1) Ո՞ր նախադասություննն է արևելահայերենով:
1) Մենք մեր ընթերցողաց փափագն հագեցնելու համար արժան դատեցինք այս օրվա թերթերնուս մեջ օտար լրագիրներեն քաղվածք մը ընելով հրատարակել:
●2) Հեռվից մշուշի մեջ Մասիսն ինձ երևաց. Իբր ժպտում էր հայրաբար, կանչում էր տուն:
3) Ի՞նչ ընելու է ուրեմն, թո՞ղ տալու է, որ բարի մարդերն առանց հիշատակի անցնին երթան:
4) Թերևս հարցնողներ գտնվին, թե այս մարդն եթե այս չափ գործունյա է, հիմա ինչո՞ւ չգործեր:
2) Ո՞ ր նախադասությունն է գրաբարով:
1) Երբ կու ծաղկին միտքս ու հոգիս, լեզուս իմ հանց պըտուղ կու տայ:
2) Տասնչորս ավուր լուսնին կը նմաներ, որ յոթ սարի ետևեն կը էլներ:
●3) Շուշանն շողէր հովտին, շողշողէր դէմն արեգականն:
4) Նա կհիշեցնե այն չքաղված խաղողի հատիկը, որ կեցած տեղը, բիրտ հպումներ հեռու թոռմելով, ավելի ևս կքաղցրանա:
3) Ո՞ ր նախադասությունը գրաբարով չէ:
1) Ապա տայր հրաման Շապուհ արքա Պարսից բերել շղթայս և արկանել ի պարանոցն Արշակայն:
●2) Տեր արքա, ավելի կմեղանչես, երբ գահտ թափուր թողուս, որուն վրա միշտ հառած են Պարսկաստանի արյունռուշտ աչքերը:
3) Ետ այսօրիկ ապաստամբեաց ի թագավորին հայոց և ձեռին իշխանութեանն տանն հայոց թագավորին:
4) Եթող զարքայն Հայոց Սաղամուտ տէր Անձտեանց, և ընդ նմին իշխանն Մեծի Ծոփաց:
4) Ո՞ր նախադասությունն է արևմտահայերենով:
●1) Մեծ պատահարները զիս անտարբեր կը թողուն, բայց մանր դեպքերը ` չնչին ուրիշների աչքին, լուրջ խորհրդածություններու նյութ են ինձի:
2) Եթե հույս ունինք ապագայի վերա, նորա երևեցուցիչը դուք եք, ձեզանից կախվում է ազգի ապագան և ձեր վերա է միակ հույսը:
3) Եվ շա~տ ցավեցոյց զմէջք փափուկ օրիորդին` Արագ հասուցանելով ի բանակն իւր:
4) Էն լեզվներումը նրանք կարդում էին երևելի մարդկանց գործերքը, նրանց արածներն ու ասածները:
5) Ո՞ր հատվածը արևմտահայերենով չէ:
1) Ձեռք վերցուցինք աստղերուն,
Սեր ուխտեցինք իրարուն,
Դողդըղացին աստղերն ալ
Մեր երդումեն ահարկու:
2) Ու գեթ ցոլքը մը տայի ոսկի իմ հուրես
Մութ հոգիի ճըրագներուն ցրտահար:
3) Եվ ահա բարեբեր ամառն իր պտուղները զամբյուղ առ զամբյուղ
Մեր պարտեզի ծառերեն դեպի հողը և դեպի զիս կընծայեր....
●4) Եթէ դու յորս հեծցիս
Յազատն ի վեր ի Մասիս,
Զքեզ կալցին քաջք, տարցին
Յազատն ի վեր ի Մասիս...
6) Ո ՞ր հատվածն է միջին հայերենով:
1) -Արա'քս, ինչո՞ւ ձըկանց հետ
Պար չես բռնում մանկական,
Դու դեռ ծովը չի հասած`
Սըգավոր ես ինձ նըման:
●2) Մեծցայ, սիրու տէր եղայ,
երեսիս գոյնըն կու գընայ.
Մանկտի'ք, ձեր արև~ն ասեմ,
որ սիրուն քարըն չի դիմնայ...
3) Բերանն երկթերթի, վարդն ի շրթանց կաթէր,
Լեզուին շարժողին
Քաղցրերգանայր տաւիղն...
4) Ո'հ իմ իմ սիրտը կտրատվում է`
Տեսանելով այսպես սեր
Դեպի թշվառ մի հայրենիք,
Որ ոտնակոխ եղած էր:
7) Ո՞ր նախադասությունն է գրաբարով:
1) Դըռանս առջև կը նըստիմ միշտ տըխրալիր, Լուր կուզեմ վրադ ամեն կռունկե` որ կանցնի:
2) Զիմ եարն ամանաթ կուտամ. ի վարդին մէջն պահեցէք. Թէ երթամ ու շուտով դառնամ, զամանաթս ի տէ'ր հասուցեք...
●3) Ընդ եղեգան փող ծու'խ ելանէր, Եւ ի բոցույն վազէր խարտեաշ պատանեկիկ...
4) Դու տեր համորեն երկնի և երկրի, Իսկ ես չեմ իշխու, շնչիս ու հոգուս...
8)Ո՞ր նախադասությունն է գրաբարով։
1) Գազան, անասուն ու հաւ գեմ ունն իիւրեանց տուն ու բուն․ ո՛չ տուն ու ո՛չ տեղ ունիմ, կու խոցիմ զօրն ի յայն հարկուն։
2) Վուրտիղ ժամ, վուրտիղ պատարագ, վուրտիղ սիրով տաղ է ըլում, թեվուր հոգուտ կամքն իս անում, մարմինտ բեդամաղ է ըլում։
3) Գողտըր գեղգեղն վարդակարոտ բուլբուլին, բնության դաշնակք, ո~հ, չեն կրնար նվաճեր Ձեր հառաչներն, որով մռընչեն նոճիներ։
●4) Ի համատարած ծովէն պղպըջէր գոյնն այն ծաղկին․ երփին երփնունակ ծաղկին, շողշողէր պտուղն ի ճղին;
9) Ո՞ր հայերենով է հետևյալ հատվածը։
Գեղեցիկ պատմուճանան զարդարեալ էր,
ի կապուտոյ, ի ծիրանոյ, ի բեհեզոյ,
ի յորդան է ոսկեշողեր գոյնն։
●1) գրաբարով
2)արևմտահեյերենով
3)միջին հայերենով
4)աշխարհաբար
10) Պնդումներից ո՞րն է սխալ։
●1) 19-րդ դարի սկզբին գրաբարը վերջնականապես դադարում է գործածվելուց, և աշխարհաբարը դառնում է միակ գործածական լեզուն։
2) Արևմտահայ և արևելահայ գրական լեզուները ձևավորվել են բարբառային տարբեր հիմքերի վրա։
3) Բարբառները ունեն հնչյունական, բառային և քերականական տարբերություններ։
4) Հայերենը ցեղակից է հնդկերենին, պարսկերենին, հունարենին, սլավոնական լեզուներին։
11) Ո՞ր բարբառի հիմքի վրա է ձևավորվել գրական արևելահերենը։
1) Պոլսի
●2) Արարատյան
3) Կարնո
4) Գորիսի
Комментариев нет:
Отправить комментарий