понедельник, 26 января 2015 г.

Բնական աղետներ

Բնական աղետներ են՝ երկրաշարժը, սողանքը, ջրհեղեղը, փոթորիկը, մրրիկը, հեղեղը, կարկուտը, պտտահողմը, մառախուղը, հրաբուղը, ձնամրրիկը և այլն:
Այս անգամ կփորձեմ ներկայացնել ամենավտանգավոր աղետներից մեկը՝ ջրհեղեղը: Ջրհեղեղները բնության ուժերի փոփոխությունների հետևանքով ցամաքային հատվածի ժամանակավոր ջրածածկն է։ Մյուս աղետների հետ համեմատ ջրհեղեղը լինում է կանխատեսել, որի շնորհիվ մարդիկ կարող են ինչ-որ չափով պաշտպանվել դրանից։ Հիմնականում դրանք տեղի են ունենում ուժեղ ձնհալքների ու երկարատև անձրևների հետևանքով։ Մարդկային գործոնն էստեղ չի կարող հանդես գալ, երևույթն արդեն ընդերքից է գալիս և մարդ ոչ մի կապ չունի հետևանքների հետ։
Դե արդեն իսկ արդյունքներն աղետալի են լինում։ Հսկա տարածություններ ու տներ անցնում են ջրի տակ ու ամբողջ գույքը փչանում է։ Էլեկտրալարերի ոչնչացում ու հոսանքազրկում մի քանի ժամով։ Ավելի խոշոր ջրհեղեղների դեպքում նույնիսկ քարե պատնեշներն իրենց տեղերում չեն մնում, իսկ տրանսպորտային միջոցներն ուղղակի շրջվում են։ Հազարավոր հեկտարների վրա բուսականությունը ոչնչանում է։ Ջրհեղեղները նաև թուլացնում են շինությունների հիմքերն ու պատճառ դառնում ուրիշ տհաճ միջադեպերի։

Դե արդեն իսկ հետևանքների մասին մտածելով ու ինչ որ լուծումներ առաջարկելու համար կարելի է նշել ջրամբարների կառուցումն ու մարդկանց զգոնությունը:Հեղեղումների պատճառը շատ դեպքերում անտառահատումն է։ Հարյուր հազարավոր հեկտարների վրա բուսականությունը մասայաբար ոչնչանում է, թուղթ ու ցելյուլոզա են արտադրում, որի հետևանքով էլ հողը չորանալով՝ աղետալի չափերով էրոզիայի էենթարկվում։
Էկոլոգիական աղետը կենդանի օրգանիզմների ոչնչացման պատճառով բնական համակարգերի անդառնալի փոփոխությունն է։Լոկալ էկոլոգիական աղետը բերում է մեկ կամ ավելի տեղային էկոհամակարգերի ոչնչացման։ Գլոբալ էկոլագիական աղետը հիպոթետիկ իրադարձություն է, որը հնարավոր է էկոլոգիական համակարգերի, կենսոլորտի վրա արտաքին կամ ներքին ազդեցությունների կամ ազդեցությունների սերիայի թույլատրելի մակարդակի գերազանցման դեպքում:

Комментариев нет:

Отправить комментарий