пятница, 19 февраля 2016 г.

Դրվագներ Տերյանի կյանքից

Մի անգամ Թիֆլիսում
Վահան Տերյանի դուստրը՝ Նվարդ Տերյանը, ամեն տարի փռտրվարի 9-ին՝ հոր ծննդյան օրը, շատերիս հրավիրում է իր մոտ տերյանական երեկոյի:
Այդպիսի մի երեկոյի եկել էր Հայկուհի Գարագաշը. դա դերասանուհու մահվանից մի քանի ամիս առաջ էր:
Երբ խոսքը տվեցին Գարագաշին, նա նախ արտասանեց Տերյանի «Տխրությունը», հետո պատմեց հետևյալը.
«Թիֆլիսում սովորում էի Հովնանյա ն օրիորդաց դպրոցում: Այն տարիներն էին,երբ Տերյանը գրավել էր հայ երիտասարդության սիրտը: Նրա «Մթնշաղի անուրջները» գրքույկը նվիրական էր բոլորիս համար: Չէինք բաժանվում նրանից: Շատերս գիշերը բարձի տակ էինք դնում այդ կախարդական «Անուրջները»: Նրանում եղած գրեթե բոլոր ոտանավորները անգիր գիտեինք:
Եվ ահա մի օր իմացանք, որ Ներսիսյան դպրոցի դահլիճում Մամբրե Մտեճնյանը զեկուցում է կարդալու Տերյանի բանաստեղծությունների մասին: Այդ ժամանակ Մատենճյանը, որ Ներսիսյան դպրոցում էր դասավանդում, համարվում էր համար մեկ հայ գրականագետը, թիֆլիսահայության մեջ ամենազարգացած մարդը:
Լեփ-լեցուն դահլիճում նստել էի ընկերուհիներիս հետ: Սպասում էինք Մատենճյանին: Այդ ժամանակ երևաց մեկը, որ այս ու այն կողմ էր նայում` ազատ տեղ փնտրելով: Նրա՝ քիչ առաջ սեղմված, թեթևակի կռացած ուսերին վերարկու կար, դեմքը գունատ էր, նիհար, այտոսկրներեը դուրս ցցված: Շարքերի միջով շշուկ անցավ՝ Տերյանը: Մեզնից ոչ ոք Տերյանին չէր տեսել. սա առաջին հանդիպումն էր:
Մեր շարքում, ինձնից քիչ դեպի ձախ մի ազատ տեղ էր մնացել. նկատեց, հարցրեց՝ ազա՞տ է, և անցնելով մեր առաջից՝ նստեց:
Մատենճյանը եկավ և սկսեց զեկուցումը, որ տևեց մոտ երկու Ժամ: Սկզբից մինչև վերջ նա ոչնչացնում էր Տերյանին: Նրա ստեղծագործությունը համարում էր անարվեստ, ոչ հայկական, անբովանդակ, կեղծ և մեղադրում էր երիտասարդությանը՝այդ փուչ ոտաավորներով տարված լինելու համար: Մի խոսքով, դա մի անզուսպ պարսավանք էր Տերյանի ու նրա բանաստեղծությունների հասցեին:
Մենք աչքի տակով նայում էինք Տերյանին: Վերարկուն ուսին էր, մի արմունկով կռթնել էր դիմացի նստարանին, գլուխը ափին հենած, լուռ, հայացքը հառել գետնին: Այդպես մնաց ամբողջ զեկուցման ժամանակ: Երբ զեկուցումն ավարտվեց, այդպես լուռ էլ հեռացավ:
Բոլորս վշտացած էինք, ցավում էինք և այդ օվանից ավելի շատ սիրեցինք Տերյանին:
Տերյան և Թոթովենց
Նվարդ Տերյանի տանը հրավիրվող տերյանական երեկոներից մի ուրիշի ժամանակ, երբ խոսք տրվեց դերասանուհի Մայրանուշ Պարոնիկյանին, նա զգացմունքով լի ձայնով բացատրեց, թե որքան թանկագին անուն է նրա համար Վահան Տերյան-ը, և ինչպես է ինքը ամեն անգամ մինչև սրտի հատակը հուզվում  Տերյան կարդալիս: Ապա «Մթնշաղի անուրջներից» մի երկու բան արտասանեց:
Պարզվեց, որ դերասանուհին մի փոքր հուշ էլ ունի Տերյանի մասին, բայց ոչ իրենը, այլ Վահան Թոթովենցինը, որից ինքը լսել է:
Թեև կարճ է այդ հուշը, բայց Տերյանին բնութագրող մի դրվագ է դա:
« Պետրոգրադում ինձ հետաքրքրում էր մի մարդ, մի երիտասարդ՝ բանաստեղծ Վահան Տերյանը,- պատմում էր Թոթովենցը:- Նրա բանաստեղծությունների գիրքը կախարդել էր ինձ: Անպարփակ էր հացմունքս: Ժամ առաջ փափագում էի տեսնել այդ արտասովոր մարդուն, այդ կախարդին: Եվ կայարանում ինձ դիմավորած երիտասարդներին հայտնեցի փափագս:
Նրանք ինչ-որ բան խորհրդակցեցին: Հետո ինձ հայտնեցին, որ կառքը պատրաստ է, և ինձ կուղեկցեն մինչև հյուրանոց:
Կառքում ինձ ուղեկցողը շուրջ 30 տարեկան մի երիտասարդ էր՝ լռիկ-մնջիկ: Ես նրան էլ ասացի, որ շատ եմ ուզւոմ տեսնել Վահան Տերյանին, որ Պետրոգրադում կանգ առնելուս գլխավոր նպատակը նրան տեսնելն է:
Երիտասարդը ինձ սառը թվաց, անտարբեր՝ ցանկությանս նկատմամբ, ասաց, որ դեռ կհասցնեմ տեսնել իմ ուզած մարդուն:
Այդպես հասանք հյուրանոց: Սենյակումս նորից կրկնեցի Տերյանին տեսնելու ցանկությունս: Ուղեկիցս դարձյալ հուսադրեց և ցտեսություն ասելով հեռացավ:
Մյուս օրը հրավիրված էի տեղի հայերի կազմակերպած մի հանդիպման: Հասնելուն պես նորից առաջին խոսքս եղավ.
-         Ուզում եմ Վահան Տերյանին տեսնել, արդյոք այստե՞ղ է: Ինչպե՞ս կարելի է նրան հանդիպել:
-         - Բայց, սիրելի՛ պարոն, - դիմեց ինձ հավաքված ուսանողներից մեկը,- երեկ Դուք Վահան Տերյանի հետ կաքով հյուրանոց գնացիք, մենք որոշեցինք, որ նա ձեզ ուղեկցի, որպեսզի ծանոթանաք:
Ես ապշեցի: Ինչպե՞ս թե, մի՞թե նա էր:
Քիչ հետո, մի քանի հոգի էլ եկան: Նրանց մեջ ճանաչեցի երեկվա ուղեկցիս: Խոսակիցս ասաց՝ ահա Տերյանը:
Գլուխս կորցրածի պես մոտեցա, ամուր գրկեցի նրա վտիտ մարմինը: Համբուրեցի ճակատն ու հարցրի.
-         Զարմանալի էԻնչո՞ւ երեկ չասացիք, որ դուք եք Տերյանը:
-         Ճիշտն ասած, չէի ուզում Ձեզ շուտ հիասթափեցնել… »
Երևանում
1916թ. դեկտեմբերի 31-ին Տերյանն առաջին ու վերջին անգամ գալիս է Երևան: Նրա հիվանդությունը՝ թոքախտը, բավական խորացել էր. Այստեղից պետք է մեկներ Սուխում՝բուժվելու:
Մի փոքր ժամանակ մնալով Երևանում՝ Տերյանը շատերի հետ է զրուցել և հունվարին Երևանի ապագա խորհրդարանի դահլիճում մի ընդարձակ զեկուցում էլ է կարդացել հայ բանաստեղծության լեզվի մասին:
Այդ զեկուցման բնագիրը չի պահպա գտել նվել, նրա մասին փոքր հաղորդում է տպագրվել Թիֆլիսի «Մշակում>> (17թ. թիվ 26): Ներկա եղողներից մի քանիսը գրել են դրա մասին իրենց հրապարակած հուշերում: Բայց այն, ինչ լսել եմ այդ զեկուցմանը ներկա գտնված մի ուսուցչից, կարծեմ, նույն կերպ տեղ չի գտել որևէ հրապարակման մեջ:
Ահա այդ հուծը ևս.
«Տերյանը բարձր էր գնահատում հայոց չափածոն ու նրա լեզուն: Մասնավորապես խոսեց Հովհաննես Հովհաննիսյանի մի շարք բանաստեղծությունների լեզվի ու ոճի մասին՝ Հովհաննիսյանին համարելով արևելահայ առաջին ոճաբանբանաստեղծը: Հետո ասաց, որ հաճախ հայոց գրական երկերը մենք չենք ընթերցում, նրանց մակերեսով ենք անցնում միայն, և օրինակ բերեց  Հովհաննիսյանի «Նոր գարուն>> բանաստեղծությունը.
Քեզ ըսպասող չըմնաց,
Ո՞ւր ես գալի, այ գարուն,-
Գովքդ ասող չմնաց,
Զուր ես գալի, այ գարուն
Նա այս բանաստեղծությունը նախ արտասանեց արագախոսությամբ, առանց որևէ առոգանության: Եվ ասաց, որ, ահա շատերս այդպես շտապ ենք կարդում  այս հրաշալի բանաստեղծությունը և չենք ընկալում նրա խորքը, ողբերգությունը:
Հետո նույնը կարդաց դանդաղ, առոգանությամբ, մանավանդ ներշնչանքով: Հատկապես երկարացնում էր ուր ես գալի, աայ գարուն տողը՝ ուո՜ւր ես գալիի՜ աա՜յ գարուո՜ւն և ապա Զուո՜ւր ես գալիի՜, աա՜յ գարուո՜ւնԲոլորս սարսուռ զգացինք: Թեև անցած դարի վերջերին էր գրվել այս բանաստեղծությունը, բայց նոր էին անցել ամայացնող 15-16 թվականներըԻրոք՝ « Քեզ ըսպասող չըմնաց»,   « Գովքդ ասող չմնաց»…
Խոսելով ընդհանրապես հայոց բազմադարյան բանաստեղծության արժեքների մասին՝ Սերյանը հատկապես շեշտեց նրանց մեջ ապրող մարդասիրական ոգին, որ հայ ժողովրդի ոգին է, և որ ամեն ժողովուրդ թրևէ ավանդ է մուծում համաշխարհային մշակույթի ու հոգևոր կյանքի ասպարեզ: Հայ ժողովրդի բերածը այդ մեծ սիրո ոգի է:
Վերջում Տերյանը արտասանեց իր նոր գրած բանասըտեղծությունը, որ այժմ հայտնի է իբրև «Հրաժեշտի գազել»:
Ամեն  վայրկյան սիրով տրտում ասում եմ ես մնաս բարով
Ու դարձյալ արտասանում էր գեղեցիկ առոգանությամբ, մեծ ներշնչանքով, սկզբից մինչև վերջ՝
Բարի հիշեք ինձ ձեր սրտում, մնաք բարով, մնաք բարով:
Ասրախանում
Եվգենիյա  Շահինյանը՝ Վ. Սերյանի կնոջ՝ Անահիտ  ՏերյանՇահինյանի քույրը, 1982թվականին Մոսկվայում պատմեց հետևյալը.
-1918 թվականի ամռանը մեզ՝ Դերբենդի հայերիս համար ծանր ժամանակներ էին: Մի օր էլ տուն  ու տեղ ստիպված թողեցինք ու փաղչում էինք: Երեք կողմից հալածում էին, մի կողմում էլ ծովն էր: Մահից խուսափելով լցվեցինք ծովը: Օգնության հասան ձկնորսները, որոնք մեզ առան իրենց նավակներիօ մեջ: Հետո բոլորս տեղափոխվեցինք Աստրախան գնացող նավի վրա: Այսեղ արդեն ուրիշ շատ հայ փախստական կային: Ասրախանում այն ժամանակ հայություն կար, բայց մեծ մասը շատ էլ չէր ուզում փախստականներին ապաստան տալ: Մեր վիճակը ծանր էր:
Ահա այդ ժամանակ առաջին անգամ տեսա Վահան Տերյանին: Նա հատուկ գործերով Մոսկվայից էր եկել: Նավահանգստում հավաքում էր Աստրախանի հայերին, բացատրում, համոզում, որ անօթևան մնացած իրենց հայրենակիցներին ապաստան տան իրենց տներում, հոգ տանեն նրանց մասին, կերակրեն: Սերյանը մեծ եռանդով էր գործում: Այդպես նա կարողացավ բոլոր փաղստականներին տեղավորել հայերի ընտանիքներում: Ինձ ու հարազատներիս ևս տեղավորեց մի ընտանիքում, և մենք վերջապես հանգիստ առանք: Այդ ժամանակ ինքը՝ Տերյանն էլ աստրախանցի մի հայի տանն էր բնակվում:
Տերյանի օգնությամբ
1976 թվականի աշունն էր, քանդակագործ, նկարիչ Երվանդ Քոչարը կնոջ՝ տիկին Մանիկի հետ այցելության էր եկել Նվարդ Տերյանին: Զրույցից և հյուրասիրությունից հետո, երբ հյուրերը վեր կացան, ցտեսություն ասացին և արդեն դուրս էին գալիս, Քոչարը դարձավ Նվարդին, թե՝
-Գիտես, հայրդ ինձ մեծ լավություն է արել: Ես որ հիմա քանդակագործ եմ ու նկարիչ, շատ բանով հորդ եմ պարտական:
Նվարդ Տերյանը զարմացավ ու հարցական նայեց: Քոչարը հենց ոտքի վրա պատմեց, թե ինչպես է ինքը 1918թվականի ամռանը Հյուսիսային Կովկասում հանդիպել Տերյանին:
-Հայրդ հատուկ լիազորությամբ էր եկել՝ հայ գաղթականների գործով: Նաև շնորհալի հայ երիտասարդներ էր հավաքագրում՝ Մոսկվա ուսման ուղարկելու համար: Ես էլ նրա ընտրությանն  արժանացա: Շատ ուրախացա: Նախքան այդ սովորել էի Թիֆլիսի նկարչության ու քանդակագործության դպրոցում, նկարիչ Եղիշե Թադևոսյանի մոտ, բայց խառը ժամանակների պատճառով ուսումս շարունակել չկարողացա: Տերյանն ինձ մի պատրաստի պաշտոնական անցաթուղթ տվեց, որը ես պետք է ներկայացնեի Մոսկվայում ուսման տեղավորվելու համար: Նաև զգուշացրեց, որ այդ թուղթը անպայման շորի մեջ դնեմ ու կարեմ շապիկիս ներսից, քանի որ Դենիկինյան բանակը գրավել է Մոսկլվա տանող ճանապարհի մի մասը, և ես կարող եմ նրանց ձեռքն ընկնել: Ասաց, որ ինձ կխուզարկեն և եթե այդ թուղթը գտնեն, կգնդակագարեն:
Այդպես էլ արեցի. Թուղթը շորի մեջ՝ շապիկիս ներսից կարեցի ու ճամփա ընկա: Ճիշտ հորդ ասածի նման եղավ. դենիկինցիները ինձ բռնեցին ու խուզարկեցին: Թուղթը չգտան և ազատեցին, ուես բարեհաջող Մոսկվա հասա: Այդ թղթով ընդունվեցի Մոսվայի ազատ արվեստների պետական արվեստանոցը, որ բարձրագույն ուսումնարան էր, և սովորեցի հայտնի գեղանկարիչ ու մանկավարժ, այժմ ակադեմիկոս Պյոտր Կոնչալովսկու մոտ: Դա իմ կյանքում մեծ դեր կատարեց:

Վահան Տերյան - կենսագրություն

Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան), (փետրվարի 9 (հունվարի 28), 1885 - հունվարի 7, 1920), նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ։
Դժվարին կյանք ապրեց Վահան Տերյանը, կյանքից հեռացավ շատ անժամանակ, բայց հայ քնարերգությանը հաղորդեց մի այնպիսի թարմ շունչ, որ անհնարին է պատկերացնել իր և հետագա ժամանակների հայ պոեզիան առանց նրա լուսավոր ներկայության։ Տերյանն անփոխարինելի է նաև նրանով, որ առաջին իսկ գրքով ստեղծեց հետևորդների մի մեծ խումբ, որի ներկայացուցիչները ձևավորեցին Վահան Տերյանի գրական դպրոցը։ Գեղարվեստական ճանապարհ բաց անող այդպիսի մշակութային առաքելություն շատ քչերին է վիճակվում։ Ահա այդ քչերից մեկը Վահան Տերյանն է։

Ծնվել է Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ 1897 թվականին Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899 թվականին Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի և այլ՝ ապագայում հայտնի դարձած անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906 թվականին, այնուհետև ընդունվում Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։
1908 թվականին Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում՝ թե՛ ընթերցողների, և թե՛ քննադատների կողմից։ 1915 թվականին «Մշակ» թերթում հրատարակվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։
1912 թվականին հիմնադրում է «Պանթեոն» հրատարակչությունը և ծավալում գրահրատարակչական, թարգմանական լայն գործողություն։
1915-1916 թվականներին Տերյանը մասնակցում է Վալերի Բրյուսովի և Մաքսիմ Գորկու կազմած ու խմբագրած «Հայաստանի պոեզիան» և «Հայ գրականության ժողովածու» գրքերի ստեղծման աշխատանքներին։ Հայերենից ռուսերեն է թարգմանում Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»-ն, Րաֆֆու «Կայծեր»-ի առաջին հատորը, Շիրվանզադեի «Չար ոգի»-ն։
1916 թվականին երևում են Վահանի կրծքում բուն դրած թոքախտի նշանները։ Գալիս է Կովկաս բժշկվելու, բայց փետրվարյան հեղափոխությունը դրդում է նրան թողնել բժշկվելը և գնալ Պետերբուրգ։ Խորհրդային իշխանության հաստատման առաջին իսկ օրերից դառնում է Ստալինի մոտիկ աշխատակիցը։ [3]
1917 թվականի հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշևիկյան հեղափոխությանը և այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 թվականին Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքիա, սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր և վախճանվում է 1920 թվականի հունվարի 7-ին ընդամենը 35 տարեկան հասակում։