среда, 15 апреля 2015 г.

Եղիշե Չարենց: Շտեմարան


1.       Ո՞ր հատվածը Եղիշե Չարենցի «Դանթեական առասպել» պոեմից չէ:
1) Ինչու՞ է երազն այս աշխարհավեր
Կախվել մեր գլխին այսպես կուրորեն:
2)
Եվ հավատացինք, հարբած ու գինով,
Որ դու կաս՝ հզոր, մարմնացում Ուժի
3)Ու պե՜տք է քայլե՜լ ու քայլե՜լ համառ՝
Ապրելու հսկա տենչը բեռ առած
4)
Զգում էինք, որ մի մութ թշնամի
Նենգ, դարան մտած, պահվել է հեռուն

2.       1.Մեռած  քաղաքի՝ Վանի ողբերգությունը ո՞ր պոեմում է պատկերված:
1.«Բիբլիական» (Հ. Շիրազ)
2. «
Դանթեական առասպել» (Ե. Չարենց)
3. «Անլռելի զանգակատուն» (Պ. Սեւակ)
4. «
Աբու-Լալա Մահարի» (Ավ. Իսահակյան)
    3. Ո՞ր շարքում են միայն Եղիշե Չարենցի ստեղծագործությունները:
  1. «Ես իմ անուշ Հայաստանի», «Հայրենիքիս հետ», «Դանթեական առասպել»
  2. «Դեպի լյառը Մասիս», «Անակնկալ հանդիպում Պետրոպավլովյան ամրոցում», «Գանգրահեր տղան»
  3. «Էլի գարուն կգա», «Գարնանամուտ», «Վահագն»
  4. «Հավերժական սերը», «Տաղ անձնական», «Մահվան տեսիլ»
4.  Եղիշե Չարենցի ո՞ր ստեղծագործությունից է տրված հատվածը:
      Եւ հավատացինք, հարբած ու գինով,
      Որ դու կաս՝ հզոր, մարմնացում Ուժի
      Իսկ նրանք եկան՝ արյունով, հրով
      Մեր երկիրը հին դարձրին փոշի
  1. «Մահվան տեսիլ»
  2. «Վահագն»
  3. «Հեռացումի խոսքեր»
  4. «Անվերնագիր»
5. Եղիշե Չարենցի ո՞ր ստեղծագործությունից է տրված հատվածը:
Չէ՞ որ կյանքում չհասկացավ ոչ ոք մեզ,
Ու խնդացին լուսավոր մեր աչքերին,

Բութ հեգնեցին մեր կարոտները հրկեզ
Ու հեռացան: Ու ոչ մի լույս չբերին:
  1. «Հարդագողի ճամփորդները»
  2. «Մահվան տեսիլ»
  3. «Տաղ անձնական»
  4. «Դանթեական առասպել»

Комментариев нет:

Отправить комментарий