понедельник, 26 января 2015 г.

Էկոհամակարգերի հիմնախնդիրները

Էկոհամակարգը կենսաբանական համակարգ է` կազմված կենդանի օրգանիզմներից, նրանց տեղակայման վայրից:Այն ունի մի շարք հատկանիշներ. էկոհամակարգերում տեղի են ունենում ֆիզիկա-քիմիա-կենսաբանական գործընթացներ, էկոհամակարգերի բաղադրիչները կապված են միմյանց ու մի բաղադրիչի վնասը ազդեցություն է ունենում ամբողջ էկոհամակարգի վրա: Որպես օրինակ կարող ենք նշել՝ ջրամբարը, անտառը և այլն։
Հենց առաջնային անտառը հանդիսանում է որպես սննդի աղբյուր՝ (սնկեր, հատապտուղներ, մրգեր), արտադրության հումք՝ (թղթի արտադրություն), էներգիայի աղբյուր (փայտի շնորհիվ)։ Շարունակենք անտառի օրինակով ու ասենք, որ ծառահատումներն անխուսափելի են ու ոչնչացնող։ Որսի արդյունքում կրճատվում են կենդանիների քանակն ու անտառն արդեն դառնում է ոչ պիտանի սննդի մի մասի պակասի առումով։
Օրինակ` ջրավազաննեներ,որոնց մաքուր վիճակը պահպանվում է գետում ապրող բուսականության, ցածրակարգ կենդանիների և մանրէների գործունեությամբ և ջրում ընթացող բնական գործընթացների միջոցով:

Արգելավայրը իր Էկոհամակարգերով՝ Բնական էկոհամակարգերում գոյություն ունեն բազմաթիվ տեսակներ: Դրանց թիվը երիտասարդ էկոհամակարգերում փոքր է, քանի որ սրանք գտնվում են դեռևս ձևավորման փուլում: Սակայն ժամանակի ընթացքում ոչ միայն տեսակների թիվը, այլև դրանց առանձնակի թվաքանակը մեծանում է: Որոշ ժամանակ անց ձևավորվող էկոհամակարգում առանձնանում են 1-2 տեսակներ, որոնց առանձնյակների թվաքանակը ամենամեծն է և նման տեսակները կոչվում են գերիշխող կամ դոմինանտ, օր՝. «Սոսու պուրակ» արգելավայրում ,որտեղ պահպանվում է Կովկասի տարածքի արևելյան սոսու ամենախոշոր պուրակը՝բացի սոսուց աճում են նաև այլ արժեքավոր և հազվագյուտ տեսակներ` հունական ընկուզենին, արաքսյան կաղնին, հունական շրջահյուսը, թավշային իլենին,սակայն գերիշխող տեսակը սոսին է:


Ինչպես ցանկացած ասպեկտում, էկոհամակարգերի դեպքում նույնպես մարդն ունենում է իր ազդեցությունը: Նույն անտառի օրինակով այն կարող է արտացոլվել անտառահատումներում կամ անտառատնկումներում:    
Մարդու տնտեսական գործունեության հետևանքով ձևավորվում են յուրատեսակ էկոհամակարգեր` ագրոէկոհամակարգեր: Ագրոէկոհամակարգերի օրինակ կարող են ծառայել արհեստականորեն ստեղծված այգիները, բանջարանոցները, խոշոր անասնապահական համալիրները, արոտավայրերը, մարգագետինները: Ի տարբերություն բնական Էկոհամակարգերի, Ագրոէկոհամակարգերը մարդկանց միջամտությամբ ենթարկվում են մի շարք փոփոխությունների, որոնց արդյունքում երբեմն խաղտվում են բնական էկոհամակարգերին բնորոշ կենսական գործընթացներ՝հողառաջացում,գենետիկական բազզայի նեղացում,նյութերի բնական շրջապտույտ եվ այլն:
Բացի այդ ագորէկոհամակարգերը խիստ անկայուն համակարգեր են: Դրանք ընդունակ չեն ինքնավերականգնվելու և ինքնակարգավորվելու:Ու դրանց պահպանման համար անհրաժեշտ է մարդու վերահսկողություն:


Իսկ ինչ վերաբերում է ազոտի, ֆոսֆորի ու ածխածնի պակասի ազդեցությանն, ապա դրանց անդրադառնանք առանձին-առանձին։ 
Ածխածին՝ բնության մեջ շրջապտույտին մասնակցում են կենդանի օրգանիզմները։ Ե՛վ ածխածինը, և՛ թթվածինը, և՛ ջրածինն այնպիսի նյութեր են, որ ամենաշատն են անհրաժեշտ կենդանի օրգանիզմենրին։
Ազոտ՝ բնության մեջ ազոտի շրջապտույտի մեջ կարևոր նշանակություն ունեն կենդանի միկրոօրգանիզմենրը։ Հողում ապրող որոշ բակտերիաներ կլանում են օդի ազոտը ու վերածում ամոնիակի ու հանքային աղերի։
Ֆոսֆոր՝ այն կա բոլոր կանաչ բույսերի բոլոր օրգաններում։ Հենց դրանք են հանդիսանում ֆոսֆորի աղբյուր։ Բնության մեջ դեպի թթվածինն ունեցած բարձր ակտիվության շնորհիվ, ֆոսֆորը բնության մեջ ազատ վիճակում չի հանդիպում։ Այն գտնվում է բուսահողում ու հանքերում միայն ֆոսֆորական թթվի աղերի ձևով, առավելապես ֆոսֆորաթթվական կալցիլումի ձևով։ Այն գլխավոր հանքերը, որոնց բաղադրության մեջ մտնում է այդ աղը, ասատիտն ու ֆոսֆորիտն են։ 

Комментариев нет:

Отправить комментарий