среда, 14 января 2015 г.

«Ճաշից հետո» - վերլուծություն

Ճաշից հետո տղան մտնում է իր սենյակը և որոշում գիրք կարդալ,սակայն ծնողների մուտքը սենյակ,նրան ընդհատում է:Ծնողները նրան կարգադրում են շանը զբոսանքի տանել:Պատմվածքի անհայտ կենդանին ամենայն հավանականությամբ շուն էր,իսկ հերոսը տղա:Այդ պահին դա ամենատհաճ բանն էր տղայի համար:Նա փոձեց հակաճառել,խնդրեց իրեն հանգիստ թողնել,բայց ակնթարթ տևող հոր ազդեցիկ հայացքից հետո նա վեր կացավ և սկսեց հագնվել:Նրան ուրախացնող միակ հանգամանքն այն էր,որ նա կարող է հագնել իր նոր կոշիկները:Ճաշասենյակի կողքով անցնելիս նա հանդիպեց հորաքրոջը:Վերջինիս տված թաքուն նվերը(որը գումար էր) էլ ավելի ուրախացրեց նրան:Տղան շան հետ դուրս եկավ տնից:Նա անընդհատ մտածում եր շանն արձակելու և միայնակ տուն դառնալու մասին:Շունն ամենինչ անում էր,որ մտներ ջրափոսերի մեջ,իսկ տղան ամեն կերպ խուսափում էր դրանից,որպեսզի չփչացներ իր նոր կոշիկները:Կենդանու հետ անցկացրած յուրաքանչյուր րոպեն տհաճ էր տղայի համար:Նա անհարմար էր զգում,նա կարծում էր,որ շրջապատում բոլորն իրեն են նայում:Ի վերջո բոլոր դժվարություններն ու տհաճություններն հաղթահարելուց հետո եկավ ցանկալի պահը:Տունդարձի ճանապարհին ևս տղային պատել էր շանն արձակելու և միայնակ տուն գնալու միտքը,որպէսզի ամեն օր չկատարի այդքան տհաճ գործողությունը,բայց և այնպես նա չկարողացավ դա անել,որովհետև հասցրել էր կապվել կենդանու հետ և համոզված էր,որ կենդանու հետ տուն մտնելով կարժանանա ծնողների գովասանքին:

Комментариев нет:

Отправить комментарий