», «Մանզումեի էֆքյար», «Բյուզանդիոն»: Աշակերտական տարիներին չափածո փորձերը հավաքել է «Բաբախումներ» ձեռագիր տետրում։ Կենդանության օրոք` 1907–ին, Կ.Պոլսում լույս է տեսել Մեծարենցի բանաստեղծությունների երկու ժողովածու՝ «Ծիածան», «Նոր տաղեր»։ Մեծարենցի գրական ժառանգությունը բաղկացած է ավելի քան 130 քնարական ոտանավորից, շուրջ մեկ տասնյակ արձակ բանաստեղծություններից ու պատմվածքից և մի քանի գրականքննադատական հոդվածներից, որոնցում շարադրել է իր ստեղծագործական սկզբունքները, պաշտպանվել թշնամական քննադատությունից։
Մ.Պեշիկթաշյանից և Պ.Դուրյանից հետո Մեծարենցը նոր աստիճանի բարձրացրեց արևմտահայ պոեզիան, արտացոլեց դարասկզբի թուրքահայ կյանքի բարդ և հակասական պայմաններում ապրող ու տառապող առաջավոր անհատի հարուստ ներաշխարհը։ Ընդդիմանալով սուլթանական ռեակցիային, ազգային և սոցիալական ճնշմանը՝ Մեծարենցը ստեղծեց մարդասիրական խոհերով, կյանքի ու բնության հերոսի կերպար, արտահայտեց դեմոկրատական խավերի երազանքը արտադրության ու ներդաշնակ աշխարհի մասին։
Մեծարենցը բնության լավագույն երգիչներից է հայ պոեզիայում։ Բնության աստվածացումը նրան հանգեցրել է յուրօրինակ պանթեիստական ըմբռնումներիԻնր արբեցությամբ...»)։ Մեծարենցի աշխարհայացքի ու ստեղծագործության բնորոշ կողմերից մեկը նրա մարդասիրությունն է, որն ունի որոշակիորեն արտահայտված դեմոկրատական բովանդակություն։ Հակադրվելով անկումային գրականության «անմարդկային անձնաբանությանը»` Մեծարենցը գտնում էր, որ բանաստեղծի կոչումը պետք է լինի սիրո, գթության և անձնազոհության քարոզը։ Նրա քնարական հերոսը երազում է «անանձնական ուրախություն», որը նա պետք է պարգևի բոլոր կենդանի էակներին և, առաջին հերթին` «պարզ մարդերուն՝ գեղջուկներուն ու բանվորին» («Տո՛ւր ինձի, Տե՛ր...», «Ըլլայի, ըլլայի» բանաստեղծաշարը)։ Մեծարենցը իր մի շարք երկերում կերտել է արևմտահայ գյուղի կյանքի և աշխատանքի հովերգական պատկերներՋրտուք», «Որթին տերևը», «Տկճորին երգը»)։
Մեծարենցի բանաստեղծական արվեստը շատ կողմերով կապված է դասական ռոմանտիզմի և սիմվոլիզմի հետ։ Նա արևմտահայ պոեզիայում առաջ քաշեց բանաստեղծական պատկերի կառուցման նոր եղանակներ, ընդգծեց բառի փոխաբերական իմաստը, կատարելության հասցրեց ոտանավերի ձևերը։ Սակայն, ընդհանուր առմամբ, Մեծարենցը հեռու է մնացել սիմվոլիզմի անհատապաշտական բովանդակությունից և ուրբանիստական թեմատիկայից։ Նրա ստեղծագործության վրա մեծ ազդեծություն են թողել հայ միջնադարյան պոեզիան և ժողովրդական բանահյուսությունը։ Մեծարենցի ստեղծագործությունն իր հերթին ներգործել է արևմտահայ և արևելահայ պոեզիայի վրա, հատկապես բնության պատկերների յուրացման, մարդու և բնության փոխհարաբերության գեղարվեստական մեկնաբանության հարցում։

Միսաք Մեծարենցը մահացել է 1908-ին թոքախտից:

Վայրկյան

Թույլ շրշյուն մը, հետո բույր մը մշկենի.
և համրագին գիրքը ձեռքես կ'իյնա վար.
երազներու պերճուհին է ու կ'անցնի,
ու կը փոթի ծովակն հոգվույս՝ մեղմավար:
Ու կը փոթի ծովակն հոգվույս՝ մեղմավար,
և ալիք մը թևը բացած կը վազե
գրկել ափունքն իղձիս ոսկի ավազե:
Ո՜վ քաղցրությունը նայվածքին իր ծաղիկ.
ո՜վ պերճությունը գընացքին իր հըպարտ.
ճամփուն վըրա՝ իր քայլերուն հետքը վարդ՝
ուր հեշտորեն կը հածի դեռ իմ մենիկ
Սիրտըս՝ բո՜ց մը՝ մըթնշաղին մեջ անհետ...

Միսաք Մեծարենց