среда, 15 апреля 2015 г.

՛՛Տաղ անձնական՛՛ վերլուծություն



Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:
Անց եմ կենում. շուրջս -մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար.
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, – ո՞վ կասի, թե ո՞ւր հասար,
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:
Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված վերք է կարծես այս կյանքը մի,
Եվ ո՞ւմ համար, էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգեմ հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:
Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի
Ես -հաշմանդամ ու խելագար ու հավիտյա՜ն վտարանդի՝
Դեպի երկի՜նք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի
Իմ բա՜րձր, հին ու աստղային երազների ճանապարհով
Ու էլ ամե՛ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա՛չքս է հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում
Ասե՛ք նրան՝ Չարենցն ասավ -մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ
Վերլուծություն
 Չարենցի ՙՙՏաղ անձնական՚՚ բանաստեղծությունը  իմ կարծիքով Չարենցի կյանքում ինչ-որ փոփոխության մասին է: Չարենցը ասում է, որ պիտի լքի իր ծննդավայրը ու օտար ճամփաներով պիտի գնա դեպի իր երազները:  Չարենցը խոսում է նաև մարդկանց անտարբերության ու բթության մասին: Ասում է, որ մարդիկ աչքերը փակ հրճվում ու ՙՙԹնդում՚՚ են: Ինձ թվում է, որ այդ ժամանակ Չարենցի կողքին ոչոք չի եղել, ոչ ոք չի նկատել նրա մտածմունքները: Այդ պատճառով նա ուզում է գնալ իր երազաների հետևից, իր ՙՙԱստղային երազների ճանապարհով՚՚:

Комментариев нет:

Отправить комментарий